Սալսա (թանձրուկ)
![]() | |
մեքսիկական | |
Ծագում | |
Տեսակ | թանձրուկ |
Ենթատեսակ | կծու սոուս |
Առաջացման երկիր | ![]() |
Բաղադրամասեր | |
Հիմնական | լոլիկ, պղպեղ, սոխ, սխտոր, համեմ |
![]() |
Սալսա (անգլ՝ Salsa), թանձրուկի տեսակ, որն օգտագործում են տակոյի, տորտիլյա բլիթների և այլ մեքսիկական կամ ամերիկա-մեքսիկական ուտեստների հետ որպես համեմունք։ Այն կարող է լինել հում կամ եփված և մատուցելիս սովորաբար լինում է սենյակային ջերմաստիճանի[1]։ Չնայած սալսա բառը իսպաներեն նշանակում է ցանկացած տեսակի թանձրուկ, բայց անգլերենում այն ունի հենց մեքսիկական թանձրուկի նշանակություն, հատկապես, երբ խոսքը գնում է լոլիկից և չիլի պղպեղից պատրաստված «պիկո դե գալո» և «սալսա վերդե» թանձրուկների մասին[2][3]:
Սալսայով ուտեստները կամ սալսան որպես համեմունք, նույնքան կարևոր է մեքսիկական սեղանին, որքան մեր աղը, բիբարն ու մանանեխը։
Սալսայով տորտիլյայի բլիթները ամերիկա-մեքսիկական ռեստորաններում տարածված նախուտեստ է, բայց ոչ Մեքսիկայում[5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալսայի օգտագործումը որպես սեղանի մշտական թանձրուկ առաջին անգամ տարածվել է ԱՄՆ-ի մեքսիկական ռեստորանների միջոցով։ 1980-ական թվականներին լոլիկից պատրաստված մեքսիկական սալսան մեծ ճանաչում է ձեռք բերել։ 1992 թվականին ԱՄՆ-ում սալսա թանձրուկի վաճառքի դոլարային արժեքը գերազանցել է լոլիկի կետչուպի արժեքին[6]։
Հետագայում լոլիկից պատրաստված սալսան սկսել է մրցակցել մրգերից, եգիպտացորենից ու սև լոբիից պատրաստված սալսա թանձրուկների հետ։ 2000-ական թվականներից սկսած՝ քաղցր սալսաները, որոնցում համակցված էին մրգերն ու պղպեղը, ինչպիսիք են հաբաներոն, շոտլանդական գլխարկը և դաթիլը, մեծ տարածում են գտել և սկսել են մատուցվել սառեցված աղանդերի, կարկանդակների և տորթերի հետ[7]։ ԱՄՆ-ում սալսան օգտագործվում է մարինադների, աղցանների համեմման համար, շոգեխաշած ուտեստների և եփած թանձրուկների մեջ։ Բացի ձկան, թռչնամսի և այլ մսային տարբեր ուտեստների հետ օգտագործվելուց, այն նաև կարող է լինել տապակած կարտոֆիլի, մակարոնեղենի և պիցցայի համար նախատեսված համեմունք[8]։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Սալսան մեքսիկական խոհանոցի սովորական բաղադրիչ է, որը մատուցվում է որպես համեմունք տակոյի հետ, ավելացվում է ապուրների, շոգեխաշված ուտեստների և տամալեի միջուկի մեջ։ Սալսա ֆրեսկան լոլիկից և կծու պղպեղից պատրաստված թարմ թանձրուկ է։ Սալսա վերդեն պատրաստվում է եփած լոլիկից և մատուցվում է որպես չիլաքիլեսի, էնչիլադայի և այլ ուտեստների համար նախատեսված թանձրուկ։ Չիլտոմատեն շատ օգտագործվող հիմքային թանձրուկ է՝ պատրաստված լոլիկից և չիլիից։ Չիլտոմատեի համար օգտագործվող պղպեղի տեսակը տարբերվում է ըստ տարածաշրջանի, բայց թարմ կանաչ չիլին ավելի տարածված է, քան հաբաներոն Չիապասում[9]։ Տամալեները հաճախ դասակարգվում են ըստ սալսայի տեսակի, որոնցով դրանք լցոնված են՝ սալսա վերդե, սալսա ռայա, սալսա դե ռաջաս կամ սալսա դե մոլ[10]։
Մեքսիկական սալսան ավանդաբար պատրաստվում էր հավանգի նման մոլկահետե կոչվող քարե գործիքի միջոցով, թեև այժմ օգտագործվում են հարիչներ։ Մեքսիկական սալսան ներառում է.
