Էռնստ Ուլրիխ ֆոն Վայցզեկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էռնստ Ուլրիխ ֆոն Վայցզեկեր
գերմ.՝ Ernst Ulrich von Weizsäcker
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1939(1939-06-25)[1][2][3][…] (82 տարեկան)
ԾննդավայրՑյուրիխ[4]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունՖրայբուրգի համալսարան և Համբուրգի համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրUniversity of Kassel?, Դուիսբուրգ-Էսենի համալսարան և Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում
ԱմուսինChristine von Weizsäcker?
Ծնողներհայր՝ Կարլ Ֆրիդրիխ ֆոն Վայցզեքեր
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ[1] և Գերմանական Բունդեսթագի անդամ[5]
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ «Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասին մատուցած ծառայությունների համար» շքանշան Թեոդոր Հոյսի մեդալ[6] Q71229639? և Environment Prize?[7]
ԱնդամությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա և Հռոմեական ակումբ[8]
ԵրեխաներJakob von Weizsäcker?
Ernst Ulrich von Weizsäcker Վիքիպահեստում

Էռնստ Ուլրիխ ֆոն Վայցզեկեր (գերմ.՝ Ernst Ulrich von Weizsäcker, 25 հունիսի 1939 թվական, Ցյուրիխ, Շվեյցարիա), գերմանացի գիտնական և քաղաքական գործիչ։

Ծնվել է 1939 թվականի հունիսի 25-ին Ցյուրիխում։ Բժիշկ Կառլ ֆոն Վայցզեկերի որդին է և ԳՖՀ նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերի զարմիկը։

Ֆոն Վայզեկերն իր մանկությունն անցկացրել է Ցյուրիխում և Գյոթինգենում։ 1966 թվականին ավարտել է Համբուրգի համալսարանը ֆիզիկոսի դիպլոմով։ 1968 թվականին Ֆյադբուրգի համալսարանում ստացել է կենսաբանության PhD աստիճան։

Հեղինակել է այնպիսի գրքեր, ինչպիսիք են՝ «Գործոն չորս. ծախսերը՝ կեսը, ներդրումը՝ կրկնակի», «Գործոն հինգ։ Կայուն աճի բանաձև», «Անհատականացման սահմանները»։

Վուպերտալի ինստիտուտի հիմնադիր և նախագահ (1991—2000 թթ.) և Հռոմեական ակումբի անդամ՝ սկսած 2001 թվականից։ 2011 թվականին ընտրվել է Հռոմեական ակումբի համանախագահ։

1966 թվականի սկսած՝ ՁԳՍ-ի անդամ է։ 1998 թվականից մինչև 2005 թվականը եղել է Բունդեսթագի պատգամավոր (Շտուտգարտ-1 շրջանից)։ Ֆոն Վայցզեկերը եղել է Բունդեսթագի շրջակա միջավայրի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ։

Ստացել Տակեդա մրցանակը։ Այժմ գլխավորում է Համաշխարհային բնակչության գերմանական ֆոնդի հատուկ բյուրոն։ 2005 թվականին նշանակվել է Կալիֆորնիական համալսարանի Բրենի էկոլոգիայի և կառավարման դպրոցի դեկան։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության առաջ վաստակի համար շքանշան»[9].
  • «Բադեն Վյուրտեմբերգ երկրամասի առաջ վաստակի համար շքանշան»[9]/

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]