Jump to content

Էմիլիո Կովաչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլիո Կովաչիչ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1968(1968-01-11)[1] (57 տարեկան)
ԾննդավայրԶադար
Քաղաքացիություն Խորվաթիա և  Հարավսլավիա
ԿրթությունԱրիզոնա նահանգի համալսարան[2]
Մասնագիտությունբասկետբոլիստ
 Emilio Kovačić Վիքիպահեստում

Էմիլիո Կովաչիչ (հունվարի 11, 1968(1968-01-11)[1], Զադար), խորվաթ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ 2,08 մ հասակով բասկետբոլիստը արագ հակադարձման հմտություններով և պատշաճ պաշտպանողական ունակություններով կենտրոնական խաղացող էր, որը երկար տարիներ խաղացել է Եվրալիգայում։

Ուսանողական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովաչիչը համալսարանական բասկետբոլ է խաղացել Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի «Grand Canyon Antelopes»[3] և Կալիֆոռնիայի Լա Միրադա քաղաքի «Բիոլայի արծիվներ»[4] թիմերի կազմում։ Խաղացել է նաև Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի առաջին դիվիզիոնի Արիզոնայի պետական համալսարանը ներկայացնող «Arizona State Sun Devils» թիմում[5][6][7]։

Մասնագիտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական կարիերայի ընթացքում խաղացել է Զադար քաղաքի «Զադար», Զագրեբի «Ժրինևակ», Բոլոնյայի «Ֆորտիտուդո Բոլոնիա», Լյուբլյանայի «Օլիմպիա» և Զագրեբի «Ցիբոնա» թիմերի կազմում։ Ճանաչվել է 1997–98 մրցաշրջանի Կրեշիմիր Չոսիչի գավաթի (Խորվաթիայի գավաթ) ամենաարժեքավոր խաղացող, երբ դեռ «Զադարի» անդամ էր։ 2001 թվականին ճանաչվել է Սլովենիայի բասկետբոլի գավաթի առաջնության եզրափակչի ամենաարժեքավոր խաղացող։

Ազգային հավաքականի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովաչիչը Խորվաթիայի տղամարդկանց հավաքականի ավագ խմբի կանոնավոր անդամ էր։ 1993 թվականի Եվրոպայի բասկետբոլի առաջնությանը դրա կազմում նվաճել է բրոնզե մեդալ, խաղացել է նաև 1997 և 2001 թվականների Եվրոպայի բասկետբոլի առաջնություններում։

Հետխաղային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսին որպես միջազգային խորհրդատու հրավիրվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆինիքս Սանս» բասկետբոլային ակումբ[8]։ Հինգ մրցաշրջանից հետո ազատվել է զբաղեցրած պաշտոնից 2018 թվականի հոկտեմբերի 8-ին[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]