Զիմբաբվեի նախագահ
Զիմբաբվեի Հանրապետության նախագահ
շոնա՝ Mutungamiri weNyika ye Zimbabwe անգլ.՝ President of the Republic of Zimbabwe | |
---|---|
Զիմբաբվեի նախագահի դրոշը | |
Տիտղոս | Նորին Գերազանցություն Պարոն Նախագահ |
Նստավայր | Նախագահական նստավայր |
Նշանակող | համաժողովրդական քվեարկություն |
Պաշտոնավարման ժամկետ | 5 տարի, երկու ժամկետով[1] |
Անդրանիկ պաշտոնավար | Քանաան Բանանա |
Ձևավորում | ապրիլի 18, 1980 |
Տեղակալ | Զիմբաբվեի փոխնախագահ |
Աշխատավարձ | 200,000 $ (2014)[2] |
Կայք | theopc.gov.zw |
Զիմբաբվեի նախագահ (շոնա՝ Mutungamiri weZimbabwe, անգլ.՝ President of Zimbabwe), Զիմբաբվեի Հանրապետության պետության գլուխը և Զիմբաբվեի գործադիր իշխանության՝ կառավարության ղեկավարը։ Նախագահը ղեկավարում է ազգային կաբինետը և Զիմբաբվեի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարն է։
1980 թվականի ապրիլին անկախացումից հետո երկրի առաջին նախագահն է դարձել Քանաան Բանանան, որը նախագահ է ընտրվել խորհրդարանի կողմից։ 1987 թվականին վարչապետ Ռոբերտ Մուգաբեն հասավ Սահմանադրության մեջ փոփոխությունների, որոնցով նախագահի ավելի վաղ անվանական պաշտոնը սկսեց ունենալ գործադիր իշխանության լիարժեք պաշտոն, իսկ վարչապետի պաշտոնը վերացվեց, ընդ որում հենց ինքն էլ դարձավ երկրի նախագահ։ 1987 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2009 թվականի փետրվարի 11-ը նախագահը եղել է նաև կառավարության ղեկավարը։ 2008 և 2009 թվականների քաղաքական բանակցություններից հետո վարչապետի պաշտոնը վերականգնվել է և գոյություն ունեցել մինչև 2013 թվականին երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը։ 2017 թվականի նոյեմբերին երկրի անփոխարինելի ղեկավար Մուգաբեն պաշտոնանկ է արվում զինվորականների կողմից։ Նոր նախագահ է դառնում Էմերսոն Մնանգագվան, այդ նպատակով խորհրդարանի կողմից վերականգնված առաջին փոխնախագահի պաշտոնում։
Գործող նախագահը Էմերսոն Մնանգագվան է, որը նշանակվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին այն բանից հետո, երբ նրա նախորդը՝ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական տվեց 2017 թվականի պետական հեղաշրջումից հետո։
Զիմբաբվեի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիմբաբվեի նախագահի պաշտոնը ստեղծվել է 1980 թվականին, երբ երկիրը անկախացավ Միացյալ Թագավորությունից։ Համաձայն Լանկաստերհաուսի կոնֆերանսի՝ Զիմբաբվեն ի սկզբանե եղել է խորհրդարանական հանրապետություն, որտեղ նախագահը հիմնականում արարողակարգային դեր էր կատարում։ Իրական իշխանությունը վերապահված էր վարչապետ Ռոբերտ Մուգաբեին։
1980 թվականի ապրիլին մեթոդիստ նախարար Քանան Բանանան դարձավ առաջին նախագահը, որը պաշտոնավարում է մինչև 1987 թվականը։ Նա հրաժարական տվեց 1987 թվականին, Սահմանադրության փոփոխությունից անմիջապես հետո՝ նախագահությունը գործադիր պաշտոն դարձնելու համար, իսկ վարչապետի պաշտոնը վերացավ։ Մուգաբեն նշանակվում է նրա իրավահաջորդ և անկախ ընտրվում է 1990 թվականին և դրանից հետո ևս չորս անգամ։
Անվանական նախագահ (2017)
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի նոյեմբերի 21-ին Ռոբերտ Գաբրիել Մուգաբեի պաշտոնաթողությունից հետո, 2017 թվականի նոյեմբերի 6-ին առաջին փոխնախագահ Էմերսոն Դամբուձո Մնանգագվայի պաշտոնից հեռացման պայմաններում, Ֆելեկեզել Մֆոկոն դե յուրե դարձել է երկրի նախագահ, սակայն այդ քաղաքական գործիչը հեռացվել Է Զիմբաբվեի իշխող կուսակցությունից և փախել արտասահման։ Իրավական խնդիրը լուծվել է երկրի խորհրդարանի կողմից, որը վերականգնել է Էմերսոն Մնանգագվայի լիազորությունները որպես առաջին փոխնախագահ, որից հետո 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստանձնել է նախագահի պաշտոնը։
Պաշտոնավարության դիագրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիմբաբվեի նախագահների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքական կուսակցություն
- Զիմբաբվեի աֆրիկյան ժողովրդի միություն (ԶԱԺՄ)
- Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն՝ Հայրենասիրական ճակատ
№ | Նախագահ | Լիազորությունների սկիզբ | Լիազորությունների ավարտ | Կուսակցություն | Ընտրություններ | |
---|---|---|---|---|---|---|
1 | Քանաան Բանանա (1936-2003) (շոնա՝ Canaan Sodindo Banana) |
1980 թվականի ապրիլի 18 | 1987 թվականի դեկտեմբերի 31 | Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն | 1980[3] 1986[4] | |
2 | Ռոբերտ Մուգաբե (1924-2019) (շոնա՝ Robert Gabriel Mugabe) |
1987 թվականի դեկտեմբերի 31 | 2017 թվականի նոյեմբերի 21[5] | Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն՝ Հայրենասիրական ճակատ[6] | 2002 2008 2013 | |
3 | Էմերսոն Մնանգագվա (1942-) (շոնա՝ Emmerson Dambudzo Mnangagwa) |
2017 թվականի նոյեմբերի 24[7] | գործող | Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն՝ Հայրենասիրական ճակատ | 2018 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zimbabweans hope for democratic rebirth». BBC News. 2013 թ․ մարտի 20. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Gumbo, Lloyd (2014 թ․ ապրիլի 22). «President reveals monthly salary». The Herald. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Избран парламентом, сформированным по итогам выборов 1980[en] года.
- ↑ Избран парламентом, сформированным по итогам выборов 1985[en] года.
- ↑ Ушёл в отставку после военного переворота.
- ↑ Единая партия Зимбабвийский африканский национальный союз — Патриотический фронт создана в 1987 году путём объединения Зимбабвийского африканского национального союза с Союзом африканского народа Зимбабве.
- ↑ Вступил в должность по решению парламента, восстановившего его полномочия как первого вице-президента.