Jump to content

Էվալդ Հերինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվալդ Հերինգ
գերմ.՝ Ewald Hering
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 5, 1834(1834-08-05)[1][2][3][…]
ԾննդավայրՆոյգերսդորֆ, Ebersbach-Neugersdorf, Գյորլից, Սաքսոնիա
Մահացել էհունվարի 26, 1918(1918-01-26)[1][2][4][…] (83 տարեկան)
Մահվան վայրԼայպցիգ, Գերմանիա
Քաղաքացիություն Սաքսոնիայի թագավորություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Մասնագիտությունֆիզիոլոգ, մանկավարժ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԼայպցիգի համալսարան և Պրահայի Կարլի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա և Q1303845?
ԵրեխաներHeinrich Ewald Hering?
 Ewald Hering Վիքիպահեստում

Կառլ Էվալդ Կոնստանտին Հերինգ (գերմ.՝ Karl Ewald Konstantin Hering, օգոստոսի 5, 1834(1834-08-05)[1][2][3][…], Նոյգերսդորֆ, Ebersbach-Neugersdorf, Գյորլից, Սաքսոնիա - հունվարի 26, 1918(1918-01-26)[1][2][4][…], Լայպցիգ, Գերմանիա), գերմանացի ֆիզիոլոգ։

Լոնդոնի թագավորական ընկերության օտարերկրյա անդամ (1902)[6], Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի ֆիզիկամաթեմատիկական բաժնի (կենսաբանական խումբ) օտարերկրյա թղթակից անդամ (1905)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գունային շրջանակը հիմնված է Էվալդ Հերինգի գույնի հակառակ տեսության վրա, որը նա անվանել է «գունային զգացողությունների բնական համակարգ»:

Էվալդ Հերինգը բժշկություն է ուսումնասիրել Լայպցիգի համալսարանում Օտտո Ֆունկեի ղեկավարությամբ[7], 1862 թվականին դարձել է տեղի համալսարանին կից ֆիզիոլոգիայի դոցենտ, 1865 թվականին դարձել Է Վիեննայի Իոսիֆի բժշկա-վիրաբուժական ակադեմիայի բժշկական ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի պրոֆեսոր, 1870 թվականին տեղափոխվել է Պրահա։

Հերինգի աշխատանքները հիմնականում վերաբերում են հոգեֆիզիկային. բացի այդ, նա ուսումնասիրել է աչքի տարածական զգացողությունը, ընդ որում ներկայացել է որպես նատիվիստական դպրոցի պաշտպան` ի տարբերություն Հելմհոլցի։ Վիճարկել է Ֆեխների հոգեֆիզիկական օրենքը և սահմանել գույների նոր տեսություն։ Նա լույսի զգացողության մասին իր ուսումնասիրությունը հրատարակել է 1874 թվականին Վիեննայում որպես մենագրություն և գրքի տեսքով` 1878 թվականին։

Ըստ նրա` աչքի ցանցաթաղանթը օժտված է տարածական տեսողության ունակությամբ, նրա կարծիքով դիսպարանտության պայմաններում խորության ընկալումը պայմանավորված է նրանով, որ ցանցաթաղանթի ներքին և արտաքին մասերի նեյրոնները կենտրոնացված են խորության տարբեր աստիճանների ընկալման վրա («Beitrage zur Physiologie», Lpz., 1861): Զարգացրել է գունային տեսողության տեսությունը (1875), որում գունազատումը բացատրվում էր դիսիմիլացիայի և ասիմիլացիայի գործընթացներով` ցանցաթաղանթի բջիջների երեք տեսակներում տեղի ունեցող, որոնք պատասխանատու են երեք որակների ընկալման համար (սպիտակ-սև, կարմիր-կանաչ, դեղին-կապույտ)։

Հերինգը նաև զբաղվել է օպտիկական պատրանքների թեմայով։

Որպես Յան Էվանգելիստա Պուրկինեի իրավահաջորդ[8]` Հերինգը զբաղեցրել է ֆիզիոլոգիայի ամբիոնը Պրահայի Կարլի համալսարանում 1870-1895 թվականներին։ 1904 թվականին ընտրվել է Գյոթինգենի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ[9], 1905 թվականին դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ[10]։

Նա նաև գրել Է «Das Gedächtniss als eine allgemeine Funktion der organisirten Materie» աշխատությունը (Վիեննա, 1870, 1876)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Who Named It?
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 167.
  6. Hering; Karl Ewald Konstantin (1834 - 1918) Արխիվացված 2021-01-09 Wayback Machine (անգլ.)
  7. Werner E. Gerabek: Hering, Karl Ewald Konstantin. 2005, S. 572.
  8. Karl Sablik: Hering, Vintschgau und das Problem der Nachfolge Purkinjes. In: Sudhoffs Archiv. Band 73, 1989, S. 78–87.
  9. Holger Krahnke: Die Mitglieder der Akademie der Wissenschaften zu Göttingen 1751–2001 (= Abhandlungen der Akademie der Wissenschaften zu Göttingen, Philologisch-Historische Klasse. Folge 3, Bd. 246 = Abhandlungen der Akademie der Wissenschaften in Göttingen, Mathematisch-Physikalische Klasse. Folge 3, Bd. 50). Vandenhoeck & Ruprecht, Göttingen 2001, ISBN 3-525-82516-1, S. 111.
  10. «Ausländische Mitglieder der Russischen Akademie der Wissenschaften seit 1724» (Karl Ewald Konstantin Hering). Russische Akademie der Wissenschaften. Վերցված է 2015-08-17-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվալդ Հերինգ» հոդվածին։