Էքվթիմե Թակաիշվիլի
Էքվթիմե Թակաիշվիլի վրաց.՝ ექვთიმე სიმონის ძე თაყაიშვილი | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1863 կամ 1863[1] |
Ծննդավայր | Լիխաուր, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 21, 1953 կամ 1953[1] |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Մթածմինդա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Անդրկովկասյան ԴՖՀ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Քութայիսի դասական գիմնազիա և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ, պատմաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Q12864966?, Society for the Spreading of Literacy Among Georgians?, Q12868991?, Թբիլիսիի պետական համալսարան և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
Զբաղեցրած պաշտոններ | Վրաստանի խորհրդարանի պատգամավոր |
Կուսակցություն | Վրաստանի ազգային-ժողովրդավարական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Ekvtime Takaishvili Վիքիպահեստում |
Էքվթիմե Թակաիշվիլի (վրաց.՝ ექვთიმე თაყაიშვილი), հունվարի 4, 1863 կամ 1863[1], Լիխաուր, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1953 կամ 1953[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի պատմաբան, հնագետ և հասարակական գործիչ։
Ծնվել է Արևմտյան Վրաստանի Գուրիա մարզի (նախկինում՝ ռուսական կայսրության Քութայիսի նահանգ) Լիխաուրի գյուղում, գավառական ազնվականի ընտանիքում։ 1887 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը։ 1887-1917 թվականներին պատմություն է դասավանդել Թիֆլիսի հեղինակավոր դպրոցներում, այդ թվում՝ ազնվականական գիմնազիայում։ Միաժամանակ եռանդուն կերպով գիտական ուսումնասիրություններ է կատարել, 1907-1921 թվականներին նաև ղեկավարել Վրաստանի պատմության և ազգագրության ընկերությունը։ 1907-1910 թթ. մի շարք հնագիտական արշավախմբեր է կազմակերպել և պեղումներ կատարել Տայք-Կղարջքի հին վրացական համարած հատվածում՝ Տաո-Կլարջեթիում, որը մնացել է ներկայիս Թուրքիայի տարածքում։
Ռուսաստանում 1917 թվականին տեղի ունեցած փետրվարյան հեղափոխությունից հետո Թակաիշվիլին ակտիվորեն ներգրավվել է քաղաքական գործընթացներում, մասնակցել Վրաստանի ազգային ժողովրդավարական կուսակցության հիմնադրման աշխատանքներին, 1919 թվականին ընտրվել Վրաստանի սահմանադիր ժողովի նախագահի տեղակալ և այդ պաշտոնը վարել մինչև 1921 թվականը՝ մինչև 11-րդ կարմիր բանակի ներխուժմամբ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումը։ 1921 թվականին հայրենիքից տարագրվելով Ֆրանսիա՝ իր հետ տարել, փրկել, պահպանել է վրացական նյութական մշակույթի բազմաթիվ մեծարժեք նմուշներ, որոնք հետագայում վերադարձրել է Վրաստանի կառավարությանը։ Մահից հետո դասվել է վրաց ուղղափառ եկեղեցու սրբերի շարքին։ Հետմահու արժանացել է նաև Վրաստանի ազգային հերոսի կոչման[3]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Три исторические хроники; Тифлис 1890
- Житие Картли. Тифлис 1906
- Археологические экскурсии, розыскания и заметки, в. 1-5, Тифлис, 1905—1915;
- Христианские памятники; Москва 1909 (МАК, т. 12)
- Les antiquités géorgiennes. Société géorgienne d’histoire et d’ethnographie, Тифлис 1909
- Album d’arquitecture géorgienne. Éd. de l’Univ. de Tiflis, Тифлис 1924
- Описание рукописей Общества распространения грамотности среди грузинского населения, т. 1-2, кн. 1-8, Тифлис, 1904-12;
- Государство иберов и государство картов, «Мнатоби», 1948, No 8 (на груз, яз.);
- Хроника Сумбата Давидовича о Багратионах Тао-Кларджети, в сб.: Материалы по истории Грузии и Кавказа, в. 27, Тб., 1949 (на груз. яз.);
- Археологическая экспедиция 1917 г. в Южные провинции Грузии, Тб., 1952.
- Библ. трудов академика Е. С. Такайшвили, Тб., 1963.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- (անգլ.) A website dedicated to E. Takaishvili(չաշխատող հղում). Retrieved on 2008-07-06.
- (ռուս.) Такаишвили, Эквтиме. Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов — жертв политического террора в советский период (1917—1991). Изд. подготовили Я. В. Васильков, М. Ю. Сорокина. СПб.: Петербургское Востоковедение, 2003. 496 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ Саакашвили присвоил звание Национальных героев Звиаду Гамсахурдиа и Мерабу Костава
- ↑ «Mikheil Saakashvili – Georgia will not kneel, or lick the conqueror's boots». InterPressNews. 2013 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (ռուս.) Такаишвили, Эквтиме. Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991). Изд. подготовили Я. В. Васильков, М. Ю. Сорокина. СПб.: Петербургское Востоковедение, 2003. 496 с.
- Ekvtime Takaishvili (1863—1953). Biobibliography. Tbilisi, 2010(չաշխատող հղում) (վրաց.) (անգլ.) (ֆր.) на сайте Национальной академии наук Грузии
- Величие нравственного подвига Արխիվացված 2015-07-21 Wayback Machine
- სახლ-მუზეუმი თბილისში
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էքվթիմե Թակաիշվիլի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 128)։ |
- Հունվարի 4 ծնունդներ
- 1863 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 1953 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Վրաստանի ազգային հերոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Վրացի պատմաբաններ
- Խորհրդային պատմաբաններ
- Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ
- Վրացի հասարակական գործիչներ
- Վրացի հնագետներ