Էմերսոն Մնանգագվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմերսոն Մնանգագվա
շոնա՝ Emmerson Dambudzo Mnangagwa
Դրոշ
Դրոշ
Զիմբաբվեի նախագահ
Դրոշ
Դրոշ
 նոյեմբերի 24, 2017
Նախորդող Ռոբերտ Մուգաբե
Դրոշ
Դրոշ
Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն - Հայրենասիրական ճակատի նախագահ և առաջին քարտուղար
 նոյեմբերի 19, 2017
Նախորդող Ռոբերտ Մուգաբե
Դրոշ
Դրոշ
Զիմբաբվեի առաջին փոխնախագահ
դեկտեմբերի 12, 2014 - նոյեմբերի 7, 2017
Կառավարչակից: Ֆելեկեզելա Մֆոկո (երկրորդ փոխնախագահ)
Նախորդող Ջոյս Մուջուրու
Հաջորդող պաշտոնը թափուր է մնացել. Կոնստանտինո Չիվենգա
Դրոշ
Դրոշ
Զիմբաբվեի Ազգային ժողովի նախագահ
հուլիսի 5, 2000 - ապրիլի 14, 2005
Նախորդող Սիրիլ Նդեբելե
Հաջորդող Ջոն Նկոմո
Դրոշ
Դրոշ
Նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության պետնախարար
1980 - 1988
Նախորդող պաշտոնը ստեղծվել է
Հաջորդող Սիդնեյ Սեկերամայի
Դրոշ
Դրոշ
Արդարադատության, իրավական և խորհրդարանական հարցերի նախարար
1989 - 2000
Նախորդող Էդիսոն Զվոբգո
Հաջորդող Պատրիկ Չինամասա
Դրոշ
Դրոշ
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար
1995 - 1996
Նախորդող Արիստոն Չամբատի
Հաջորդող Հերբերտ Մուրերվա
Դրոշ
Դրոշ
Բնակարանային և սոցիալական հարմարությունների նախարար
ապրիլի 12, 2005 - փետրվարի 13, 2009
Նախորդող Ջոել Բիգի Մատիզա
Հաջորդող Ֆիդելիս Մհաշու
 
Կուսակցություն՝ Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն - Հայրենասիրական ճակատ
Կրթություն՝ Լոնդոնի համալսարան, Զամբիայի համալսարան (1974), Եգիպտական ռազմական ակադեմիա և David Kaunda Technical High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 15, 1942(1942-09-15)[1][2][3] (81 տարեկան)
Ծննդավայր Zvishavane, Southern Rhodesia
Քաղաքացիություն  Զիմբաբվե
Ամուսին Auxillia Mnangagwa? և Jayne Mnangagwa?
Զավակներ Farai Mlotshwa?, Tasiwa Mnangagwa?, Emmerson Dambudzo Mnangagwa?, Emmerson Tanaka Mnangagwa?, Sean Mnangagwa? և Collins Mnangagwa?
 
Կայք՝ edmnangagwa.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Էմերսոն Դամբուձո Մնանգագվա (շոնա՝ Emmerson Dambudzo Mnangagwa, սեպտեմբերի 15, 1942(1942-09-15)[1][2][3], Zvishavane, Southern Rhodesia), զիմբաբվեացի պետական և քաղաքական գործիչ, Զիմբաբվեի նախագահը (2017 թվականի նոյեմբերի 24-ից)[5][6]։ «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն - Հայրենասիրական ճակատ» կուսակցության նախագահը (2017 թվականի նոյեմբերի 19-ից)[7]։

