Էմմանուել Անատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմանուել Անատի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1930(1930-05-14) (93 տարեկան)
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիա և  Իսրայել
ԿրթությունՓարիզի համալսարան, Հարվարդի համալսարան և Երուսաղեմի հրեական համալսարան
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, հնէաբան և համալսարանի դասախոս
 Emmanuel Anati Վիքիպահեստում

Էմմանուել Անատի (իտալ.՝ Emmanuel Anati, մայիսի 14, 1930(1930-05-14), Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն), իտալացի հնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմանուել Անատին ծնվել է Ֆլորենցիայում 1930 թվականին հրեական ծագում ունեցող Հյուգո և Էլզա Կաստելնուովոների ընտանիքում։

1948 թվականին ավարտել է Հռոմի Ռիգի քոլեջը, այնուհետև տեղափոխվել է Երուսաղեմ։ 1952 թվականին ավարտել է Երուսաղեմի հրեական համալսարանի հնագիտության ֆակուլտետը։ 1959 թվականին Հարվարդի համալսարանում մասնագիտացել է մարդաբանության և սոցիոլոգիայի բնագավառում։ 1960 թվականին գրականության դոկտորի աստիճան է ստացել Սորբոնի համալսարանից։

Անատին հնագիտական հետազոտություններ և պեղումներ է արել Իսրայելում (հատկապես Նեգեև անապատում), Իսպանիայում, Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում։ Հիմնվելով Սինայի թերակղզում իր բացահայտումների արդյունքների վրա Անատին դարձել է այն թեզի կողմնակից, որ բիբլիական Սինայ լեռը չպետք է նույնացնել Գեբել Կատերինայի, այլ Հար Կարկոմի հետ[1]։

1960-ական թվականներին ուսումնասիրել է Կամոնիկա հովիտը, որտեղ գտնվող ժայռապատկերները համարվում են Եվրոպայի ամենամեծ ժայռապատկերային արվեստի նմուշներ[2]։ Նախապատմական և ցեղային արվեստի ուսումնասիրության և մշակութային ժառանգության ընդլայնմանը նպաստելու նպատակով` 1964 թվականին Անատին Կամպո դե Պոնտեում հիմնադրել է Կամունո նախապատմական հետազոտությունների կենտրոնը։

1962 թվականին ամուսնացել է Արիելա Ֆրադկինի հետ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Palestine Before the Hebrews: A History, From the Earliest Arrival of Man to the Conquest of Canaan, 1963
  • Mountain of God, 1986
  • Camonica Valley: A Depiction of Village in the Alps From Neolithic Times to the Birth of Christ as Revealed by Thousands of Newly found Rock Carvings, 1961
  • Camonica Valley, 1961
  • Evolution and style in Camunian rock art: An inquiry into the formation of European civilization, 1976
  • Les mystères du mont Sinaï, 2000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմանուել Անատի» հոդվածին։