Էրմոնելա Յահո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրմոնելա Յահո
Բնօրինակ անունErmonela Jaho
Ծնվել է1974
Տիրանա, Ալբանիա Ալբանիա
Տիրանա, Ալբանիա
Երկիր Ալբանիա
Ժանրերօպերա
ՄասնագիտությունՕպերային երգչուհի (սոպրանո)
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն1995 թվականից
ԿրթությունԱլբանիայի արվեստների համալսարան և Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա
Կայքermonelajaho.com
 Ermonela Jaho Վիքիպահեստում

Էրմոնելա Յահո (անգլ.՝ Ermonela Jaho), (1974, Տիրանա, Ալբանիա), ալբանացի օպերային երգչուհի, սոպրանո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յահոն երգել սովորել է Տիրանայում։ Այնուհետև, հաղթելով իտալացի օպերային երգչուհի Կատյա Ռիչարելլիի կազմակերպած մրցույթում, Յահոն հնարավորություն է ստացել ուսանելու Մանտույա քաղաքի Ակադեմիայում և ավարտել է վոկալի ու դաշնամուրի հնգամյա դասընթացը Հռոմի սուրբ Ցեցիլիայի անվան Ազգային ակադեմիայում։ Յահոն մի շարք խոշորագույն միջազգային մրցույթների հաղթող է, այդ թվում՝ Միլանում կայացած Պուչինիի անվան մրցույթի (1997 թ.), Անկոնի՝ Սպոնտինիի անվան մրցույթի (1998 թ.), նաև ճանաչվել է Ուեքսֆորդի փառատոնի լավագույն երգչուհի (2000 թ.)։

Վերջին տարիներին Յահոն մեծ հաջողությամբ ելույթ է ունեցել Ամերիկայի և Եվրոպայի առաջատար օպերային թատրոնների բեմերում՝ Լոնդոնի Թագավորական օպերայի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի, Փարիզի Գրանդ օպերայի։ Յահոյի երգացանկն ընդգրկում է ինչպես քնարական, այնպես էլ՝ դրամատիկ բնույթի օպերային դերերգեր։ Երգչուհու լավագույն դերերից են՝ Վիոլետան (Վերդի, «Տրավիատա»), Միմին (Պուչինի, «Բոհեմ»), Աննա Բոլեյմը (Դոնիցետի, «Աննա Բոլեյն»)։

2011 թվականի հունվարի 8-ին Էրմոնելա Յահոն մենահամերգով հանդես եկավ Մոսկվայում՝ Պ. Ի. Չայկովսկու անվան համերգասրահում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]