Պարտիզանական պատերազմի ակտիվ մասնակից, «ԶԱԱՄ» կուսակցության ղեկավարներից մեկը։ 1980 թվականից զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ կառավարությունում և ուժային կառույցներում, իսկ 2000-2005 թվականներին եղել է խորհրդարանի ստորին պալատի նախագահը։ 2014 թվականի դեկտեմբերի 12-ից[8] մինչև 2017 թվականի նոյեմբերի 7-ը[9] եղել է Զիմբաբվեի առաջին փոխնախագահը։ Նա համարվում էր նախագահ Ռոբերտ Մուգաբեի մերձավոր համախոհն ու պոտենցիալ իրավահաջորդը։ 2017 թվականի նոյեմբերին հանկարծակի հեռացվել է պաշտոնից։ Ռազմական հեղաշրջումից հետո վերադարձել է իշխանության՝ դառնալով իշխող՝ «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն - Հայրենասիրական ճակատ» կուսակցության նախագահ և առաջին քարտուղար, իսկ հետո Ռոբերտ Մուգաբեի հրաժարականից հետո դարձել պետության ժամանակավոր ղեկավար։

Հակագաղութային պայքարի սկզբում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը ստացել է գյուղական դպրոցում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսային Ռոդեզիա, որտեղ Էմերսոն Մնանգագվան ավարտում է շինարարական դպրոցը և ընդունվում տեխնիկական քոլեջ։ Գաղութային իշխանությունների դեմ քաղաքական ելույթների համար հեռացվել է քոլեջից։ Եղել է «Միացյալ ազգային անկախություն» կուսակցության անդամ։

1962 թվականին Էմերսոն Մնանգագվան միացավ Զիմբաբվեի Աֆրիկյան ժողովրդական միությանը (ԶԱԺՄ)։ Նախնական զինվորական պատրաստությունն անցել է Տանգանիկայի ԶԱԺՄ-ի ուսումնական ճամբարում, այնուհետև Եգիպտոսում։

Մասնակցությունը պարտիզանական պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի օգոստոսին Էմերսոն Մնանգագվան ԶԱԺՄ-ից հեռացնում է և միանում Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միությանը (ԶԱԱՄ)։ Դա հանգեցրեց Եգիպտոսի իշխանությունների կողմից Մնանգագվային և նրա մի խումբ համախոհների ձերբակալությանը։ Ազատ արձակման շուրջ բանակցություններ է վարել անձամբ Ռոբերտ Մուգաբեն։ Եգիպտոսից Մնանգագվան մեկնել է Տանգանիկա, ապա ուղարկվել «FRELIMO» կազմակերպության ուսումնական ճամբար, որի հետ Մուգաբեն դաշնակցային հարաբերություններ էր պահպանում։

Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային-ազատագրական բանակի (ԶԱԱԲ) զինյալ խմբավորման հետ Էմերսոն Մնանգագվան ռազմական և գաղափարական վերապատրաստում է անցել ՉԺՀ-ում։ Այնտեղից նա կրկին ժամանել է Տանզանիա, որտեղ նա մտել է ռազմական դիվերսիոն «Կոկորդիլոս խմբի» կազմ (Մնանգագվան անձամբ է ստացել Նգվենա - Կոկորդիլոս մականունը)։ Զբաղվել է Հարավային Ռոդեզիայում գործող պարտիզանական ջոկատներին զենքի մատակարարմամբ և զինյալների տեղափոխմամբ։ Մշակել է ծրագրեր և վերահսկել սպիտակամորթ ֆերմերների և Ռոդեսիայի անվտանգության ուժերի վրա հարձակումների իրականացումը։

1965 թվականի հունվարին Մնանգագվան ձերբակալվել է Ռոդեզիայի ոստիկանության կողմից։ Հարցաքննությունների ժամանակ նրա նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ։ Նա իրեն մեղավոր է ճանաչել Ֆորտ Վիկտորիա քաղաքի մերձակայքում գտնվող երկաթուղու վրա կատարված ահաբեկչության համար։ Տարիքի բերումով խուսափել է մահապատժից և դատապարտվել տասը տարվա ազատազրկման։ Իրավաբանական կրթությունն ավարտելիս նա քննություններին մասնակցել է բանտում։

