Jump to content

Էռնստ Կուրցիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնստ Կուրցիուս
գերմ.՝ Ernst Curtius
Ծնվել էսեպտեմբերի 2, 1814(1814-09-02)[1][2][3][…]
Լյուբեկ, Առաջին ֆրանսիական կայսրություն[4][5][6]
Մահացել էհուլիսի 11, 1896(1896-07-11)[1][2][3][…] (81 տարեկան)
Բեռլին, Գերմանական ռայխ[4][5][6]
ԳերեզմանՍուրբ Մաթևոսի հին գերեզմանատուն[7]
Քաղաքացիություն Լյուբեկ
Մասնագիտությունմարդաբան, արվեստագետ, հնագետ, պատմաբան, համալսարանի դասախոս, դասական հնագետ, քաղաքական գործիչ և գրող
Հաստատություն(ներ)Գյոթինգենի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան և HU Berlin
Գործունեության ոլորտհնագիտություն
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկայի հնավաճառության միություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[5] և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[8]
Ալմա մատերԲոննի համալսարան և Գյոթինգենի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[9] (դեկտեմբերի 22, 1841)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[10][11]
Հայտնի աշակերտներHeinrich Heydemann? և Adolf Holm?[6]
Պարգևներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Ամուսին(ներ)Auguste Reichhelm? և Clara Reichhelm?
Երեխա(ներ)Friedrich Curtius? և Dora Lepsius?
ՀայրCarl Georg Curtius?[6]
ՄայրDorothea Curtius?
 Ernst Curtius Վիքիպահեստում

Էռնստ Կուրցիուս (անգլ.՝ Ernst Curtius. /ˈkʊərtsiˌʊs/. սեպտեմբերի 2, 1814(1814-09-02)[1][2][3][…], Լյուբեկ, Առաջին ֆրանսիական կայսրություն[4][5][6] - հուլիսի 11, 1896(1896-07-11)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ[4][5][6]), գերմանացի հնագետ, պատմաբան, թանգարանի տնօրեն[12]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը նոր ավարտած Կուրցիուսը դարձել է Քրիատիան Ավգուստ Բրանդիսի ուղեկից օգնականը, երբ վերջինս մեկնել է Հունաստան՝ հնագիտական աշխատանքներ իրականացնելու։ Այնուհետև նա ուղեկցել է Կարլ Օտֆրիդ Մյուլլերին Պելոպոնեսում ուսումնասիրություններ կատարելու ընթացքում։ 1840 թվականին վերադարձել է Գերմանիա։ 1844 թվականին դարձել է Բեռլինի համալսարանի արտաքո կարգի պրոֆեսոր, այդ նույն տարում նշանակվել արքայազն Ֆրեդերիկ Վիլյամի (հետագայում՝ կայսր Ֆրեդերիկ III) դաստիարակ, մի պաշտոն, որն զբաղեցրել է մինչև 1850 թվականը։

Գյոթինգենի համալսարանում պրոֆեսորի պաշտոն ստանալուց և 1862 թվականին ևս մեկ անգամ Հունաստան ճանապարհորդելուց հետո Կուրցիուսը (1863 թվականին) նշանակվել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր։ 1874 թվականին նա գերմանական կառավարության կողմից գործուղվել է Աթենք և այնտեղ կնքել մի պայմանագիր, որով Օլիմպիայի պեղումները վստահվել են բացառապես Գերմանիային։ 1891 թվականին Կուրցիուսն ընտրվել է Ամերիկյան անտիկվարային ընկերության (American Antiquarian Society) անդամ։

Վախճանվել է 1896 թվականի հուլիսի 11-ին Բեռլինում։

Պեղումներ Օլիմպիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1852 թվականի հունիսի 10-ին Էռնստ Կուրցիուսը Բեռլինի Սինգակադեմիայում թագավորական ընտանիքի ներկայությամբ արտասանել է Օլիմպիայի մասին իր հայտնի ճառը, որը նշանավորել է Օլիմպիայի պեղումների մեկնարկը և մեծ խթան հաղորդել Հունաստանում պատմական-հնագիտական աշխատանքների իրականացմանը։ 1867 թվականին անվանի հնագետ Էդուարդ Գերհարդի մահից հետո Կուրցիուսը փոխարինել է նրան դասական հնագիտության պրոֆեսորի պաշտոնում։ Միաժամանակ նա աշխատել է որպես Ալտեսի թանգարանի և Անտիկվարիումի տնօրեն։

Կուրցիուսի կապերն օգնել են նրան՝ համոզելու կառավարությանը, որ գերմանական հնագիտական ինստիտուտը 1874 թվականին ազգայնացվի, և Աթենքում բացվի նրա մասնաճյուղը։ 1874 թվականին Հունաստանի կառավարությունը գերմանական հնագիտական ինստիտուտին Օլիմպիայում պեղումներ կատարելու բացառիկ իրավունք է տվել։ 1874 թվականի ապրիլի 25-ին Աթենքում ստորագրվել է հնագիտության պատմության ուղենիշային համաձայնագիր, որը գերմանացիներին պարտավորեցրել է բոլոր գտածոները թողնել Հունաստանում[13]։ Այդ նպատակով տեղում կառուցվել է հատուկ թանգարան[14]։

1875 թվականից Կուրցիուսը գլխավորել է հնագետների մեծ արշավախմբեր, որոնք համակարգված կերպով պեղել, հետազոտել, ուսումնասիրել են Օլիմպիան[15]։ Առաջին պեղումներն իրականացվել են Օլիմպիադայում՝ Էլիսում, որտեղ հազար տարի անց են կացվել օլիմպիական խաղերը։ [5] Վեց տարվա ընթացքում մաքրել են օլիմպիական մարզադաշտը՝ վազորդների մեկնարկային բլոկներով և մրցավարների նստատեղերով։ Պեղողները հայտնաբերել են նաև Զևսի և Հերայի տաճարը[14][16]։

Ուշագրավ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնստ Կուրցիուսի եղբայրներից Պաուլը (1808—1833) աստվածաբան էր և պաստոր, Թեոդորը (1811—1889)՝ Լյուբեկի քաղաքապետ, Գեորգը (1820—1885)՝ բանասեր, լեզվաբան, թոռը՝ Էռնստ Ռոբերտ Կուրցիուսը՝ ճանաչված գրականագետ։

Գտածոների մասին նյութերը տպագրվել են 1890-1897 թվականներին Եվրոպայում հրատարակվող ծավալուն գիտական ամսագրերում։ Գերմանացի հնագետները կարողացել են տարածել օլիմպիական խաղերի մասին ուշագրավ տեղեկություններ, և դա օգնել է արևմտյան աշխարհին հասկանալու օլիմպիական խաղերի վերակենդանացման կարևորությունը։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնստ Կուրցիուսի գլուխգործոցը համարվում է Հունաստանի պատմություն աշխատությունը (1857–1867): Առավել կարևոր երկերից են նաև հետևյալները.

  • Die Akropolis von Athen (1844)
  • Naxos (1846)
  • Peloponnesos, eine historisch-geographische Beschreibung der Halbinsel (1851)
  • Olympia (1852)
  • Die Ionier vor der ionischen Wanderung (1855)
  • Attische Studien (1862–1865)
  • Ephesos (1874)
  • Die Ausgrabungen zu Olympia (1877, etc.)
  • Olympia und Umgegend (խմբագրել են Էռնստ Կուրցիուսը և Ֆ. Ադլերը, 1882)
  • Olympia. Die Ergebnisse der von dem deutschen Reich veranstalteten Ausgrabung (Ֆ. Ադլերի հետ, 1890–1898)
  • Die Stadtgeschichte von Athen (1891)
  • Gesammelte Abhandlungen (1894)

Կուրցիուսի ճառերի, զեկուցումների, դասախոսությունների ժողովածուն լույս է ընծայվել Altertum und Gegenwart խորագրով, երկու հատորով (5-րդ հրատարակություն, 1903 թ.), որոնց գումարվել է ևս մեկ հատոր՝ Unter drei Kaisern վերնագրով (2-րդ հրատ., 1895):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Курциус Эрнст // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 >1 Mio. (Stand: 2025) // Deutsche Biographie (գերմ.)München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
  7. http://www.stadtentwicklung.berlin.de/cgi-bin/egab/eg.pl?fieldname=grab&search=messel&Search=Start
  8. https://aibl.fr/academiciens-depuis-1663/
  9. https://books.google.de/books?id=sMWEAAAAIAAJ&pg=RA4-PR23
  10. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. CONOR.Sl
  12. Thomson de Grummond, Nancy (2015 թ․ մայիսի 11). Encyclopedia of the History of Classical Archaeology. Oxon: Routledge. էջ 341. ISBN 978-0-313-30204-6. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  13. Dudley Warner, Charles (2008 թ․ հունիսի 1). A Library of the World's Best Literature - Ancient and Modern - Vol. X. New York: Cosimo, Inc. էջ 4241. ISBN 978-1-176-78861-9. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  14. 14,0 14,1 Fagan, Brian (2018 թ․ ապրիլի 10). A Little History of Archaeology. New Haven: Yale University Press. էջ 103. ISBN 978-0-300-22464-1. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  15. Fischer-Lichte, Erika (2007 թ․ մայիսի 7). Theatre, Sacrifice, Ritual: Exploring Forms of Political Theatre. Oxon: Routledge. էջ 69. ISBN 978-0-203-96930-4. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  16. Findling, John E. (2004 թ․ մարտի 30). Encyclopedia of the Modern Olympic Movement. Santa Barbara: Greenwood Publishing Group. էջ 63. ISBN 978-0-313-32278-5. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Karl Christ: Ernst Curtius. In: ders., Von Gibbon zu Rostovtzeff: Leben und Werk führender Althistoriker der Neuzeit. WBG, Darmstadt 1972, ISBN 3-534-06070-9, S. 68–83.
  • Sepp-Gustav Gröschel, Henning Wrede: Ernst Curtius’ Vorlesung „Griechische Kunstgeschichte“. Nach der Mitschrift Wilhelm Gurlitts im Winter 1864/65 (= Transformationen der Antike Bd. 20). De Gruyter, Berlin, New York 2010, ISBN 978-3-11-022878-6
  • Beat Schweizer: Ernst Curtius (1814–1896): Berlin – Athen – Olympia. Archäologie und Öffentlichkeiten zwischen Vormärz und Kaiserreich. In: Saeculum 61, 2, 2011, S. 305–336 (Digitalisat).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Կուրցիուս» հոդվածին։