Մակազիվի Մանդելա
Մակազիվի Մանդելա | |
---|---|
Ծնվել է | 1954 |
Ծննդավայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Ֆորթ Հերի համալսարան, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում և Waterford Kamhlaba? |
Մասնագիտություն | մարդաբան և գործարար |
Ծնողներ | հայր՝ Նելսոն Մանդելա, մայր՝ Ւվելին Մանդելա |
Makaziwe Mandela Վիքիպահեստում |
Պումլա Մակազիվի "Մակի" Մանդելա-Ամուահ (անգլ.՝ Pumla Makaziwe "Maki" Mandela-Amuah, 1954, Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն)[1][2], հարավաֆրիկացի մարդաբան։ Գործարար։
Նելսոն Մանդելայի և նրա առաջին կնոջ՝ Էվելին Մեյզի դուստրը։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակազիվիին անվանել են 1947 թվականին ծնված իր ավագ քրոջ պատվին, որը մահացել է ինը ամսականում։ Նելսոն և Էվելին Մանդելաների չորս երեխաներից մեկն է, և միակը, որն ապրել է հորից երկար։
Տարրական կրթությունն ստացել է Waterford Kamhlaba Հարավային Աֆրիկայի համաշխարհային քոլեջում, այնուհետև կրթությունը շարունակել է Հարավային Աֆրիկայի Ֆորթ Հերի համալսարանում։ 1993 թվականին մարդաբանության դոկտորի աստիճան է ստացել Ամհերսթ քաղաքի Մասաչուսեթսի համալսարանից[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք պաշտոններ է զբաղեցրել Ուիտուոտերստրանդի համալսարանում, Հարավային Աֆրիկայի զարգացման բանկում, ներկայումս ղեկավարում է արդյունաբերական զարգացման խումբը (IDG)[4]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է գանացի բժիշկ Իսահակ Ամուահի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Genealogy». Nelson Mandela Centre of Memory. Nelson Mandela Foundation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ McGregor, Liz (2004 թ․ մայիսի 5). «Obituary: Evelyn Rakeepile». The Guardian. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «University of Massachusetts Honors Nelson Mandela With Honorary Degree». University of Massachusetts. 2006 թ․ փետրվար. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Media release» (PDF). Myriad. 2006 թ․ հոկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակազիվի Մանդելա» հոդվածին։ |