Էնս (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Էնս
Զինանշան
AUT Enns COA.jpg

Enns 02.jpg
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Մակերես33,27±0,01 կմ², 33,29 կմ²
ԲԾՄ281±1 մետր
Բնակչություն11 937 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ07223
Փոստային ինդեքսներ4470
Ավտոմոբիլային կոդLL
Պաշտոնական կայքenns.at
##Էնս (քաղաք) (Ավստրիա)
Red pog.png

Էնս (գերմ.՝ Enns) քաղաք Ավստրիայում, մտնում է Վերին Ավստրիա կազմի մեջ։ Գտնվում է Էնս գետի ափին, ոչ հեռու գետի Դանուբին միանալու հատվածից։ Տարածքը կազմում է 34․3 կմ²[2]։

Էնսը գտնվում է Լինցից 17 կիլոմետր հարավարևելք, կանգնած է Վիեննա-Լինց երկաթգծային և ավտոմոբիլային ճանապարհների վրա։

Էնսը համարվում է Ավստրիական հնագույն քաղաքը։ Արտոնագիրը, որը տալիս է Էնսին քաղաք կոչեվլու իրավունք, վերագրվում է 1212 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնս գետի գետաբերանի շրջանում առաջին բնակիչները եղել են մեր թվարկությունից առաջ Երկրորդ հազարամյակին։ IV դարում մեր թվարկությունի առաջ այս շրջանում բնակվում էին Կելտերը, որոնք այստեղ ստեղծել էին Նորիկ պետությունը, որը իր հերթին Մ․թ․ա․ 15 թվականին մտավ Հռոմեական կայսրության կազմի մեջ։ II դարում ժամանակակից Էնսի տարածքում ստեղծվեց Լաուրիակում հռոմեական զինվորական ճամբարը, որը կազմում էին 6000 լեգիոներ։ 212 թվականին բնակատեղին, որը ստեղծվել էր ճամբարի վայրում Կարակալլա կայսրի կողմից ստացավ քաղաքի կարգավիճակ։ Այդ ժամանակ Լաուրիակում բնակվում էր 30 հազար մարդ։ Կայսր Դիոկղետիանոսի կողմից քրստոնյաների հետապնդման ժամանակ 304 թվականի մայիսի 4-ին քաղաքում տանջանքների ենթարկվելով մահացավ Սուրբ Ֆլորիանը, որին խեղդեցին Էրնս գետում։ 370 թվականին քաղաքում կառուցվել է վաղքրիստոնեական բազիլիկ, որի տեղում 1344 թվականին կառուցվել է Լորխա եկեղեցին՝ այն գոյություն ունի միչև այժմ[3]։

900 թվականին Գեորգենբերգ բլուրի վրա, ժամանակակից Էնսի կենտրոնում կառուցվել է Էնիսիբուրգ ամրոցը, որը հանդիսանում էր Բավարիայի ամրակետը ընդեմ հունգարական ներխուժումների։ Ավելի ուշ ամրոցը վերակառուցվել է և ստացել է Էնսեգ անվանումը։ Ամրոցի շրջանում հայտնվեց առևտրի կենտրոն, որը Օտակարա II Մարկգրաֆի կողմից XII դարում ստացավ իրավունք անցկացնելու տոնավաճառ։ Այդ ժամանակ Էնս հովիտը մտնում է Շտիրիական դքսության կազմի մեջ։

1186 թվականին՝ Սանկտ-Գեորգենբերգյան համաձայնագրի ստորագրումից հետո, Շտիրիան Էնսի հետ միասին անցավ ավստրաիցի կոմսերի իշխանության տակ։ 1212 թվականին Էնսը ստացավ քաղաքի կարգավիճակ[4] Լեոպոլդ VI կոմսի կողմից՝ Ժամանակակից Ավստրիայի տարածքում առաջին նման դեպքը։ XIV դարում Հաբսբուրգների տիրապետության տարածքների բաժանման ժամանակ քաղաքը հեռացվել է շտիրսկական կոմսությունից և մտավ Ավստրիայի տարածքի մեջ (ավելի ուշ Վերին Ավստրիայի թագավորական հողերի)։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնսի պատմական կենտրոնը՝ քաղաքային աշտարակը
  • Էնսի ճարտարապետական խորհրդանիշն է համարվում քաղաքի գլխավոր հրապարակի քաղաքային աշտարակը, որը կառուցվել է 1564-ից 1568 թվականներին։
  • Սանկտ-Լաուրենց գոթիական խորհրդանիշը կառուցված XIII դարում կառուցված ավելի հին պաշտամունքային կառույցի հիմքի վրա։
  • Հինհռոմեական Լաուրիակում ճամբարի թանգարան։

Քաղաքական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքագլուխ-Ֆրանց Շտեֆան Կարլինգեր (ԱՍԴԿ)

Համայնքի ներկայացուցիչների խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) բաղկացած է 37 տեղից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
Տարի Բնակչություն
18695624-
18805733+1․9%
18906001+7․4%
19005552−7.5%
19105799+4.4%
19235630−2.9%
19346679+18.6%
19397419+11.1%
19518446+13.8%
19618919+5.6%
19719678+8.5%
19819728+0.5%
199110190+4.7%
200110611+4.1%
201111275+6.3%
2018[5]11937+5.9%

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018Statistics Austria.
  2. http://www.statistik.at/web_de/klassifikationen/regionale_gliederungen/dauersiedlungsraum/index.htmlStatistics Austria. Retrieved 10 March 2019.
  3. Severin: Zwischen Römerzeit und Völkerwanderung; Katalog Ausstellung des Landes Oberösterreich 24 April bis 26 Oktober 1982 im Stadtmuseum Enns. Linz 1982
  4. Ernst Theodor Gaupp: Deutsche Stadtrechte des Mittelalters, mit rechtsgeschichtlichen Erläuterungen. Zweiter Band, Breslau 1852, S. 206–224,online
  5. https://www.statistik.at/web_de/klassifikationen/regionale_gliederungen/gemeinden/index.html%7CStatistics Austria. Retrieved 9 March 2019.