Պատիժը մասամբ կրելուց հետո նրան արտաքսել են Զամբիա։ 1972 թվականին Լոնդոնի համալսարանից ստացել է իրավագիտության բակալավրի կոչում։ Իրավաբանական կրթությունն ավարտել է Զամբիայի համալսարանում։ Աշխատել է որպես փաստաբան Լուսակայում։

1977 թվականին Էմերսոն Մնանգագվան ընտրվել է «ԶԱԱՄ»-ի բարձրագույն ղեկավարության կազմում և ստանձնել նախագահ Ռոբերտ Մուգաբեի հատուկ օգնականի պաշտոնը։ Այս կարգավիճակը նշանակում էր վերահսկել կուսակցության բոլոր քաղաքացիական և ռազմական ստորաբաժանումները։ Մնանգագվան գլխավորել է նաև «ԶԱԱՄ»-ի և «ԶԱԱԲ»-ի անվտանգության ծառայությունները։

1979 թվականին մասնակցել է Լանկաստերհաուսի կոնֆերանսին։ Մեծ դեր է խաղացել 1980 թվականի փետրվարի ընտրությունների նախապատրաստման գործում, որոնցում հաղթել է «ԶԱԱՄ»-ը։

Կառավարության պաշտոններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ Զիմբաբվեի առաջին կառավարությունում Էմերսոն Մնանգագվան ստանձնել է պետական անվտանգության նախարարի պաշտոնը։ Նա նաև գլխավորել է Համատեղ գործողությունների հրամանատարությունը՝ նախկին Ռոդեզիայի զինված ուժերի համակարգող մարմինը, որը պահպանվում է Մուգաբեի կառավարության կողմից իր անվտանգության ուժերի համար։ Ղեկավարել է Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային-ազատագրական բանակի (ԶԱԱԲ), Զիմբաբվեի ժողովրդական հեղափոխական բանակի (ԶԺՀԲ) և նոր ռեժիմին հավատարիմ Ռոդեզիայի բանակի ստորաբաժանումների ինտեգրման գործընթացը Զիմբաբվեի զինված ուժերում։ Սկզբում Մնանգագվան զարմանք և դժգոհություն է հայտնում Ռոդեզիայի անվտանգության առաջատար պաշտոնյաներին և հատկապես Կենտրոնական հետախուզական կազմակերպության տնօրեն Քեն Ֆլաուերին իր նախկին պաշտոնում պահելու որոշման առնչությամբ[10]։ Սակայն, շատ շուտով Մնանգագվան և Ֆլաուերը գործնական հարաբերություններ հաստատեցին։

1982-1983 թվականներին ակտիվ մասնակցել է Զիմբաբվեի Աֆրիկյան ժողովրդական միության և նդեբելե ժողովրդի դեմ բռնաճնշումների արշավին։ Արդյունքը Զիմբաբվեի Աֆրիկյան Ժողովրդական Միության պարտությունն էր և Ջոշուա Նքոմոյի քաղաքական հեռացումը որպես Ռոբերտ Մուգաբեի մրցակից։

1989 թվականին Էմերսոն Մնանգագվան Պետական անվտանգության նախարարությունից տեղափոխվում է Արդարադատության նախարարություն և այս պաշտոնում մնում մինչև 2000 թվականը։ 1995-1996 թվականներին կատարել է նաև ֆինանսների նախարարի պարտականությունները։ 2000-2005 թվականներին եղել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ։ 2005-2009 թվականներին՝ բնակարանային ապահովության և սոցիալական քաղաքականության նախարար։ 2009-2013 թվականներին՝ Զիմբաբվեի պաշտպանության նախարար։ 2013 թվականին Մնանգագվան վերադարձել է արդարադատության նախարարի պաշտոնին։

