Էն Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էն Ուիլսոն
Բնօրինակ անունանգլ.՝ Ann Wilson
Ի ծնե անունանգլ.՝ Ann Dustin Wilson
Ծնվել էհունիսի 19, 1950(1950-06-19)[1][2][3] (73 տարեկան)
Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոք, հարդ ռոք, ֆոլկ ռոք և album-oriented rock?
Մասնագիտություներգչուհի և երգերի հեղինակ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլՄաշռում Ռեքորդս, Epic Records, Sony BMG և Capitol Records
ԿրթությունSammamish High School?
ԱնդամակցությունHeart?
Պարգևներ
Կայքannwilson.com
 Ann Wilson Վիքիպահեստում

Էն Ուիլսոն (անգլ.՝ Ann Wilson, ի ծնե Էն Դասթին Ուիլսոն, անգլ.՝ Ann Dustin Wilson, հունիսի 19, 1950(1950-06-19)[1][2][3], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, որը հայտնի է դարձել սիեթլյան/վանկուվերյան Heart ռոք խմբի կազմում, որը գլխավորում էին նա և իր կրտսեր քույրը՝ Նենսին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էն Ուիլսոնը ծնվել է 1950 թվականի հունիսի 19-ին Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։ Նրա հայրը գնդապետ էր ԱՄՆ-ի նավատորմում, ուստի մանկության տարիներին նա հաճախ փոխել է բնակության վայրը, մինչև հայրը հրաժարական է տվել և ընտանիքի հետ բնակություն հաստատել Սիեթլի արվարձանում՝ Բելվյուում։

Փոքր տարիքում Էնը տառապել է կակազությամբ, դրա համար եղել է շատ ամաչկոտ և սկսել է զբաղվել երաժշտությամբ։ 1970-ականների սկզբին նա միացել է տեղի White Heart ռոք խմբին, որը շուտով իր անունը փոխել և դարձրել է Hocus Pocus, ապա՝ 1974 թվականին, վերջնականապես կանգ առել Heart անվան վրա։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլսոն քույեր

1974 թվականին Էնի կրտսեր քույր Նենսին միացել է Heart-ին և տեղափոխվել Կանադա։ 1975 թվականին Վանկուվերում նրանք ձայնագրել են իրենց առաջին« Dreamboat Annie» ալբոմը։ ԱՄՆ-ում այն սկսել է վաճառվել 1976 թվականին։ 1977 թվականին նրանք թողարկել են «Little Queen »ալբոմը, որը պարունակել էր խմբի «Barracuda» առաջին խոշոր հիթը։ 1978 թվականին թողարկվել է «Dog & Butterfly»-ը։ 1984 թվականին Էնը դուետով երգել է «Almost Paradise» երգը կանադական Loverboy խմբի վոկալիստ Մայք Ռենոյի հետ՝ «Footloose» ֆիլմի համար, որը Billboard Hot 100 հիթ-շքերթում հասել է 7-րդ հորիզոնականին[4]։ 1986 թվականին նա թողարկել է «The Best Man in the World» սոլո սինգլը, որը հնչել է «Ոսկե երեխան» ֆիլմում, որի գլխավոր դերում խաղում էր Էդի Մերֆին։ Սինգլն ԱՄՆ-ում հասել է 61-րդ հորիզոնականին[5]։ 1988 թվականին նա Cheap Trick-ի վոկալիստ Ռոբին Զադերի հետ ձայնագրել է «Surrender to Me» երգը՝ «Հարբած արշալույսը» ֆիլմի համար (Մել Գիբսոնի, Միշել Պֆայֆերի և Կուրտ Ռասելի մասնակցությամբ)։ Սինգլը Billboard Hot 100 հիթ-շքերթում հասել է վեցերորդ հորիզոնականին[5]։

1992 թվականին Էնը մասնակցել է Alice in Chains խմբի Sap մինի-ալբոմի ձայնագրությանը։ Նա «Brother», «Am I Inside» և «Love Song» երգերում կատարել է բեք վոկալի հատվածները։ 1993 թվականին Alice in Chains-ի վոկալիստ Լեյն Սթեյլին Վիլսոնի քույրերի հետ միասին կատարել է Բոբ Դիլանի «Ring Them Bells» երգը՝ քավեր-տարբերակով, որը թողարկվել է «Heart-ի Desire Walks On» ալբոմում։ Բացի այդ, Alice in Chains բաս կիթառահար Մայք Այնեզը և հյուրախաղային կիթառահար Սքոթ Օլսոնը նվագել են Heart-ի« Alive in Seattle» համերգային ալբոմում, որը թողարկվել է 2003 թվականին։

1990-ականների կեսերին Էնն ու Նենսին Սիեթլում հիմնել են Bad Animals Studio ձայնագրման ստուդիան, որն անվանվել է 1987 թվականի Heart-ի Bad Animals ալբոմի պատվին։ Նրանք նաև երկուսով ստեղծել են The Lovemongers սայդ-նախագիծը, որի կազմում կատարել են Led Zeppelin դասական «The Battle of Evermore» երգը։ Ավելի ուշ այդ երգը թողարկվել է չորսերգանոց մինի-ալբոմում։ 1997 թվականին թողարկվել է Lovemongers-ի դեբյուտային և առայժմ միակ «Whirlygig» ալբոմը։

Սոլո գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Էնը սկսել է ձայնագրել իր առաջին «Hope & Glory» սկավառակը, որի պրոդյուսերը Բեն Մինկին էր։ Ալբոմը թողարկվել է 2007 թվականի սեպտեմբերի 11-ին «Rounder Records» լեյբլում և բաղկացած էր տարբեր կատարողների երգերի քավեր տարբերակներից։ Hope & Glory-ի հրավիրված երաժիշտների թվում էին Նենսի Ուիլսոնը, Էլթոն Ջոնը, Ք.Դ. Լանգը, Էլիսոն Կրաուսը, Շոն Քոլվինը, Ռուֆուս Ուեյնրայթը և ուրիշներ։ «Little Problems, Little Lies», «Isolation» և «Immigrant Song» երգերը թողարկվել են որպես սինգլներ։

«Immigrant Song»-ի քավեր տարբերակը հասանելի է MySpace-ում՝ Էնի պաշտոնական էջում, ինչպես նաև PMC Top10-ի հաշվարկներով զբաղեցրել է 9-րդ տեղը 2007 թվականի փոթքասթ երգերի շարքում[6]։

2001 թվականին Էնը միացել է պրոդյուսեր Ալան Փարսոնսին The Beatles-ի շրջագայության համար, որը կոչվում էր A Walk Down Abbey Road։

2007 թվականի հունիսին նա երգել է Sed Nove խմբի և Յան Գիլլանի հետ Փարիզի երաժշտական փառատոնում։

2010 թվականին Էնն ու Նենսին կատարել են «We Are the World 25 for Haiti» երգի մի մասը, որը տարբեր փոփ կատարողների կողմից ձայնագրվել է ի աջակցություն Հայիթիի բնակիչների, որոնք տուժել են տարվա սկզբին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից։ Երգը 1985 թվականի «We Are the World» հիթ-սինգլի ռեմեյքն է, որը գրվել է բարեգործական նախագծի համար, որի հասույթը $61.800.000-ի չափով ուղղվել է Եթովպիայում սովյալներին դեղորայքի, սննդի, բժշկական և մարդասիրական օգնության ցուցաբերելու համար։

Ավելի ուշ՝ 2010 թվականին Ուիլսոն քույրերը դարձել են Pandora Radio առաջարկման համակարգի «Moms Who Rock» արշավի մի մասը, որը հասանելի է միայն ԱՄՆ-ում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականների ընթացքում Էն Ուիլսոնը հանդիպել է խմբի ղեկավար Մայքլ Ֆիշերի հետ, իսկ նրա կրտսեր քույրը՝ Նենսին, հանդիպել է կիթառահար Ռոջեր Ֆիշերի՝ Մայքլի կրտսեր եղբոր հետ։ 1979 թվականին երկու զույգերն էլ բաժանվել են, Էնը հայտարարել է, որ Մայքլը սկսել է հանդիպել մեկ այլ կնոջ հետ։ «Magic Man» երգը գրվել է Մայքլի մասին և պարունակել է ինքնակենսագրական լիրիկա նրանց սիրավեպի սկզբի մասին[7]։

1991 թվականին Էնն որդեգրել է դստերը՝ Մարիին, իսկ 1998 թվականին՝ որդուն՝ Դաստինին։

2015 թվականի ապրիլի 25-ից Էնն ամուսնացել է Դին Ուիթերի հետ[8]։ Նրանք 1980-ականներին երկար ժամանակ չեն հանդիպել և կրկին հանդիպել են տարիներ անց։

Երբ Էնը փոքր էր, նա տառապում էր ճարպակալումից, ինչի հետևանքով այլ երեխաների կողմից ծաղրի էր ենթարկվել։ 1970-ականներին նա որոշել է նիհարել և հասել է արդյունքի։ Սակայն, կրկին զգալիորեն ավելացել է քաշը։ Վախենալով, որ դա կարող է փչացնել խմբի իմիջը, խմբի մասնակիցները սկսել են ստիպել նրան նիհարել։ Տեսահոլովակներում տեսախցիկի դիրքերը և հագուստը ընտրվել են այնպես, որ տեսողականորեն նվազեցնեն Էնի չափսերը։ Էնը բազմիցս հայտարարել է, որ քաշի հետ կապված բացասական կարծիքների հետևանքով սկսել է տառապել խուճապային գրոհով[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. Синглы Майкла Рено, попавшие в чарт Billboard на Allmusic
  5. 5,0 5,1 Синглы Энн Уилсон, попавшие в чарт Billboard на Allmusic
  6. Doelle, Chris (2008 թ․ հունվարի 5). «PMC Top10 - 010408 - Top Hits of 2007!!!». PMC Top10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. https://www.youtube.com/watch?v=ok2WlhnTRmI Ann Wilson discusses the inspiration behind «Magic Man.»
  8. Heart Singer Ann Wilson Marries Dean Wetter
  9. https://www.youtube.com/watch?v=cwr6qe5AXBw&feature=related Ann Wilson discusses the implications of and the responses to her weight gain.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էն Ուիլսոն» հոդվածին։