Էվելին Մանդելա
Էվելին Մանդելա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1922[1][2] |
Ծննդավայր | Տրանսկեյ, ՀԱՀ[3][4][5] |
Մահացել է | ապրիլի 30, 2004[6] (81 տարեկան) |
Մահվան վայր | Սոուետո, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Գաուտենգ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրոն | Եհովայի վկաներ |
Մասնագիտություն | բուժքույր |
Ամուսին | Նելսոն Մանդելա |
Երեխաներ | Մակգաթո Մանդելա, Մակազիվե Մանդելա և Թեմբեկլի Մանդելա |
Էվելին Մանդելա (անգլ.՝ Evelyn Mase, մայիսի 18, 1922[1][2], Տրանսկեյ, ՀԱՀ[3][4][5] - ապրիլի 30, 2004[6], Սոուետո, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Գաուտենգ, ՀԱՀ), հարավաֆրիկացի բուժքույր, Նելսոն Մանդելայի առաջին կինը 1944 թվականից մինչև 1958 թվականը։ Նելսոն Մանդելայի չորս երեխաների մայրն էր, այդ թվում Մակգախոնի և Մակազիվի։
Ծնվել է Նգկոբոյում (Տրանսկեյ) կոսաների ընտանիքում, վաղ տարիքից որբացել է, հետագայում մնալով եղբոր, քաղաքական ակտիվիստ Սեմ Մեյզոմի խնամքին։ Յոհաննեսբուրգի Սոուետո շրջան տեղափոխվելուց հետո, իր զարմիկ Ուոլթեր Սիսուլուի և նրա կնոջ Ալբերտինայի միջոցով նա ծանոթանում է Մանդելայի հետ, իսկ հետո Էվելինը ամուսնացավ նրա հետ։ Նրանք միասին բնակվեցին Սոուետոում, ունեցան չորս երեխա, Տեմբեկիլեն (1945-1969), Մակգահոն (1950-2005) և դուստր Մակազիվը (առաջինը ծնվել է 1947 թվականին և մահացել ինն ամսական հասակում, իսկ երկրորդը ծնվել է 1954 թվականին)։ Սակայն նրանց ամուսնությունը գտնվում էր փլուզման եզրին, քանի որ Մանդելան սկսեց ավելի ակտիվորեն մասնակցել Աֆրիկյան ազգային կոնգրեսի գործունեությանը։ Հրաժարվելով քաղաքականությունից` նա դարձավ Եհովայի վկաների անդամ։ Մեղադրելով ամուսնուն դավաճանության մեջ` նա 1958 թվականին ամուսնալուծվեց, և Մանդելան նույն տարում ամուսնացավ Վիննիի հետ։
Վերցնելով երեխաներին` նա տեղափոխվեց Կոֆիմվաբու և բացեց մթերային խանութ, իսկ Մանդելան շարունակում էր հանդես գալ հարավաֆրիկյան մամուլում, վերջապես 1990 թվականին Մանդելան բանտից ազատ արձակվեց և դարձավ ՀԱՀ նախագահ։ 1998 թվականին Էվելինն ամուսնացավ գործարար Սայմոն Ռակիպայլի հետ։ Նրա հուղարկավորությունը գրավեց միջազգային հասարակության ուշադրությունը, քանի որ այնտեղ ներկա էր Մանդելան, երկրորդ կնոջ Վիննիի և երրորդի՝ Գրասա Մաշելի հետ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվելինի հայրը հանքագործ էր, նա մահացավ` թողնելով իր վեց երեխաներին երկրորդ կնոջ հետ։ Էվելինի երեք եղբայրները և քույրերը մահացան մանկահասակ տարիքում, իսկ մայրը մահացավ, երբ Քվելինը 12 տարեկան էր, թողնելով իրեն և քրոջը` Քեյթին, ավագ եղբոր Սեմ Մեյզի խնամքին։ Բարեպաշտ քրիստոնյա Սեմը սերտ բարեկամական կապեր ուներ իր զարմիկ Ուոլթեր Սիսուլուի հետ և նրա հետ հաճախում էր նույն դպրոցը։ 1928 թվականին Սիսուլուն տեղափոխվեց Յոհաննեսբուրգի Սոուետո շրջան և բնակարան ստացավ Օռլանդո ավանում, հետագայում նրան միացավ Սեմը։ Երկրում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցության ներքո նրանք սկսեցին ընթերցել քաղաքական գրականություն և անդամագրվեցին Աֆրիկյան ազգային կոնգրեսին։ 1939 թվականին Էվելինը տեղափոխվում է եղբայրների մոտ, հանգուցյալ մոր ցանկությամբ Հիլբրոյի քաղաքային հիվանդանոցում բուժքրոջ մասնագիտություն սովորելու նպատակով։ Այստեղ նա ծանոթացավ Ուոլթերի ընկերուհու` Ալբերտինայի հետ, որի հետ Ութլթերը ծանոթացել էր 1941 թվականին և ամուսնացել 1944 թվականին։
Հարսանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Ուոլթերը և Ակբորտինան տեղափոխվեցին Orlando West-ի 7372 մեծ տուն, նրանք իրենց հին բնակարանը հանձնեցին Սեմին։ Էվելինն ու Սեմը շարունակում էին այցելել Սիսուլային և մի օր էլ Էվելինան նկատեց նոր կենվորին` Նելսոն Մանդելային։ Հետագայում նա խոստովանեց. «Ես կարծում եմ, որ ես նրան սիրահարվեցի առաջին իսկ հանդիպումից», և մի քանի օր անց նրանք սկսեցին հանդիպել։ Մի քանի ամիս անց նա առաջարկություն արեց նրան։ Հարսանիքը կայացավ 1944 թվականի հոկտեմբերի 5-ին Յոհաննեսբուրգի տեղական դատարանում։ Նրանք իրենց չէին կարող հարսանեկան ճոխություն թույլ տալ։
Նելսոն Մանդելան հետագայում հիշում էր Orlando West-ի 8115 տունը, որտեղ բնակվում էր Էվելինը։
Երիտասարդները քիչ էին վաստակում և գումարի կարիք ունեին, այդ պատճառով էլ տեղափոխվեցին Էվելինի քրոջ Քեյթի տուն, որտեղ նա բնակվում էր հանքագործ ամուսնու և երկու երեխաների հետ։ Նրանք բնակվարձ չէին վճարում, բայց կիսում էին ծախսերը։ Հետագայում նա խոստովանում է, որ այդ ժամանակահատվածում իրենց հարաբերությունները գերազանց էին և իրենք երջանիկ էին «բոլորը, ում մենք ճանաչում էինք, ասում էին, որ մենք շատ լավ զույգ ենք»։
Նա հղիացավ և 1945 թվականի փետրվարի 23-ին ծերանոցում ծննդաբերել է որդուն` Թեմբեկիլին[7]։ Այնուհետև նրանք տեղափոխվում են Orlando West-ի 719 տան երկսենյականոց բնակարան։ Հենց այդ ժամանակ էլ Մանդելան սկսում է զբաղվել քաղաքական գործունեությամբ Աֆրիկյան ազգային կոնգրեսում։ Մանդելայի քույրը նշում էր, որ Էվելինը «չէր ցանկանում լսել ոչ մի խոսք քաղաքականության մասին»։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվելինը տեղափոխվեց Արևելյան Կապի գավառի Կոֆիմվաբու քաղաք, որտեղ բացեց խանութ և խնդրեց իրեն հանգիստ թողնել։ Միայն լրագրող Ֆրեդ Բրիդգլանդը կարողացավ նրանից հարցազրույց վերցնել, որտեղ նրանք քննարկեցին Մանդելայի ժողովրդականությունը և նրա բանտից ազատման հնարավորությունը։ Նա զայրանում էր այս իրավիճակից, ասելով, որ նրան համարում են երկրորդ Քրիստոս. «Ինչպես կարող է ամուսնական անհավատարմություն գործած, իր կնոջն ու երեխաներին լքած մարդը համարվել Հիսուս։ Ողջ աշխարհը երկրպագում և խոնարհվում է Նելսոնին։ Նա միայն տղամարդ է»։
Էվելինը մահացել է 2004 թվականի ապրիլի 30-ին[8]։ Նելսոն Մանդելան ներկա էր նրա հուղարկավորությանը իր երկրորդ և երրորդ կանանց հետ միասին[9][10]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mandela, Nelson (1994). Long Walk to Freedom Volume I: 1918–1962. Little, Brown and Company. ISBN 978-0754087236.
- Meredith, Martin (2010). Mandela: A Biography. New York: PublicAffairs. ISBN 978-1586488321.
- Sampson, Anthony (2011) [1999]. Mandela: The Authorised Biography. London: HarperCollins. ISBN 978-0007437979.
- Smith, David James (2010). Young Mandela. London: Weidenfeld & Nicolson. ISBN 978-0297855248.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.vanguardngr.com/2013/12/mandela-three-wives-evelyn-winnie-graca/
- ↑ 2,0 2,1 http://whoswho.co.za/evelyn-mase-709800
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.nation.lk/edition/fine/item/19761-the-checkered-family-life-of-a-revolutionary.html
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.punchng.com/news/mandelas-multiple-marriages-lifes-pains/
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.newkerala.com/news/story/98538/nelson-mandela-the-rainbow-man.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.theguardian.com/news/2004/may/05/guardianobituaries.southafrica
- ↑ Honouring Thembekile Mandela – Nelson Mandela Foundation
- ↑ Evelyn Rakeepile, Apolitical wife who suffered for Nelson Mandela
- ↑ Mandela buries first wife
- ↑ Madiba bids final farewell to his first wife - South Africa | IOL News | IOL.co.za