- Սալսա ռոհա, սալսայի երկու ամենատարածված և հայտնի տեսակներից մեկը՝ «կարմիր թանձրուկը», օգտագործվում է որպես համեմունք մեքսիկական և հարավարևմտյան (ԱՄՆ) խոհանոցներում։ Սովորաբար բաղկացած է եփած լոլիկից, չիլի պղպեղից, սոխից, սխտորից և թարմ համեմից։
- Սալսա կրոդա, «հում թանձրուկ», մանրացված լոլիկի, սոխի, հալապենո չիլի պղպեղի և համեմի չեփած խառնուրդ է[11]։
Ճիշտ պահպանման կարևորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՀԿ-ի պետք է զգույշ լինել սալսայի և ցանկացած այլ տեսակի թանձրուկների պատրաստման և պահպանման հարցում, քանի որ հում մատուցվող թանձրուկների շատ տեսակներ կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել վտանգավոր բակտերիաների աճի համար, հատկապես եթե սառնարանում չեն պահվում[12]։
2002 թվականին Տեխաս նահանգի Հյուստոնի համալսարանի կողմից իրականացված հետազոտությունը հայտնաբերել է, որ աղիքային ցուպիկ են պարունակում՝
- Մեքսիկայի՝ Գվադալախարա, Խալիսկո նահանգների հետազոտված ռեստորանների թանձրուկների 66%-ը
- Տեխաս նահանգի՝ Հյուսթոն քաղաքում հետազոտված ռեստորանների թանձրուկների 40%-ը[13]
2010 թվականին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը զեկուցել է, որ 1998-2008 թվականներին սննդի միջոցով փոխանցվող 25 հիվանդություններից 1-ը ռեստորանային թանձրուկների սխալ պատրաստման կամ պահպանման հետևանք է[14]։
2010 թվականի սննդի հիգիենայի մասին հոդվածում սալսայի սառեցումը նկարագրվել է որպես թանձրուկների անվտանգ օգտագործման «բանալի»։ Այս ուսումնասիրությունը նաև պարզել է, որ թարմ լայմի հյութը և թարմ սխտորը (ոչ փոշիացված) կկանխեն սալմոնելլայի աճը[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Smith Andrew F. (2009)։ «Salsa»։ Oxford Companion to American Food and Drink։ Oxford: Oxford University Press։ էջ 517։ ISBN 0195387090
- ↑ «Salsa»։ Cambridge Dictionary։ Cambridge։ Վերցված է 8 September 2021
- ↑ «Salsa»։ Collins Dictionary։ Collins Dictionary։ Վերցված է 8 September 2021
- ↑ Kennedy Diana (1972)։ The Cuisines of Mexico։ էջ 296։ ISBN 0060123443
- ↑ Kamp David (2006)։ The United States of Arugula։ էջ 310։ ISBN 0767915798
- ↑ «Ketchup? Catsup? Ke-cap? / Whatever the name, a squirt of red can change everything»։ SFGate։ 27 August 2003
- ↑ The Oxford Encyclopedia of Food and Drink in America։ էջ 644
- ↑ The Oxford Encyclopedia of Food and Drink in America։ էջ 179
- ↑ Hoyer Daniel (2009)։ Mayan Cuisine։ Gibbs Smith։ ISBN 9781423610243
- ↑ Adapon Joy (2008)։ Culinary Art and Anthropology։ Bloomsbury Publishing։ էջ 114։ ISBN 9781847886064
- ↑ «salsa cruda - food»։ Encyclopædia Britannica
- ↑ Larry R. Beuchat։ «Surface decontamination of fruits and vegetables eaten raw: a review»։ World Health Organization։ Արխիվացված է օրիգինալից April 5, 2011-ին։ Վերցված է July 22, 2010
- ↑ Javier A. Adachi, John J. Mathewson, Zhi-Dong Jiang, Charles D. Ericsson, and Herbert L. DuPont. Annals of Internal Medicine, June 2002, Vol. 136, pp. 884–887.
- ↑ «Salsa and Guacamole Increasingly Important Causes of Foodborne Disease»։ Վերցված է July 23, 2010
- ↑ Ma L, Zhang G, Gerner-Smidt P, Tauxe RV, Doyle MP (March 2010)։ «Survival and growth of Salmonella in salsa and related ingredients»։ J. Food Prot. 73 (3): 434–44։ PMID 20202327։ doi:10.4315/0362-028x-73.3.434
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|