Էնչիլադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնչիլադա
Տեսակculinary speciality?
Ենթատեսակլցոնած տափակ հաց
Առաջացման երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 Enchiladas Վիքիպահեստում

Էնչիլադա (իսպ. enchilada, բառացի «համեմված չիլի սոուսով», «կծու», կապված սոուսի գույնի հետ՝«վառ կարմիր»), մեքսիկական խոհանոցի ավանդական ուտեստ։ Էնչիլադան իրենից ներկայացնում է եգիպտացորենի ալյուրից պատրաստված բարակ տորտիլյա, որի մեջ փաթաթված է միջուկը։ Միջուկը ամենից հաճախ մսային է (հիմնականում հավի մսից), բայց կարող է կազմված լինել նաև ձվից և բանջարեղենից։ Փաթաթված էնչիլադաները տապակում են թավայի մեջ կամ թխում են վառարանում սոուսի մեջ (և երբեմն պանրի մեջ)։ Երբեմն էնիչիլադաները թաթախում են մոլե սոուսի մեջ, որը պատրաստված է չիլիից և կակաոից։

Ուտեստի հայտնի տարատեսակ է էնտոմատադան (չիլի սոուսի փոխարեն տոմատի մածուկ է)։

Դասական մեքսիկական էնչիլադան, ըստ Real Academia Española-ի սահմանման, իր մեջ ներառում է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են՝ եգիպտացորենի տորտիլյա, մսային միջուկ ու լոլիկի և չիլիի սոուսային հավելում[1][2]։ Գործնականում չիլիի սոուսը կարող է լինել տարբեր տեսակի՝ մոլե, կծու սալսա և նաև պանրային հիմքով սոուս (օրինակ՝ չիլի կոն կեսո)[3]։ Ուտեստի բաղադրության մեջ կարող են մտնել նաև լոբի, կարտոֆիլ, բանջարեղեն և այլ բաղադրիչներ։

Գոյություն ունի ուտեստի բուսակերների համար նախատեսված տարատեսակը։ Դրանք հատկապես տարածված են Նյու Մեքսիկոյում, որտեղ էնչիլադան հաճախ պատրաստում են՝ միջուկն ավելացնելով ոչ թե փաթաթված տորտիլյաների մեջ, այլ դրանց մի քանի շերտերում (լազանյայի նման)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «enchilada». Diccionario de la lengua española de la Real Academia Española (իսպաներեն). Real Academia Española. 2003. ISBN 84-670-0317-0. Վերցված է 2008 թ․ հուլիսի 25-ին.
  2. Styles Carvajal, Carol; Horwood, Jane; Rollin, Nicholas Concise Oxford Spanish Dictionary: Spanish-English/English-Spanish. — Oxford University Press, 2004. — С. 253. — ISBN 9780198609773. — «enchilada.».
  3. «Энчилада: 10 интересных фактов и рецепт от шеф-повара из Мексики». www.vokrugsveta.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.