Jump to content

Էվալդ Հերինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվալդ Հերինգ
գերմ.՝ Ewald Hering
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 5, 1834(1834-08-05)[1][2][3][…]
ԾննդավայրՆոյգերսդորֆ, Ebersbach-Neugersdorf, Գյորլից, Սաքսոնիա, Գերմանական ռայխ[4]
Մահացել էհունվարի 26, 1918(1918-01-26)[1][2][5][…] (83 տարեկան)
Մահվան վայրԼայպցիգ, Գերմանիա[4]
Քաղաքացիություն Սաքսոնիայի թագավորություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Մասնագիտությունֆիզիոլոգ, մանկավարժ, համալսարանի դասախոս և բժիշկ
ԱշխատատուԼայպցիգի համալսարան և Պրահայի Կարլի համալսարան
Ծնողներհայր՝ Ewald Hering?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա[7], Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Q1303845? և Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա
ԵրեխաներHeinrich Ewald Hering?
 Ewald Hering Վիքիպահեստում

Կառլ Էվալդ Կոնստանտին Հերինգ (գերմ.՝ Karl Ewald Konstantin Hering, օգոստոսի 5, 1834(1834-08-05)[1][2][3][…], Նոյգերսդորֆ, Ebersbach-Neugersdorf, Գյորլից, Սաքսոնիա, Գերմանական ռայխ[4] - հունվարի 26, 1918(1918-01-26)[1][2][5][…], Լայպցիգ, Գերմանիա[4]), գերմանացի ֆիզիոլոգ։

Լոնդոնի թագավորական ընկերության օտարերկրյա անդամ (1902)[8], Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի ֆիզիկամաթեմատիկական բաժնի (կենսաբանական խումբ) օտարերկրյա թղթակից անդամ (1905)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գունային շրջանակը հիմնված է Էվալդ Հերինգի գույնի հակառակ տեսության վրա, որը նա անվանել է «գունային զգացողությունների բնական համակարգ»:

Էվալդ Հերինգը բժշկություն է ուսումնասիրել Լայպցիգի համալսարանում Օտտո Ֆունկեի ղեկավարությամբ[9], 1862 թվականին դարձել է տեղի համալսարանին կից ֆիզիոլոգիայի դոցենտ, 1865 թվականին դարձել Է Վիեննայի Իոսիֆի բժշկա-վիրաբուժական ակադեմիայի բժշկական ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի պրոֆեսոր, 1870 թվականին տեղափոխվել է Պրահա։

Հերինգի աշխատանքները հիմնականում վերաբերում են հոգեֆիզիկային. բացի այդ, նա ուսումնասիրել է աչքի տարածական զգացողությունը, ընդ որում ներկայացել է որպես նատիվիստական դպրոցի պաշտպան` ի տարբերություն Հելմհոլցի։ Վիճարկել է Ֆեխների հոգեֆիզիկական օրենքը և սահմանել գույների նոր տեսություն։ Նա լույսի զգացողության մասին իր ուսումնասիրությունը հրատարակել է 1874 թվականին Վիեննայում որպես մենագրություն և գրքի տեսքով` 1878 թվականին։

Ըստ նրա` աչքի ցանցաթաղանթը օժտված է տարածական տեսողության ունակությամբ, նրա կարծիքով դիսպարանտության պայմաններում խորության ընկալումը պայմանավորված է նրանով, որ ցանցաթաղանթի ներքին և արտաքին մասերի նեյրոնները կենտրոնացված են խորության տարբեր աստիճանների ընկալման վրա («Beitrage zur Physiologie», Lpz., 1861): Զարգացրել է գունային տեսողության տեսությունը (1875), որում գունազատումը բացատրվում էր դիսիմիլացիայի և ասիմիլացիայի գործընթացներով` ցանցաթաղանթի բջիջների երեք տեսակներում տեղի ունեցող, որոնք պատասխանատու են երեք որակների ընկալման համար (սպիտակ-սև, կարմիր-կանաչ, դեղին-կապույտ)։

Հերինգը նաև զբաղվել է օպտիկական պատրանքների թեմայով։

Որպես Յան Էվանգելիստա Պուրկինեի իրավահաջորդ[10]` Հերինգը զբաղեցրել է ֆիզիոլոգիայի ամբիոնը Պրահայի Կարլի համալսարանում 1870-1895 թվականներին։ 1904 թվականին ընտրվել է Գյոթինգենի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ[11], 1905 թվականին դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ[12]։

Նա նաև գրել Է «Das Gedächtniss als eine allgemeine Funktion der organisirten Materie» աշխատությունը (Վիեննա, 1870, 1876)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 Who Named It? — 1994.
  4. 1 2 3 4 verschiedene Autoren Biographisches Lexikon zur Geschichte der böhmischen Länder (գերմ.) — R. Oldenbourg Verlag, Collegium Carolinum, 2000.
  5. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  6. ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society of London. — P. 167.
  7. ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
  8. ↑ Hering; Karl Ewald Konstantin (1834 - 1918) Արխիվացված 2021-01-09 Wayback Machine (անգլ.)
  9. ↑ Werner E. Gerabek: Hering, Karl Ewald Konstantin. 2005, S. 572.
  10. ↑ Karl Sablik: Hering, Vintschgau und das Problem der Nachfolge Purkinjes. In: Sudhoffs Archiv. Band 73, 1989, S. 78–87.
  11. ↑ Holger Krahnke: Die Mitglieder der Akademie der Wissenschaften zu Göttingen 1751–2001 (= Abhandlungen der Akademie der Wissenschaften zu Göttingen, Philologisch-Historische Klasse. Folge 3, Bd. 246 = Abhandlungen der Akademie der Wissenschaften in Göttingen, Mathematisch-Physikalische Klasse. Folge 3, Bd. 50). Vandenhoeck & Ruprecht, Göttingen 2001, ISBN 3-525-82516-1, S. 111.
  12. ↑ «Ausländische Mitglieder der Russischen Akademie der Wissenschaften seit 1724» (Karl Ewald Konstantin Hering). Russische Akademie der Wissenschaften. Վերցված է 2015-08-17-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվալդ Հերինգ» հոդվածին։