Ալվարո Օբրեգոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալվարո Օբրեգոն
իսպ.՝ Álvaro Obregón Salido
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1880(1880-02-19)[1][2]
ԾննդավայրՆավոխոա, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էհուլիսի 17, 1928(1928-07-17)[3][1][2] (48 տարեկան)
Մահվան վայրSan Ángel, Álvaro Obregón, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԳերեզմանHuatabampo
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՄեքսիկայի նախագահ և նախարար
ԿուսակցությունԼեյբորիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն
 Alvaro Obregon Վիքիպահեստում

Ալվարո Օբրեգոն (իսպ.՝ Álvaro Obregón Salido; փետրվարի 19, 1880(1880-02-19)[1][2], Նավոխոա, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 17, 1928(1928-07-17)[3][1][2], San Ángel, Álvaro Obregón, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի զինվորական և քաղաքական գործիչ։ Մեքսիկական հեղափոխության մասնակից և Նոգալեսի ճակատամարտի հրամանատար։ 1920 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 1924 թվականի նոյեմբերի 30-ը եղել է Մեքսիկայի նախագահ։ Նա աջակցեց Սոնորայի որոշմանը հետևել Կոաուիլայի նահանգապետ Վենուստիանո Կառանսային որպես հեղափոխության ղեկավար ընդդեմ Հուերտա ռեժիմի։ Կառանսան նշանակեց Օբրեգոնին Մեքսիկայի հյուսիս արևմուտքում հեղափոխական զորքերի հրամանատար, 1915 թվականին նրան նշանակեց պատերազմի նախարար։ 1920 թվականին Օբրեգոնը հեղափոխություն կազմակերպեց արդեն Կառանսայի դեմ, որում Կառանզան սպանվեց։ Նա հաղթեց հաջորդ ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների մեծամասնությունը։

Օբրեգոնի նախագահությունը առաջին խաղաղ նախագահությունն էր սկսած 1910 թվականից, երբ հեղափոխությունը բռնկվեց։ Նա սկսեց լայնամաշտաբ կրթական բարեփոխումներ (Մեքսիկական մուրալիզմը ծաղկունք ապրեց), վերսկսեց հողային բարեփոխումները և աշխատանքային օրենքներում կատարեց փոփոխությունները, որը բերեց Մեքսիկայի բանվորների տարածքային կոնֆեդերացիայի հզորացմանը։ 1923 թվականի օգոստոսին նա ստորագրեց Նուկարելիի պայմանագիրը, որը հստակեցրեց Մեքսիկայի իրավունքները և ԱՄՆ հետաքրքրությունները նաֆթի պաշարների նկատմամբ և բերեց նրան, որ ԱՄՆ-ն դիվանագիտորեն ճանաչեց նրա կառավարությանը[4]։ 1923-24 թվականներին Օբրեգոնի ֆինանսների նախարար Ադոլֆո դե լա Հուերտան կազմակերպեց ապստամբություն՝ մասամբ Բուկարելիի պայմանագրին դեմ լինելով, Օբրեգոնը ստիպված էր վերադառնալ պատերազմի դաշտ ճնշելու ապստամբությունը։ Նրա հաղթանակի մեջ մեծ ներդրում ունեցավ ԱՄՆ-ն որը ռմբակոծեց Հուերտայի աջակիցների դիրքերը[5]։

1924 թվականին Օբրեգոնը իրեն որպես հետևորդ հայտարարեց իր նախկին զինակից Պլուտարկո Էլիաս Կալեսին, ով ընտրվեց նախագահ և չնայած Օբրեգոնը վերադարձավ Սոնորա, նա մեծ ազդեցություն ունել Կալեսի վրա։ Իրագործելով սահմանադրական բարեփոխումներ, որը հնարավորություն էր տալիս նախագահին ևս մեկ անգամ վերընտրվել, Օբրեգոնը նորից ընտրվեց նախագահ 1928 թվականի ընտրություններում, սակայն սպանվեց Խոսե դե Լեոն Տորալի կողմից, մի մեքսիկացի, ով դժգոհ էր կառավարության հակակրոնական օրենքներից։ Օբրեգոնը սպանվեց մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Обрегон Альваро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Howard F. Cline, The United States and Mexico. Cambridge: Harvard University Press 1961, p. 208.
  5. Cline, U.S. and Mexico, p. 208.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]