Տորտիլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Տորտիլյա
NCI flour tortillas.jpg
Տորտիլյա ցորենի ալյուրից
enchilada և quesadilla
Տեսակ լոշիկ
Ենթատեսակ լոշիկ, finger food և Tortilla
Առաջացման երկիր Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հիմնական wheat flour
Tortillas Վիքիպահեստում
Եգիպտացորեինց պատրաստված տորտիլյաներ

Տորտիլլա (տորտիյա) (իսպ.՝ tortilla, «փոքրիկ բլիթ»), փոքրիկ բլիթ պատրաստված եգիպտացորենի կամ ցորենի ալյուրից։ Հիմնականում տարածված է Մեքսիկական խոհանոցում, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկայի և ԱՄՆ-ի երկրներում։ Մեքսիկայում տորտիլյան ազգային կերակրատեսակներից մեկն է։ [1]

Հնդկացիները թխում էին այս բլիթները դեռ վաղ ժամանակներից, բայց ժամանակակից անվանումը նրանց տվել են իսպանական կոնկիստադորները, որոնց այդ բլիթները հիշեցնում էին իսպանական անվանդական ձվածեղներ (իսպանական տորտիլյա)։ Մեքսիկացիները այս երկու կերակրատեսակները միացրել են մեկում ՝ huevos rancheros, նրանք ձվածեղը դնում են տորտիլայի վրա և ուտում նախաճաշին լոլիկների և կարմիր պղպեղի հետ։

Տորտիլյան հիմք է հանդիսանում այլ շատ կերակրատեսակների համար (հիմանականում մեքսիկական խոհանցի), օրինակ՝ էնչիլադայի, բուրիտոյի, ֆախիտասի, տակոսի, կեսադիլայի։ Այս կերակրատեսակներում բլիթը լցոնում են տարբեր միջուկներով։ Բացի այդ տորտիլյաները հաճախ մատուցվում են հացի փոխարեն այլ կերակրատեսակների հետ (օրինակ՝ չիլի կոն կարնե)։ Տորտիլյաները հիմք են հանդիսանում նաև կարկանդակների, միջուկով ռուլետների, Կանապեի և սենդվիչի համար։ Տորտիլյաները հիմնականում ուտում են տապակած կամ թխած, մատուցվում են հենց այնպես կամ միջուկով: Միջուկը կարող է լինել ինչպես աղի այնպես էլ քաղցր։ Իսկ խռթխռթան ծայրերը օգոտգաործվում են որպես գարնիր ապուրների համար։ Այդ բլիթը կարող է փոխարինել պատառաքաղը, գդալը և դանակը մեքսիկացիների համար։ Բլիթով վերցնում են սոուսը կամ պահում մսի կտորը և իհարկե նման «սեղանի սպասքը» շատ հարմար է վերջում ուտելու համար։ Քանի որ եգիպտացորենի խմորից պատրաստած բլիթը շուտ է չորանում, այն ուտում են տաք վիճակում։

Մեքսիկացիները պատրաստում են տորտիլյա, 1836 թվականի վիմագրություն

Տորտիլյան պատրաստում են բաց կրակի վրա, կլոր բարակ կավե տապակների՝ կոմալների մեջ։ Շիկացած կավը արագացնում է բլիթների պատրաստումը, որոնք չպետք է լինեն չոր և փխրուն։ Հացթուխը մի շարժումով խմորի զանգվածը վերածում է բարակ սկավառակի, դնում այն կոմալի մեջ և վերջում տաք վիճակում վաճառում գնորդներին։.[2]

Տորտիլյաները նաև «աղքատի կերակուր», և «Աստծո սնունդ» կորակուրների հիմքն են։ Աառջինը՝ չիլակիլեսը (сһilaquiles) պատրաստում են բլիթի կտորներից, պղպեղից, պանրից, երշիկ, ձվից, հավի մսի կտորներից և տավարի մասից։ Բոլոր բաղադրիչները ուղղակի խառնում են տապակաում։ Եկրորդը՝ Յուկատայի ֆիրմային կերակրատեսակներից մեկը՝ papatzul-ը պատրաստելւ շատ ավելի բարդ է։ Տորտիլյեն լցոնում են խոզի մսի կավ ձմի կտորներով և մատուցում դդմի մանրացրած սերմից, դդմի յուղից և տոմատի մածուկից պատրաստված սոուսի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Calderón, Sara Inés. "Tex-Arcana: What's the history of tortillas?" San Antonio Express-news. 02 March 2008. Retrieved 11 October 2015.
  2. General History of the Things of New Spain (Historia general de las cosas de Nueva Espana), by the Franciscan friar Bernardino de Sahagun (1450-1590)