Տակո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Տակո
Tacos 2.jpg
ԱՄՆ խոհանոց
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակկերակուր, մատներով ուտվող կերակուր, Արագ սնունդ, Ճամբու Ճաշ և stuffed flatbread?
Առաջացման երկիրԼատինական Ամերիկա
Tacos Վիքիպահեստում

Տակո (իսպ.՝ taco), մեքսիկական ազգային խոհանոցին պատկանող ուտելիք, որը պատրաստվում է եգիպտացորենի կամ ցորենի ալյուրից պատրաստված լոշից և նրա մեջ փաթաթված միջուկից։ Տակոն կարող է պատրաստվել տարբեր միջուկներից, օրինակ՝ հորթի և խոզի մսից, հավի կրծքամսից, ծովամթերքից, բանջարեղենից և տարատեսակ պանիրներից։ Տակոն սովորաբար ուտում են առանց սպասքի՝ ձեռքերով, և որպես խավարտ օգտագործում են չիլի պղպեղ, ավոկադո, գուակամոլե, համեմ, լոլիկ, սոխ, հազար և այլն։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակոյի տարբեր լցոններ

Անվան ծագումը հստակ հայտնի չէ և ծագումնաբանները բառի խոհարարական ծագման համար տեսական բացատրություններ են կիրառում[1]։ Real Academia Española հրատարակիչը իր Իսպաներեն բառարան-ի մեջ գրում է, որ taco բառը նշանակում է մաիսի՝ եգիպտացորենի լոշի մեջ փաթաթած ուտելիք[2]։

Taco բառի տեղական ծագման վարկածը նույնպես ապացուցված չէ։ Հնարավոր տարբերակներից նահուաթլ ցեղի "tlahco" բառը, որը նշանակում է «կես» կամ «մեջտեղ»[3]՝ այն իմաստով, որ սնունդը տեղադրվում է լոշի մեջ տեղում[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակոն պատրաստել են դեռևս իսպանացիների՝ Մեքսիկա գաղթելուց առաջ։ Առկա են հնագիտական գտածոներ, որոնք վկայում են, որ Մեքսիկայում տեղաբնիկները կերել են ձկով փաթաթված տակո։ Իսպանացի կոնկիստադորների ժամանակակից Բեռնալ Դիաս Կաստիլյոն փաստում է, որ եվրոպացի եկվորներին առաջին անգամ տակո հյուրասիրվել է Կոյոական քաղաքում մի խնջույքի ժամանակ, որը Էռնան Կորտեսը կազմակերպել էր իր զինյալների համար[5][6]։

Տակոյի տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված լցոնի բաղադրությունից՝ տարբերում են տակոյի տարբեր տեսակներ․

Al pastor տակո
  • al pastor (թարգ․՝ հովվական)՝ անատոյով կամ կարմիր պղպեղով մարինացված խոզի միս, ավելացվում է նարինջ, քացախ և պղպեղ, մատուցվում է լիմոնի շերտիկով[7][8]։
  • de carnitas (մսային տակո)՝ խոզի մսով տակո, որը տապակվել է սեփական յուղով։
  • al carbón (բառացի՝ «աշխային»)՝ բաց կրակի վրա խորոված ցանկացած մսով՝ սովորաբար տավարի, խոզի և հավի մսով տակո։
  • de carne asada («տապակած միս»)՝ տապակած տավարի մսով տակո։
  • árabe («արաբական»)՝ շաուրմայի մեքսիկական տարբերակ, ներմուծվել է արաբ ներգաղթյալների կողմից, շատ հայտնի է մեքսիկական Պուեբլա նահանգում։
  • de barbacoa` մեղմ կրակի վրա պատրաստած ոչխարի միս, որը փաթաթված է ագավայի տերևներով։
  • de birria (բառացի «հրաշք»)՝ համեմունքներով համեմված և կավե վառարանի մեջ եփված այծի մսով տակո, որը տարածված է մեքսիկական Հալիսկո նահանգում։
  • de cabeza (բառացի՝ «գլխից»)՝ կովի կամ ոչխարի գլխամսով պատրաստված տակո։
  • de pollo («հավի մսից»)՝ մանր կտրտված հավի մսով, մոլե սոուսով և սոխով պատրաստված տակո։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Մշակույթ և տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում հոկտեմբերի 4-ը նշվում է որպես Տակոյի ազգային օր[9][10]։

Ծանոթություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Where Did the Taco Come From?»։ Smithsonian Magazine։ Վերցված է 2012-05-16 
  2. «Definition: Taco»։ Real Academia Española։ Վերցված է 2008-06-13։ «Tortilla de maíz enrollada con algún alimento dentro, típica de México.» 
  3. Frances E. Karttunen (1983)։ An Analytical Dictionary of Nahuatl։ University of Oklahoma Press։ ISBN 9780806124216։ Վերցված է 14 March 2016 
  4. Florilegio Verbal Náhuatl, Nexos, Mar. 12, 2016
  5. «History of Mexican Cuisine»։ Margaret Parker։ Արխիվացված է օրիգինալից 2 May 2008-ին։ Վերցված է 30 January 2015 
  6. «A Thumbnail History of Mexican Food»։ Jim Conrad։ Արխիվացված է օրիգինալից 11 August 2007-ին։ Վերցված է 30 January 2015 
  7. Graber Karen Hursh։ «Wrap It Up: A Guide to Mexican Street Tacos (Part One of Two)»։ Mexico Connect։ Վերցված է 2008-07-07 
  8. Graber Karen Hursh։ «Wrap It Up: A Guide to Mexican Street Tacos Part II: Nighttime Tacos»։ Mexico Connect։ Վերցված է 2008-07-07 
  9. «National Taco Day - Oct 4»։ Վերցված է 4 October 2017 
  10. Bart King (2004)։ The Big Book of Boy Stuff։ Gibbs Smith։ էջ 151։ ISBN 9781423611189։ Վերցված է 4 October 2017