Էրիկ Հարությունյան
Արտաքին տեսք
Էրիկ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1933[1][2] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | դեկտեմբերի 14, 2009 (76 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության դասախոս |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[2] |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1957)[1] |
Էրիկ Երվանդի Հարությունյան (սեպտեմբերի 9, 1933[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - դեկտեմբերի 14, 2009, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (1957, դասատուներ՝ Սարգիս Բարխուդարյան, Ա. Բալանչիվաձե)։ 1968 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։
Գրել է օպերա («Հեքիաթ մեծերի համար», ըստ Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» բալլադի, բեմադրում՝ 1970, Համամիութենական մրցույթի 1-ին կարգի դիպլոմ, Մոսկվա, 1970), հինգ սիմֆոնիա, կոնցերտ-պոեմ ջութակի և նվագախմբի համար, դաշնամուրի և նվագախմբի, փողի և նվագախմբի, գալարափողի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի կոնցերտներ, օրատորիա («Հայրենիք», խոսք՝ Գարիկ Բանդուրյանի), գործիքային, խմբերգային երկեր, ռոմանսներ և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Հարությունյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 319)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Կատեգորիաներ:
- Սեպտեմբերի 9 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 14 մահեր
- 2009 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով