Էռնեստո Սեդիլյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էռնեստո Սեդիլյո
Ernesto Zedillo Ponce de Leon World Economic Forum 2013 crop (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն
Կրթություն՝ Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ և Եյլի համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ, համալսարանի պրոֆեսոր, հեղինակ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 27, 1951(1951-12-27)[1][2][3][4] (68 տարեկան)
Ծննդավայր Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5]
Քաղաքացիություն Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 
Ինքնագիր Signature of Ernesto Zedillo Ponce de Leon.svg
 
Պարգևներ

Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, Four Freedoms Award - Freedom from Fear?, Ուիլբուր Քրոսի մեդալ, Հունգարիային մատուցած ծառայությունների շքանշանի Մեծ խաչ, Մարիաննա հողի Խաչի շքանշանի շղթա, Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով, Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր և Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա

Էռնեստո Սեդիլյո Պոնսե դե Լեոն (իսպ.՝ Ernesto Zedillo Ponce de León, իսպաներեն արտասանությունը՝ [eɾˈnesto seˈðiʝo], դեկտեմբերի 27, 1951(1951-12-27)[1][2][3][4], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5]), մեքսիկացի տնտեսագետ և քաղաքական գործիչ: 1994 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2000 թվականի նոյեմբերի 30-ը եղել է Մեքսիկայի նախագահ, որպես Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության կողմից վերջին՝ 71-րդ անգամ առաջադրվող Մեքսիկայի նախագահներից:

Նախագահության օրոք նա բախվեց Մեքսիկայի պատմության մեջ վատագույն տնտեսական ճգնաժամին, որը սկսվեց պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի շաբաթ հետո[6][7]։ Նա սահմանազատվեց իրեն նախորդող Կառլոս Սալինաս դե Գորտերից` նրա քաղաքականությանը մեղադրելով ճգնաժամի մեջ (թեև Նախագահ Սեդիլյոն չէր շեղվել իր երկու նախորդների նեոլիբերալ քաղաքականությունից)[6][8] և վերահսկում էր նրա եղբոր՝ Ռաուլ Սալինաս դե Գորտերի ձերբակալությունը[9]։ Նրա վարչակազմը նկատելի դարձավ մասնավորապես EZLN-ի (Ազգային Ազատագրական Զապատիստա Բանակ) և Համաժողովրդական հեղափոխական բանակի հետ բախումների վերսկսմամբ[10], Fobaproa-ի հակասական իրականացմամբ՝ ազգային բանկային համակարգը փրկելու համար[11], քաղաքական բարեփոխմամբ, որը Դաշնային շրջանի (Մեքսիկական քաղաք) բնակիչներին թույլ տվեց իրենց համար քաղաքապետ ընտրել, և պետական ուժերի կողմից կազմակերպված Ագուաս Բլանկասի և Ակտեալի կոտորածների իրականացմամբ[12][13]։

Չնայած Սեդիլյոյի քաղաքականությունը հնարավորություն տվեց Մեքսիկային դուրս գալ տնտեսական ճգնաժամից և վերականգնել աճը, բայց արդեն յոթ տասնամյակ կառավարող Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունից ժողովրդի դժգոհությունը հանգեցրեց նրան, որ կուսակցությունը առաջին անգամ կորցրեց իր օրենսդրական մեծամասնությունը 1997 թվականի ընտրություններում[14], և 2000 թվականի ընտրություններում աջակենտրոն ընդդիմության Ազգային գործունեություն կուսակցության թեկնածու Վիսենտե Ֆոքսը հաղթեց Հանրապետության նախագահական ընտրություններում՝ վերջ դնելով Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության 71 տարի շարունակվող կառավարմանը[15]։ Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության պարտությունը ընդունելն ու իշխանության խաղաղ ճանապարհով իր իրավահաջորդին հանձնելը կառավարման վերջին ամիսներին բարելավեցին Սեդիլյոյի իմիջը, և նա հեռացավ պաշտոնից 60% հաստատման վարկանիշով[16]։

2000 թվականին նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո Սեդիլյոն հանդիսացավ գլոբալիզացիայի հարցերով առաջատար ձայնը, հատկապես նրա ազդեցությունը մեծ էր զարգացած և զարգացող երկրների հարաբերությունների վրա:

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնեստո Սեդիլյոն ծնվել է 1951 թվականի դեկտեմբերի 27-ին Մեխիկոյում: Նրա ծնողներն էին մեխանիկ Ռոդոլֆո Սեդիլյո Կաստիլյոն և Մարթա Ալիսիա Պոնսե դե Լեոնը: Լավ աշխատանք գտնելու և երեխաներին կրթության հնարավորություն տալու համար նրա ծնողները տեղափոխվեցին Մեխիկալի, Ստորին Կալիֆոռնիա:

1965 թվականին 14 տարեկան հասակում նա վերադարձավ Մեխիկո: 1969 թվականին նա ընդունվեց Ազգային Պոլիտեխնիկական ինստիտուտ և կարողացավ ֆինանսավորել իր ուսումը աշխատելով Ազգային բանակում և ռազմածովային նավատորմում (հետագայում հայտնի, որպես Բանժերկիտո): 1972 թվականին ստանալով տնտեսագետի որակավորում՝ սկսել է դասախոսել: Առաջին խմբի ուսանողների շարքում նա հանիպեց իր ապագա կնոջը՝ Նիլդա Պատրիցիա Վելասկոյին, որի հետ նա ունի հինգ երեխա՝ Էռնեստո, Էմիլիանո, Կառլոս, (նախկինում ամուսնացած էր դիրիժոր Ալոնդրա դե լա Պառայի հետ[17]), Նիլդա Պատրիցիա և Ռոդրիգո:

1974 թվականին նա շարունակեց իր մագիստրոսի և ասպիրանտուրայի ուսումը Եյլի համալսարանում: Նրա դոկտորական թեզի վերնագիրն էր Մեքսիկայի հանրային արտաքին պարտքը. վերջին պատմությունը և նավթի հետ կապված ապագա աճը:

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդիլյոն սկսեց աշխատել Մեքսիկայի բանկում (Մեքսիկայի կենտրոնական բանկ), որպես Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության անդամ, որտեղ աջակցեց մակրոտնտեսական քաղաքականության յուրացմանը երկրի վիճակի բարելավման համար: 1987 թվականին նշանակվել է պլանավորման և բյուջեի վերահսկման գծով քարտուղարի տեղակալ բյուջեի և պլանավորման քարտուղարությունում: 1988-ին 36 տարեկան հասակում, նա գլխավորեց այդ քարտուղարությունը: Քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Սեդիլյոն սկսեց բարեփոխում իրակացնել գիտության և տեխնոլոգիաների ոլորտում:

1992 թվականին Նախագահ Կառլոս Սալինասի կողմից նշանակվեց կրթության քարտուղար (նախարար): Այս պաշտոնում պաշտոնավարման ընթացքում նա պատասխանատու էր Մեքսիկայի պետական դպրոցների դասագրքերի վերանայման համար: Փոփոխությունները, որոնք ավելի մեղմ դիրք էին գրավում օտարերկրյա ներդրումների և Porfiriato-ի վերաբերյալ, ի թիվս այլ թեմաների, խիստ վիճահարույց էին, և դասագրքերը հանվեցին[18]: Մեկ տարի անց նա հրաժարական տվեց Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության նախագահի թեկնածու Լուիս Դոնալդո Կոլոսիոյի համար ընտրությունների քարոզարշավն ղեկավարելու համար:

1994 թվականի նախագահական ընտրարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պուտինն ու Էռնեստո Սեդիլյոն 2000թ-ի Միլենիումի գագաթնաժողովում

1994 թվականին՝ Կոլոսիոյի սպանությունից հետո, Սեդիլյոն դարձավ Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության այն քիչ անդամներից մեկը, որը մեքսիկական օրենսդրությամբ նախատեսված կարգով իրավունք ուներ զբաղեցնել Կոլոսիոյի տեղը, քանի որ նա որոշ ժամանակ պետական պաշտոներ չէր զբաղեցնում:

Ընդդիմությունը Կոլոսիոյի սպանության մեջ մեղադրում էր Սալինասին: Չնայած Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության նախագահի թեկնածուները միշտ ընտրվում էին ներկայիս նախագահի կողմից, և այդ իսկ պատճառով Կոլոսիոն ի սկզբանե եղել է Սալինասի թեկնածուն, նրանց քաղաքական հարաբերությունների վրա ազդել է քարոզարշավի ընթացքում հայտնի ելույթը, որտեղ Կոլոսիոն ասում էր, որ Մեքսիկան շատ խնդիրներ ունի: Հատկանշական է նաև, որ սպանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կոլոսիոն այցելել է Չիապասում գտնվող «Զապատիստա» շարժման անդամներին և խոստացել է երկխոսություն սկսել, ինչին Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը դեմ էր:

Կոլոսիոյի սպանությունից հետո այս ելույթը դիտվում էր որպես Նախագահի հետ նրա հարաբերությունների խզման հիմնական պատճառ: Սեդիլյոյի ընտրությունը մեկնաբանվում էր որպես Սալինասի` չվերընտրվելու և իրական իշխանությունը պահպանելու մեքսիկական ուժեղ քաղաքական ավանդույթը շրջանցելու միջոց, քանի որ Սեդիլյոն իրականում ոչ թե քաղաքական գործիչ էր, այլ տնտեսագետ (ինչպես և Սալինասը), որի մոտ ակնհայտորեն բացակայում էր նախագահի քաղաքական տաղանդը և ազդեցությունը: Պարզ չէ, թե արդյոք Սալինասը փորձել էր վերահսկել Կոլոսիոյին, որին այդ ժամանակ համարում էին շատ ավելի լավ թեկնածու, թե դա ամենևին այդպես չէ:

Սեդիլյոն իր թեկանածությունը քվեարկության դրեց՝ ձեռնոց նետելով «Ազգային գործողություն» կուսակցության կողմից առաջադրված Դիեգո Ֆերնանդես դե Կեվալոսին և «Ժողովրդավարական հեղափոխություն» կուսակցության կողմից առաջադրված Կուաուտեմոկ Կարդենասին: Նա հավաքեց ժողովրդական քվեների 48,69%-ը և դարձավ վերջին նախագահը, որը առանձնացրեց XX դարի ընթացքում Մեքսիկոյում 70-ամյա Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության դինաստիան:

Նախագահություն (1994–2000)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդիլյոն և 2009թ-ի համաշխարհային տնտեսական ֆորումը
Էռնեստո Սեդիլյոն 2006թ-ին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի հաղթող Էդմունդ Ֆելփսի հետ Համաշխարհային տնտեսական ֆորումի գագաթնաժողովում, 2008 թ.-ի Գլոբալ օրակարգում


1994 թվականի դեկտեմբերի 1-ին 43 տարեկան հասակում Սեդիլյոն Սան Լազարոյի Օրենսդիր պալատում ստանձնեց նախագահի պաշտոնը՝ երդում տալով Մեքսիկայի Կոնգրեսի առաջ, որը վարում էր փոխնախագահ Կառլոտա Վարգաս Գարզան: Ընտրություններում Սեդիլյոյի հաղթանակը համարվում էր արդար, բայց նա զբաղեցրեց իր պաշտոնը, որպես պատահական թեկնածու առանց սեփական քաղաքական հիմքի և փորձի: Իր նախագահության սկզբից նա զբաղեցրեց անհամոզիչ և տատանողական քաղաքական դիրքեր, և խոսակցություններ կային, որ նա կամ հրաժարական կտա, կամ էլ նրա դեմ պետական հեղաշրջում կձեռնարկվի, ինչը ֆինանսական շուկաներում իրարանցում է առաջացրել[19]։

Նախարարական կաբինետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդիլյոյի կաբինետում պետք է լինեն այնպիսի անդամներ, որոնք կարող էին զբաղվել ճգնաժամերով: Նրա նախագահության ընթացքում նա ուներ ներքին գործերի չորս նախարար՝ Էստեբան Մոքտեզուման, որը զբաղվում էր Զապատիստաներով, Էմիլիո Չուայֆֆետը, որը հրաժարական տվեց Ակտեալի կոտորածից հետո, Ֆրանցիսկո Լաբաստիդան և Դիոդորո Կառասկո Ալտամիրանոն, որը պայքարում էր Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում հայտարարված գործադուլի դեմ:

1994 թվականի դեկտեմբերի ֆինանսական ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոն ստանձնելուց մի քանի օր անց երկրում սկսվեց Մեքսիկայի պատմության մեջ ամենամեծ տնտեսական ճգնաժամը: Չնայած նրան, որ ճգնաժամի մեջ հիմնականում մեղավոր էր նախագահ Սալինասը, նա պնդում էր, որ նախագահ Սեդիլյոն սխալ է թույլ տվել՝ փոխելով իր վարչակազմի վարած տնտեսական քաղաքականությունը: Սեդիլյոն պեսոն արժեզրկեց 15%-ով, ինչը հանգեցրեց ֆինանսական համակարգի մոտալուտ անկմանը[20]։ Ճգնաժամն ավարտվեց Սեդիլյոյի ղեկավարած մի շարք բարեփոխումներից և գործողություններից հետո: ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը Մեքսիկային տրամադրեց 20 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ, որն օգնեց Սեդիլյոյի նախաձեռնություններից մեկի՝ բանկային համակարգի փրկելու գործում[21]։

Սալինասի հետ բարեկամության խզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդիլյոն եղել է նախագահի պատահական թեկնածու, որը Կոլոսիոյի սպանության հետ կապված հայտնի էր: Սեդիլյոյի և Սալինասի միջև ընդհարումը սկսվեց Սեդիլյոյի նախագահության վաղ շրջանում[22]։ Ինչպես Դե լա Մադրիդը և Սալինասը, Սեդիլյոն նույնպես երբեք չէր ընտրվել իր պաշտոնում և անփորձ էր քաղաքականության մեջ: Նրա ելույթը որպես թեկնածու ձանձրալի էր, բայց Չիապասում բռնությունների պայթյունը և Կոլոսիոյի սպանությունից հետո առաջացած ցնցումը ընտրողներին ստիպեցին 1994 թվականի ընտրություններում աջակցել Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության թեկնածուին: Պաշտոնավարման ընթացքում Սեդիլյոն ընկալվում էր, որպես Սալինասի մարիոնետային նախագահ, որը հետևում էր Պլուտարկո Էլյաս Կալեսի օրինակին` 1928-ին ընտրված նախագահ Ալվարո Օբրեգոնի սպանությունից հետո: Սեփական իշխանությունը ամրապնդելու համար Սեդիլյոն ստիպված էր հաստատել իր անկախությունը Սալինասից: 1995 թ-ի փետրվարի 28-ին Սեդիլյոն հրամայեց ձերբակալել նախկին նախագահի ավագ եղբորը Ռաուլ Սալինասին 1994թ-ի սեպտեմբերին Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության գլխավոր քարտուղար Խոսե Ֆրանցիսկո Ռուիզ Մասիեի սպանության համար, որը նշանավորվեց, որպես բարեկամության խզում Սեդիլյոյի և Սալինասի միջև[19]։

Զապատիստայի ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զապատիստայի ապստամբության սկսման և երկու քաղաքական սպանությունների արդյունքում Մեքսիկան՝ սկսած 1994 թվականի հունվարից՝ գտնվում էր իրարանցման մեջ: Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության նախագահի թեկնածու Կոլոսիոն սպանվեց 1994թ-ի մարտին, և նրա նախընտրական շտաբի ղեկավար Էռնեստո Սեդիլյոն նրան փոխարինեց մի քանի օր անց: Մյուս ուշադրության կենտրոնում գտնվող սպանությունը, որը կատարվել էր Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության գլխավոր քարտուղար, նախագահ Կառլոս Սալինաս դե Գորտերի փեսա՝ Խոսե Ֆրանցիսկո Ռուիզ Մասիեի կողմից, 1994թ-ի սեպտեմբերին քողազերծեց Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության ներսում առկա քաղաքական մրցակցությունը: Այդ քաղաքական հանցագործությունների քննություններին հավաստիություն հաղորդելու և «առողջ հեռավորություն» ապահովելու համար նախագահ Սեդիլյոն՝ ԻՀԿ ընդդիմադիր քաղաքական կուսակցության անդամ Անտոնիո Լոսանո Գրացիային նշանակեց որպես Մեքսիկայի գլխավոր դատախազ: Սեդիլյոն ժառանգեց Չիապասում բռնկված ապստամբությունը, բայց նրա կառավարչությունը պետք է հաղթահարեր այդ դժվարությունը:

1995 թվականի հունվարի 5-ին ՆԳՆ նախարար Էստեբան Մոկտեսուման գաղտնի հանդիպում սկսեց Մարկոսի հետ, որը ստացել է Չիապասում «Քայլեր դեպի խաղաղություն» անվանումը: Բանակցությունները, կարծես, խոստումնալից էին պայմանավորվածության համար, բայց Սեդիլյոն հրաժարվեց՝ ակնհայտորեն այն պատճառով, որ զինված ուժերը համաձայն չէր կառավարության ակնհայտ «Զապատիստաների վերահսկողությունը Չիապասի տարածքի մեծ մասի վրա ընդունելու» որոշման հետ[23][24][25]։ 1995 թվականի փետրվարին Մեքսիկայի կառավարությունը դիմակավորված ենթամանդանդանտ Մարկոսին ճանաչեց որպես Ռաֆայել Սեբաստիան Գիլյեն, որը նախկին պրոֆեսոր էր Մեխիկոյի Ավտոնոմ Մետրոպոլիտան Համալսարանումում (Universidad Autónoma Metropolitana): Մարկոսին փոխաբերաբար բացահայտելը և նրան որպես ահաբեկիչ դարձաձ ոչ բնիկ քաղաքային մտավորական ճանաչելը՝ Զապատիստաներին հանրության առաջ բացահայտելու և դելեգիտիմացնելու կառավարության փորձն էր: Բանակը պատրաստ էր դուրս գալ Զապատիստայի հենարանների դեմ և բռնել Մարկոսին[26]: Կառավարությունը որոշեց վերսկսել բանակցությունները Զապատիստայի հետ: 1995 թվականի մարտի 10-ին Նախագահ Սեդիլյոն և ՆԳՆ քարտուղար Մոկտեզուման Նախագահի հրամանագիր ստորագրեցին Երկխոսության, հաշտեցման և արժանապատիվ խաղաղ փոխհարաբերությունների հաստատման մասին» Չիապասի օրենքի համաձայն, որը քննարկվեց և հաստատվեց Մեքսիկայի կոնգրեսի կողմից[27]: 1995 թվականի ապրիլին կառավարությունը և Զապատիստաները գաղտնի բանակցություններ սկսեցին՝ հակամարտությանը վերջ տալու համար[28]:1996 թվականի փետրվարին կառավարությունը և Զապատիստաները ստորագրեցին Սան-Անդրեսյան պայմանագրերը[29]: 1996 թվականի մայիսին ահաբեկչության համար բանտարկված Զապատիստաները ազատ են արձակվել[30]: 1997 թվականի դեկտեմբերին բնիկ գյուղացիները սպանվեցին Ակտեալի կոտորած կոչվող դեպքի արդյունքում[31]: Կոտորած վերապրածները դատի են տվել Սեդիլյոյին, սակայն ԱՄՆ Գերագույն դատարանը մերժեց հայտը՝ ելնելով նրա անձեռնմխելիությունից[32]:

Եկեղեցի-պետություն հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար Վեգան և նախագահ Էռնեստո Սեդիլյոն 19980թ-ին

Սալինասը Հռոմի կաթոլիկ եկեղեցու աջակցությունն էր ստացել 1988 թվականի ընտրություններին և իրականացրել էր մի շարք այնպիսի սահմանադրական փոփոխություններ, որոնք էապես փոխել էին եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները: Այնուամենայնիվ, 1995 թվականի փետրվարի 11-ին Սեդիլյոն ճգնաժամ առաջացրեց Հռոմեական կաթոլիկ եկեղեցու համար՝ փչացնելով Մեքսիկոյի և Սբ.Աթոռի վերջերս վերականգնվող դիվանագիտական հարաբերությունները[33]: Հարաբերություններն արդեն խզվել էին 1993 թվականի մայիսի 24-ին Գվադալախարայի կարդինալ Խուան Խեսուս Պոսադաս Օկամպոյի քաղաքական սպանության և Մեքսիկայի գլխավոր դատախազի կողմից սպանությունը բացահայտելու հարցում կառավարության առաջընթացի բացակայության պատճառով:

Գլխավոր դատախազությունը (PGR) ճնշում է գործադրել Չիապասի եպիսկոպոս Սամուել Ռուիզ Գարսիայի վրա այն բանի համար, թե իբրև նա թաքցրել է Զապատիստաների պարտիզանական գործունեությունը[34]: Ռուիզի ներգրավվածությունը ռազմավարական և կարևոր գործիք էր EZLN-ի ապստամբությունից հետո խաղաղություն պահպանելու համար[35][36][37]:

Պայքար աղքատության դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդիլյոյի նախագահական նշանաբանն էր՝ Bienestar para tu familia («Բարօրություն ձեր ընտանիքի համար»): Նա ստեղծեց աղքատության դեմ պայքարի Progresa ծրագիրը, որը սուբսիդավորում էր Մեքսիկայի ամենաաղքատ ընտանիքները այն պայմանով, որ նրանց երեխաները գնան դպրոց: Այդ ծրագրին փոխարինեց Սալինասի վարչակազմի Ազգային համերաշխության ծրագիրը (PRONASOL), որը համարվեց չափազանց քաղաքականացված[38]: Այն հետագայում Նախագահ Վիսենտե Ֆոքսի կողմից վերանվանվեց Oportunidades (Հնարավորություններ): CONASUPO-ի կիսապետական կազմակերպությունը, որը նախատեսված էր աղքատներին սնունդ տրամադրելու և սննդի անվտանգությունն ապահովելու համար, 1999 թվականին դուրս եկավ կիրառությունից, որի արդյունքում բարձրացան սննդի գները[39]:

ՆԱՎՏԱ և այլ տնտեսական միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Սալինասը բանակցություններ էր վարել Մեքսիկայի ՆԱՎՏԱ-ում տեղի մասին, որն ուժի մեջ է մտել 1994թ-ի հունվարից, ուստի Սեդիլյոն առաջին նախագահն էր, որը վերահսկում էր դա իր նախագահության ընթացքում: 1994թ-ի դեկտեմբերին Մեքսիկայի տնտեսությունը տուժեց պեսոյի ճգնաժամի հետևանքով, երբ արժույթը 15%-ով արժեզրկվեց, իսկ ԱՄՆ-ն միջամտեց՝ տնտեսությանը բազմամիլիարդ դոլար վարկով աջակցելով, այսպիսով ՆԱՎՏԱ-ն Սեդիլյոյի կառավարման օրոք ունեցավ շատ դժվար սկիզբ: Մեքսիկայի ՀՆԱ-ն կազմել է -7%, և հույսեր կային, որ ՆԱՎՏԱ-ն կբարձրացնի այդ թշվառ արտադրողականության ցուցանիշը[40]:

ՆԱՎՏԱ-ի իրագործմանը նախապատրաստվելիս Սալինասը սեփականաշնորհել էր հարյուրավոր ընկերություններ: Սեդիլյոյի կառավարման ընթացքում նա սեփականաշնորհեց պետական երկաթուղային ընկերությունը, Մեքսիկայի ազգային երկաթուղիները (Ferrocarriles Nacionales de México): 1997 թվականին դա հանգեցրեց ուղևորափոխադրումների դադարեցմանը:

Ընտրական բարեփոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդիլյոն իր կառավարման համար առանցքային խնդիր համարեց ընտրական բարեփոխումները[41]: 1995թ-ի հունվարին Սեդիլյոն նախաձեռնեց բազմակուսակցական խորհրդակցություններ ընտրական բարեփոխումների վերաբերյալ, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, թե ինչպես ձևակերպել քաղաքական բարեփոխումները: 1996 թ-ի հուլիսին այդ բանակցությունների արդյունքում Մեքսիկայի չորս հիմնական կուսակցությունները բարեփոխումների փաթեթի վերաբերյալ համաձայնության եկան, որը միաձայն վավերացվեց օրենսդիր մարմնում: Այն ստեղծեց ինքնավար կազմակերպություններ՝ ընտրությունները վերահսկելու համար, 1997 թվականի հուլիսից սկսված Մեքսիկոյի Կառավարության ղեկավարի պաշտոնը ընտրովի դարձրեց և ստեղծեց նախընտրական ծախսերի ավելի խիստ վերահսկողություն: «Գուցե, առավել կարևորը կողմերի միջև փոխադարձ համաձայնություն ստեղծելու առաջին քայլն է՝ մի շարք փոխադարձաբար ընդունված խաղի ժողովրդավարական կանոնների հիման վրա»[42]: Բարեփոխումները նվազեցրեցին Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության ազդեցությունը և հնարավորություններ ստեղծեցին մնացած կուսակցությունների համար[43]: 1997 թվականի ընտրություններում Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը առաջին անգամ Կոնգրեսում մեծամասնություն չկազմեց: Սեդիլյոն նաև ֆեդերալիզմի ակտիվ ջատագովն էր՝ որպես հակակշիռ համակենտրոնացված համակարգում[44]:

Միջազգային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդիլյոն ձգտում էր նոր կապեր ստեղծել արտերկրում, այդ թվում՝ Չինաստանի հետ[45]: Նա Աֆրիկային հանդես եկավ հռետորական ժեստով, որը ոչ մի դեր չխաղաց[46]:

2000 թվականի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հուլիսի 2-ին կայացած նախագահական ընտրությունները մի քանի պատճառներով Մեքսիկայի պատմության մեջ ջրբաժան էին հանդիսանում: Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության նախագահի թեկնածու Ֆրանցիսկո Լաբաստիդան նշանակվել էր ոչ թե գործող նախագահի (ինչպես ԻՀԿ-ի բոլոր նախկին նախագահի թեկնածուները մինչ այդ), այլ կուսակցության դռնբաց ներքին նախագահության կողմից[47]: Ընտրական կանոնների փոփոխությունները նշանակում էին, որ կառավարությունը չի վերահսկում քվեարկությունը, ինչպես դա նախկինում եղել է Ներքին Գործերի Նախարարությունում: Ընտրություններն այժմ Դաշնային ընտրական ինստիտուտի (IFE) իրավասության տակ էին գտնվում, ընդ որում մեքսիկացիները հավատում էին, որ ընտրությունները կլինեն ազատ և արդար[48]: IFE-ն իրականացրեց նոր ընթացակարգեր կապված քարոզչության և քվեարկության հետ (ֆինանսավորման կանոններ, գաղտնի քվեարկության երաշխավորություն և ձայների անաչառ հաշվարկ): Մեծ կարևորություն ունեյին նաև շուրջ 10,000 մեքսիկացի դիտորդները և ավելի քան 850 արտասահմանյան դիտորդներ, ներառյալ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը: «Զապատիստա»-ի առաջնորդ ենթամանդանդանտ Մարկոսը հայտարարեց, որ ընտրությունները հանդիսանում են «արժանապատիվ և պատշաճ մարտադաշտ»[49]։ Ընտրության արդյունքները նույնիսկ ավելի պատմական էին: 1929թ-ին Սեդիլյոյի կուսակցության հիմնադրումից ի վեր առաջին անգամ հաղթեց ընդդիմադիր թեկնածուն[50]: Երբ ընտրությունները փակվեցին Սեդիլյոն ազգային հեռուստատեսությամբ հայտարարեց, որ հաղթել է Վիսենտե Ֆոքսը:

Նախագահությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդիլյոն Համաշխարհային տնտեսական ֆորումի գագաթնաժողովում,2008 թվականի Համաշխարհային օրակարգում, Դուբայ,Արաբական Միացյալ Էմիրություններ:

Սեդիլյոն պաշտոնը թողնելուց հետո՝ որպես տնտեսական խորհրդատու բազմաթիվ միջազգային ընկերություններում և կազմակերպություններում զբաղեցրել է շատ պաշտոններ: Այժմ նա գտնվում է Եյլի համալսարանի ֆակուլտետում, որտեղ դասավանդում է տնտեսագիտություն և ղեկավարում է Եյլի Համալսարանի Գլոբալիզացիայի Ուսումնասիրությունների Կենտրոնը: 2008թ-ին Եյլի համալսարանում գումարվեց կլիմայի գլոբալ փոփոխություններին նվիրված խորհրդաժողով, որի արդյունքում հրատարակվեց Սեդիլյոյի խմբագրած հատորը[51]:

Տնօրենների խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alcoa, տնօրենների խորհրդի անդամ
  • Citigroup, տնօրենների խորհրդի անդամ (2010 թվականից)[52]
  • Coca-Cola, միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ
  • Electronic Data Systems, տնօրենների խորհրդի անդամ
  • Stonebridge International, Խորհրդատուների Խորհրդի անդամ[53]
  • Procter & Gamble, Տնօրենների խորհրդի անդամ (2001-2019)
  • Union Pacific Corporation, Տնօրենների Խորհրդի անդամ (2001-2006)[54]

Ոչ առևտրային կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնեստո Սեդիլյո
  • «Քոֆի Անան» հիմնադրամ, թվային դարաշրջանում ընտրությունների և ժողովրդավարության հանձնաժողովի անդամ (2018 թվականից)[55]
  • Բերգգրյուենի ինստիտուտ, տնօրենների խորհրդի անդամ[56]
  • Միգրացիոն քաղաքականության ինստիտուտ (MPI), Միգրացիայի ուսումնասիրման տարածաշրջանային խմբի համանախագահ[57]
  • «Ավրորա» մրցանակ, ընտրող հանձնաժողովի անդամ (2015 թվականից)[58]
  • The Elders, կազմակերպության անդամ (2013 թվականից)[59]
  • Natural Resource Charter, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (2011 թվականից)
  • Երեսունի խումբ, անդամ (2005 թվականից)
  • Միջամերիկյան երկխոսություն, անդամ (2003 թվականից)[60]
  • Պետերսոնի անվան Միջազգային Տնտեսագիտության Ինստիտուտ (PIIE), տնօրենների խորհրդի պատվավոր անդամ[61]
  • Միլշտեյնի Կորպորատիվ կառավարման և կատարելագործման կենտրոն Եյլի կառավարման դպրոցում, Խորհրդատվական խորհրդի անդամ
  • Մադրիդյան ակումբ, անդամ
  • Americas Quarterly, խմբագրական խորհրդի անդամ

2009 թվականին Սեդիլյոն գլխավորեց Համաշխարհային բանկի խմբի կառավարման արտաքին ստուգումը[62]:

2016 թվականին Սեդիլյոն ստորագրեց նամակ, որով կոչ էր արվում դադարեցնել Թմրամիջոցների դեմ պատերազմը, Մերի Ջեյ Բլայջ, Ջեսի Ջեքսոնի և Ջորջ Սորոսի նման մարդկանց հետ միասին[63]:

Դատավարությունը ԱՄՆ-ում `բնիկ մեքսիկացի հայցվորների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Economist» շաբաթաթերթի 2012 թվականի հոդվածի, տասը հոգուց կազմված ցոցիլների անանուն մարդկանց մի խումբ, որոնք պնդում էին, որ նրանք Ակտեալի կոտորածից հետո ողջ մնացածներն են, օգտվեցին առիթից, որպեսզի Կոնեկտիկուտ քաղաքի քաղաքացիական դատարանում նախկին նախագահ Սեդիլյոյի դեմ դատական գործ հարուցեն ՝ «պահանջելով մոտ 50 միլիոն դոլար և պարոն Սեդիլյոյին մեղավոր ճանաչելը»: Այդ կոտորածի զոհերը եղել են բնիկ ժողովուրդների իրավունքները պաշտպանող խմբավորման անդամներ, որոնք հայտնի են Las Abejas անունով; այնուամենայնիվ, այդ կազմակերպության գործող նախագահ Պորֆիրիո Արիասը պնդում է, որ ենթադրյալ զոհերը իրականում «Ակտեալի» բնակիչներ չեն: Սա հանգեցրեց նրան, որ մեկնաբանները պնդեցին, որ դատավարությունը քաղաքական դրդապատճառ ունի[64]:


ԱՄՆ Պետական դեպարտամենտը խորհուրդ է տվել նախագահ Սեդիլյոյին տրամադրել անձեռնմխելիություն՝ դատական հետապնդումից խուսափելու համար: Այս թելադրանքը պարտադիր չէ ԱՄՆ դատական համակարգում, բայց դատավորները «ընդհանուր առմամբ կողմ են Պետական դեպարտամենտին»[65]:


Հայցվորները, որոնք ներկայանում են Rafferty, Kobert, Tenenholtz, Bounds & Hess-ի կողմից, կարող են բողոքարկել ԱՄՆ շրջանի դատավոր Մայքլ Շիի որոշումը` Սեդիլյոյին տրամադրած անձեռնմխելիությունից զրկելու համար[66]:

2014 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը մերժեց լսել Սեդիլյոյի դեմ գործը՝ հիմք ընդունելով որպես պետության նախկին ղեկավարի նրա պետական անձեռնմխելիությունը[67]:

Հասարակական կարծիք և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին նախագահներին վերաբերող BGC-Excélsior-ի կողմից 2012 թվականին անցկացված ազգային հարցման ժամանակ հարցվածների 39%-ը կարծում էր, որ Սեդիլյոյի վարչակազմը «շատ լավ» կամ «լավ» է, 27%-ը պատասխանել է, որ այն «միջին» վարչակազմ է, իսկ 31%-ը գտել է, որ այն «շատ վատ» կամ «վատ» վարչակազմ է[68]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Munzinger-Archiv — 1913.
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #122197127 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. 6,0 6,1 «The peso crisis, ten years on: Tequila slammer»։ The Economist։ 2004-12-29։ Վերցված է 2014-07-08 
  7. «The Tequila crisis in 1994»։ Rabobank։ 2013-09-19։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-10-ին։ Վերցված է 2014-07-27 
  8. «Salinas vs. Zedillo» (Spanish)։ La Jornada։ Վերցված է 2018-03-09 
  9. Salinas' Brother Charged in Mexican Assassination New York Times March 1, 1995 [1]
  10. «Wayback Machine»։ 17 October 2013։ Արխիվացված է օրիգինալից 17 October 2013-ին։ Վերցված է 27 January 2018 
  11. Solís, L. (comp.) (1999). Fobaproa y las recientes reformas financieras. México: Instituto de Investigación Económica y Social "Lucas Alamán", A.C.
  12. «Resuelve SCJN Atraer Caso de Acteal»։ Archive.is։ 3 September 2012։ Արխիվացված է օրիգինալից 3 September 2012-ին։ Վերցված է 30 December 2017 
  13. «La matanza de Aguas Blancas»։ Արխիվացված է օրիգինալից 30 November 2006-ին։ Վերցված է 10 March 2018 
  14. Nohlen, D (2005) Elections in the Americas: A data handbook, Volume I, p453 978-0-19-928357-6
  15. Nohlen, D (2005) Elections in the Americas: A data handbook, Volume I, p475 978-0-19-928357-6
  16. Aznarez Juan Jesus (1 December 2000)։ «Zedillo abandona la presidencia con una popularidad del 60%»։ El Pais։ Վերցված է 9 August 2019 
  17. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 3 April 2012-ին։ Վերցված է 1 January 2012 
  18. Gilbert, Dennis. “Rewriting History: Salinas, Zedillo and the 1992 Textbook Controversy.” Mexican Studies/Estudios Mexicanos, vol. 13, no. 2, 1997, pp. 271–297. JSTOR, www.jstor.org/stable/1052017 accessed 23 March 2019
  19. 19,0 19,1 Thomas Legler, "Ernesto Zedillo" in Encyclopedia of Mexico. Fitzroy Dearborn 1997, p.1641
  20. Legler, "Ernesto Zedillo", p. 1641.
  21. «Clinton authorizes loan to Mexico»։ History (U.S. TV channel)։ 31 January 1995։ Արխիվացված է օրիգինալից 24 March 2018-ին։ Վերցված է 27 January 2018 
  22. Fuentes, Carlos. “Coalticue's Skirt: Hidden Aspects of Mexico's Political Rivalry in 1995.” The Brown Journal of World Affairs, vol. 2, no. 2, 1995, pp. 175–180. JSTOR, www.jstor.org/stable/24590093 accessed 23 March 2019
  23. «El Universal - Opinion - Renuncia en Gobernación»։ Eluniversalmas.com.mx։ Արխիվացված է օրիգինալից 2 August 2017-ին։ Վերցված է 27 January 2018 
  24. Oppenheimer, Bordering on Chaos, p. 242.
  25. «Zedillo rompió acuerdo de paz con el EZLN: Esteban Moctezuma - Proceso»։ Proceso.com.mx։ 11 January 2013։ Վերցված է 27 January 2018 
  26. Oppenheimer, Bordering on Chaos, pp. 244-45
  27. «Client Validation»։ Zedillo.presidencia.gob.mx։ Արխիվացված է օրիգինալից 2 November 2013-ին։ Վերցված է 27 January 2018 
  28. «Cronologia del Conflicto EZLN»։ Latinamericanstudies.org։ Վերցված է 27 January 2018 
  29. https://web.archive.org/web/20070206140008/http://www.globalexchange.org/countries/americas/mexico/SanAndres.html accessed 23 March 2019
  30. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 5 November 2013-ին։ Վերցված է 5 April 2017 
  31. https://www.nytimes.com/1997/12/25/opinion/death-in-chiapas.html accessed 23 March 2019
  32. https://web.archive.org/web/20141015142416/http://www.indianz.com/News/2014/015292.asp accessed 23 March 2019
  33. «A 15 años de relaciones entre México y el Vaticano»։ Jornada.unam.mx 
  34. «MEXICO: Satanizado y admirado, obispo en el centro de la polemica»։ Ipsnoticias.net։ February 17, 1995 
  35. «La Sedena sabía de la existencia de la guerrilla chiapaneca desde 1985 (Segunda y última parte)»։ Proceso.com։ March 20, 2006 
  36. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից August 25, 2018-ին։ Վերցված է December 17, 2018 
  37. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից August 25, 2018-ին։ Վերցված է December 17, 2018 
  38. Rocha Menocal, A. (2001). "Do Old Habits Die Hard? A Statistical Exploration of the Politicisation of Progresa, Mexico's Latest Federal Poverty-Alleviation Programme, under the Zedillo Administration." Journal of Latin American Studies, 33(3), 513-538. doi:10.1017/S0022216X01006113 accessed 23 March 2019
  39. Yunez–Naude, Antonio. "The dismantling of CONASUPO, a Mexican state trader in agriculture." World Economy 26.1 (2003): 97-122.
  40. Luz María de la Mora, "North American Free Trade Agreement" in Encyclopedia of Mexico. Chicago: Fitzroy Dearborn 1997, p. 1026.
  41. Zedillo, Ernesto. “The Right Track: Political and Economic Reform in Mexico.” Harvard International Review, vol. 19, no. 1, 1996, pp. 38–67. JSTOR, www.jstor.org/stable/42762264 accessed 23 March 2019
  42. Thomas Legler, "Ernesto Zedillo" in Encyclopedia of Mexico, Chicago: Fitzroy Dearborn 1997, pp. 1641-42.
  43. Bruhn, Kathleen. "The resurrection of the Mexican left in the 1997 elections: implications for the party system." Toward Mexico’s Democratizations: Parties, Campaigns, Elections, and Public Opinion, New York, Routledge (1999).
  44. Ernesto Zedillo Ponce De León. “Address by Ernesto Zedillo Ponce De León.” Publius, vol. 29, no. 4, 1999, pp. 15–22. JSTOR, www.jstor.org/stable/3330905 accessed 23 March 2019
  45. Cornejo, Romer Alejandro. “México y China. Entre La Buena Voluntad y La Competencia.” Foro Internacional, vol. 41, no. 4 (166), 2001, pp. 878–890. JSTOR, www.jstor.org/stable/27739097 accessed 23 March 2019
  46. Varela, Hilda. “Crónica De Una Política Inexistente: Las Relaciones Entre México y África, 1994-2000.” Foro Internacional, vol. 41, no. 4 (166), 2001, pp. 912–930. JSTOR, www.jstor.org/stable/27739100 accessed 23 March 2019
  47. Bruhn, Kathleen. "The making of the Mexican president, 2000: parties, candidates, and campaign strategy." Jorge Domínguez and Lawson (2004): 123-56.
  48. Wallis, Darren. "The Mexican Presidential and Congressional Elections of 2000 and Democratic Transition." Bulletin of Latin American Research 20.3 (2001): 304-323.
  49. Fröhling, Oliver, Carolyn Gallaher, and John Paul Jones, III. "Imagining the Mexican election." Antipode 33.1 (2001): 2
  50. Klesner, Joseph L. "The end of Mexico's one-party regime." PS: Political Science & Politics 34.1 (2001): 107-114.
  51. Ernesto Zedillo, ed., Global Warming. Looking Beyond Kyoto. Brookings Institution Press 2008
  52. Smith Randall (27 February 2010)։ «Citigroup to Restructure Its Board»։ The Wall Street Journal։ Վերցված է 27 January 2018 
  53. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 9 March 2009-ին։ Վերցված է 22 January 2009 
  54. Member of the Board of Directors: Ernesto Zedillo Procter & Gamble.
  55. Kofi Annan Commission on Elections and Democracy in the Digital Age Kofi Annan Foundation.
  56. Board of Directors Berggruen Institute.
  57. Regional Migration Study Group Migration Policy Institute (MPI).
  58. Selection Committee Aurora Prize.
  59. «Kofi Annan announces two new Elders: Hina Jilani and Ernesto Zedillo»։ TheElders.org։ 2013-07-11։ Վերցված է 2013-07-18 
  60. «Inter-American Dialogue | Ernesto Zedillo»։ Thedialogue.org։ Վերցված է 2016-10-04 
  61. Board of Directors Peterson Institute for International Economics (PIIE).
  62. «Outside Review Supports World Bank Group Reform»։ Web.worldbank.org։ 21 October 2009։ Վերցված է 27 January 2018 
  63. «Over 1,000 Leaders Worldwide Slam Failed Prohibitionist Drug Policies, Call for Systemic Reform»։ Drug Policy Alliance 
  64. «Mexico and Justice: The trials of Ernesto Zedillo»։ The Economist։ 1 September 2012։ Վերցված է 27 January 2018 
  65. Randal C. Archibold (8 September 2012)։ «U.S. Moves to Grant Former Mexican President Immunity in Suit»։ The New York Times։ Վերցված է 27 January 2018 
  66. «Former Mexican President Evades Charges of Massacre Through Immunity»։ Jdjournal.com։ Վերցված է 27 January 2018 
  67. «Supreme Court won't hear suit over Indian massacre in Mexico»։ 15 October 2014։ Արխիվացված է օրիգինալից 15 October 2014-ին։ Վերցված է 27 January 2018 
  68. Beltran Ulises։ «Zedillo y Fox los ex presidentes de México más reconocidos»։ Imagen Radio։ Վերցված է 21 February 2020 
  69. «Royal Decree 50/1996, 19th January,»։ Spanish Official Journal - BOE (Spanish)։ Վերցված է 2 December 2018