Չնայած 2000 թվականի ընտրություններում պարտությանը՝ ընդդիմադիր «Ժողովրդավարական փոփոխությունների շարժման» թեկնածուն ընտրվել էր և Մնանգագվան խորհրդարանի անդամ էր դարձել նախագահի նշանակմամբ։ Դրանից հետո Մնանգագվան դարձել է Ասամբլեայի պալատի նախագահ։ Մեղադրվել է «մանիպուլացված հանդիպումների և քվեարկությունների համար»։ 2008 թվականին նրան հաջողվել է ընտրվել պատգամավոր։ Ղեկավարել է Մուգաբեի 2008 և 2013 թվականների նախագահական արշավները։

Հնարավոր իրավահաջորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանական ռեսուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարական և ռազմական բոլոր պաշտոններում Էմերսոն Մնանգագվան եղել է Ռոբերտ Մուգաբեի ամենամոտ գործընկերն ու վստահելի անձը[11]։ Համարվում էր Զիմբաբվեի երկրորդ ամենաազդեցիկ կուսակցական և պետական գործիչը և պետության ղեկավարի հնարավոր իրավահաջորդը։ Այդպիսի հեռանկարը անհանգստացրել է մի շարք դիտորդների, ովքեր վախենում էին «անխիղճության համբավ ունեցող «կոկորդիլոս» մականունով լրտեսական գործակալության նախկին ղեկավարի բարձրագույն իշխանության հասնելուց»[12]։

Տնտեսական ոլորտում Էմերսոն Մնանգագվան «բնիկացման» քաղաքականության ակտիվ ջատագովն էր՝ ամրապնդելով աֆրիկա-զիմբաբվեական «սև կապիտալը»[13]։ Դրանում նա վայելում էր ոչ միայն նախագահ Մուգաբեի, այլև Պոլ Մկոնդոյի (գյուղատնտեսության ոլորտ, տրանսպորտ, անշարժ գույք) և Ջեյմս Մակամբայի (ներդրումներ, հանքարդյունաբերություն, հեռահաղորդակցություն) շրջապատի խոշոր բիզնես մագնատների աջակցությունը։ Մնանգագվայի մասնակցությամբ օրենք ընդունվեց, որը արդյունաբերության մեջ վերահսկիչ բաժնետոմսերը հանձնարարեց սևամորթ զիմբաբվեցիներին[14]։

Միևնույն ժամանակ, Մնանգագվան կապեր է պահպանում սպիտակամորթ համայնքի ազդեցիկ դեմքերի, այդ թվում՝ Ռոդեսիայի անվտանգության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հաղորդվում էր, որ Մնանգագվան բիզնեսով էր զբաղվում գնդապետ Լիոնել Դիկի հետ։ Մնանգագվայի իմացությամբ՝ գնդապետ Դիկը միջնորդ է եղել Մուգաբեի կառավարության և Մորգան Ցվանգիրայի ընդդիմադիր կուսակցության միջև գաղտնի շփումներում[15]։ Գնդապետ Դեն Սթեննարդը, որը նախկինում Յան Սմիթի ռեժիմի հետախուզական ծառայության երկրորդ հրամանատարն էր[16], ծառայում էր պետական անվտանգության ապարատում Մնանգագվայի ղեկավարությամբ։ Սթեննարդը արժանացել է Զիմբաբվեի բարձրագույն զինվորական պարգևի՝ «Ոսկե խաչի»։

Փոխնախագահի նշանակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերին Մուգաբեի կնոջ՝ Գրեյսի դրդմամբ, Զիմբաբվեի առաջին փոխնախագահ Ջոյս Մուջուրուն (Սողոմոն Մուջուրուի այրին) մեղադրվեց հականախագահական դավադրության մեջ և հեռացվեց պաշտոնից։ Փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում է Էմերսոն Մնանգագվան, մնալով նաև արդարադատության նախարար։

Մուջուրու ամուսինների և Էմերսոն Մնանգագվայի միջև երկարատև մրցակցություն է եղել։ Զիմբաբվեի բանակի գլխավոր հրամանատար Սողոմոն Մուջուրուն համարվում էր Մնանգագվայի գլխավոր հակառակորդը ներկուսակցական պայքարում[17]։ Սողոմոն Մուջուրուի հրաժարականից և տնային կալանքից հետո Մնանգագվան պայքարում էր Մուգաբեի վրա ազդեցության և նախագահի իրավահաջորդի կարգավիճակի համար կնոջ՝ Ջոյս Մուջուրուի հետ, ով ծառայում էր որպես առաջին փոխնախագահ։ Նախկին պարտիզանուհի Մուջուրուն համարվում էր «չափավոր գծի» ներկայացուցիչ, որը կենտրոնացած էր հասարակական կազմակերպությունների և բիզնես կառույցների վրա։ Նա աջակցություն էր վայելում կուսակցական ապարատում, իշխող կուսակցության կանանց և երիտասարդական կազմակերպություններում։ Մնանգագվային աջակցել են բանակի և հետախուզական ծառայությունների ղեկավարները, պատգամավորները և խորհրդարանական ապարատը։

Զիմբաբվեի փոխնախագահ Մնանգագվան 2015 թվականի հունիսի 4-ին Didymus Mutasa-ի առիթով ելույթ է ունենում Headlands-ում։

Ջոյս Մուջուրուն պարտություն է կրում նախագահի ազդեցիկ կնոջ հետ կոնֆլիկտում։ Սակայն «ուժեղ մարդու»՝ Մնանգագվայի նշանակումը թուլացնում է նաև առաջին տիկնոջ դիրքերը։ Առաջին փոխնախագահը վերահսկում է պաշտպանությունը, պետական անվտանգությունը, արդարադատությունը, բանտերը և Կենտրոնական բանկը։ Նրա շուրջ համախմբվեց նաև սպիտակ գործարար վերնախավը, որը կազմակերպված էր արդյունաբերողների և ֆերմերների համադաշնությունում[18]։ Էմերսոն Մնանգագվայի և Գրեյս Մուգաբեի դիմակայության կտրուկ սրացում գրանցվել է 2015 թվականի աշնանից[19]։ Մնանգագվայի նշանակումից անմիջապես հետո պետության ղեկավարը սկսեց իրեն պատվիրակել նախագահական լիազորությունների մի մասը[20]։ Այսպիսով, Մնանգագվան սկսեց խանգարել Գրեյս Մուգաբեին, ով վերջին ժամանակներում չէր թաքցնում իր նախագահական հավակնությունները։

Հրաժարական և հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակը կտրուկ փոխվում է 2017 թվականի նոյեմբերին։ Նոյեմբերի 7-ին նախագահ Մուգաբեն կնոջ ազդեցության տակ Մնանգագվային հեռացնում է առաջին փոխնախագահի պաշտոնից։ Սկսում են ասել, որ այս պաշտոնում պատրաստվում են նշանակել Գրեյս Մուգաբեին։ Հաջորդ օրը հրապարակվեց արտագաղթելով թաքնված (աղբյուրների մեծ մասը նշում են ՀԱՀ-ը) Մնանգագվայի բաց նամակը՝ ուղղված Մուգաբեին։ Այն պարունակում էր կոշտ քննադատություններ Մուգաբեի հասցեին՝ իշխանությունը յուրացնելու համար.

Մեր կուսակցությունը ձեր և ձեր կնոջ անձնական սեփականությունը չէ[21]։

ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվում Մնանգագվայի մոտալուտ մեղադրանքի մասին՝ նախագահին գահընկեց անելու և իշխանությունը զավթելու դավադրության, ինչպես նաև կոռուպցիայի և սպանությունների համար[22]։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ Մնանգագվան հուսահատ փորձեր է անում կապ հաստատել Մուգաբե ամուսինների հետ՝ նրանցից ներում ստանալու համար[23]։

Զիմբաբվեի ընդդիմության ներկայացուցիչները Մնանգագվայի հեռացումը դիտարկում են որպես նախագահի շրջապատում հերթական զտումների նշան (հավանաբար, Գրեյս Մուգաբեի նախաձեռնությամբ)։ Նրանք հակված չէին վստահել նրա հանկարծակի դրսևորված «ընդդիմությանը» և հիշեցնում են նախկին փոխնախագահի դերը ռեժիմի ռեպրեսիվ ապարատի ստեղծման գործում[24]։

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մնանգագվան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, 2019 թվականի հունվարի 15-ին։

2017 թվականի նոյեմբերի 15-ին Զիմբաբվեում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում. Ռոբերտ Մուգաբեն հեռացվեց երկրի իշխանությունից, նոյեմբերի 19-ին Էմերսոն Մնանգագվան «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն - Հայրենասիրական ճակատ» կուսակցության համագումարում ընտրվեց նախագահ և առաջին քարտուղար, իսկ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Մնանգագվան որպես Զիմբաբվեի նոր նախագահ երդվում է Հարարեի ազգային սպորտային մարզադաշտում, որտեղ հավաքվել էր մոտ վաթսուն հազար մարդ։ Արարողությանը ներկա են եղել երգիչ Ջահ Պրայզահը, ինչպես նաև օտարերկրյա բարձրաստիճան անձինք, այդ թվում՝ աֆրիկյան մի քանի առաջնորդներ և Զիմբաբվեի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Մորգան Ցվանգիրայը։ Երդմնակալությանը մասնակցել են Անգոլայի (Ժուան Լորենսու), Հարավաֆրիկյան Հանրապետության (Ջեյքոբ Զումա), Զամբիայի (Էդգար Լունգու), Մոզամբիկի (Ֆիլիպե Նյուսի), Բոտսվանայի (Յան Խամա) նախագահները և Մեծ Բրիտանիայի Աֆրիկայի հարցերով պետնախարար Ռորի Ստյուարտը, ովքեր հանդես են եկել հայտարարությամբ, որում Զիմբաբվեի ղեկավարության փոփոխությունը բնութագրել են որպես «բացարձակապես կրիտիկական պահ»՝ «Ռոբերտ Մուգաբեի կործանարար թագավորությունից» հետո։

Մնանգագվան երդում է տվել գլխավոր դատավոր Լուկա Մալաբայի կողմից։ Նախագահի պաշտոնում իր առաջին ելույթի ժամանակ նա խոստացել է ծառայել բոլոր քաղաքացիներին, աշխուժացնել տնտեսությունը և նվազեցնել կոռուպցիան։ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել Ռոբերտ Մուգաբեին, ով իբր առողջական պատճառներով չի մասնակցել երդմնակալությանը, որպես իր ուսուցիչ։ Մնանգագվան հեռու է մնացել իր նախորդից՝ խոստանալով ակտիվորեն համագործակցել բոլոր երկրների հետ։ Նա նաև հայտարարում է, որ Մուգաբեի՝ 2000 թվականից հետո հողային բարեփոխումների ծրագիրը կպահպանվի, թեև սպիտակամորթ ֆերմերները փոխհատուցում կստանան իրենցից խլված հողերի համար, և հաստատում է 2018 թվականի ընտրությունների անցկացումը։ 2017 թվականի նոյեմբերի 27-ին Մնանգագվան ցրում է Զիմբաբվեի նախարարների կաբինետը և նշանակում երկու նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։

2018 թվականի հունվարի 18-ին Մնանգագվան հայտարարում է Արևմուտքի հետ համագործակցությունը վերականգնելու իր ցանկության մասին՝ հրավիրելով ՄԱԿ-ին, Եվրամիությանը և Համագործակցությանը վերահսկելու 2018 թվականի Զիմբաբվեի ընտրությունները։ Բացի այդ, Մնանգագվան հայտարարում է Միացյալ Թագավորության հետ լավ հարաբերությունները վերականգնելու և Համագործակցությանը կրկին միանալու ցանկության մասին՝ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու շնորհիվ։

Մահափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 23-ին Նախագահ Էմերսոն Մնանգագվան գտնվում էր Զիմբաբվեի Բուլավայո քաղաքի «White City» մարզադաշտում, որտեղ նա հանդես է գալիս նախընտրական ելույթով։ Ելույթի ավարտից հետո նա շարժվում է դեպի իր VIP վրանը, և հանկարծ պայթյուն տեղի ունենում նրա մոտ գտնվող մարդկանց բազմության մեջ։ Ինքը՝ Էմերսոն Մնանգագվան, ահաբեկչության հետևանքով չի տուժել, սակայն վիրավորվել է 8 մարդ՝ փոխնախագահ Կիմբո Մոհադին, փոխնախագահ Կոնստանտինո Չիվենգան և մի քանի նախարարներ։ Էմերսոն Մնանգագվուն հարձակումից հետո խաղաղության, սիրո և միասնության կոչ է անում և ասում, որ ցավակցություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են «անիմաստ դաժանությունից»։

Հաղթանակ ընտրություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մնանգագվան 2018 թվականի հուլիսի 30-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվում՝ հավաքելով ձայների 50,8%-ը։ Հիմնական ընդդիմադիր թեկնածու Նելսոն Չամիսան հրաժարվում է ընդունել պաշտոնական արդյունքները՝ մեղադրելով ընտրական հանձնաժողովին կեղծիքների մեջ, և դիմում է դատարան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմերսոն Մնանգագվան երրորդ անգամ ամուսնացել է Օքսիլիա Մնանգագվայի հետ։ Այս ամուսնությունից նա ունի երեք երեխա և ևս մի քանիսը նախորդ ամուսնություններից[25]։ Օքսիլիան իշխող կուսակցության ղեկավարության անդամ է, «ԶԱԱՄ»-ի ակտիվ քաղաքական գործիչ[26]։ Որդին՝ Էմերսոն Մնանգագվա կրտսերը «ԶԱԱՄ»-ի երիտասարդական կազմակերպության ղեկավարներից է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.nytimes.com/2017/11/16/world/africa/emmerson-mnangagwa-zimbabwe.html
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://time.com/collection/most-influential-people-2018/5217559/emmerson-mnangagwa/
  5. «Бывший вице-президент Зимбабве Эммерсон Мнангагва стал и.о Президента Зимбабве». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  6. «Нового президента Зимбабве приведут к присяге 24 ноября». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  7. «Новым лидером партии ЗАНУ-ПФ назначен Эммерсон Мнангагва». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  8. «Вице-президент Зимбабве стал кандидатом на роль преемника Мугабе». ria.ru (ռուսերեն). 2014 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  9. «Президент Зимбабве уволил своего заместителя». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  10. «CIO watches VPs». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  11. «Zimbabwe's Mugabe names 'The Crocodile' Mnangagwa as deputy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  12. «Robert Mugabe strikes secret deal to hand Zimbabwe power to Emmerson Mnangagwa». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  13. «Blackening the economy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  14. «Президент Боб проследит за цветом акций». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  15. «The ZIMBABWE Situation. Zimbabwe chiefs in plot to exile Mugabe». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  16. «The secret Zimbabwe policeman's cricket ball». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  17. «Уроки зимбабвийского». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  18. «Грейс над Джойс». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  19. «Grace takes war to Mnangagwa». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  20. «The year of leaving dangerously». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  21. «Full statement: 'I'm not going anywhere… Zanu-PF is not your personal property,' Mnangagwa tells Mugabe». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  22. «Ex-Zim VP Mnangagwa 'may be charged with treason'». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  23. «Mnangagwa saga in dramatic twist». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  24. «Allies dump Mnangagwa». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  25. «Profile: Emmerson Mnangagwa». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  26. «Auxilia Mnangagwa Parly bid faces challenges». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.