Ռազմական հեղաշրջում Զիմբաբվեում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմական հեղաշրջում Զիմբաբվեյում
Zimbabwe - Harare.svg
Հարարե, Զիմբաբվե
Թվական 2017 թվականի նոյեմբերի 142017 թվականի նոյեմբերի 21
Վայր Հարարե, Զիմբաբվե Զիմբաբվե
Արդյունք Հեղաշրջումը հաջողվեց
  • Մուգաբեն հեռացվեց իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնից
  • Մուգաբեն կամավոր հրաժարական տվեց Զիմբաբվեի նախագահի պաշտոնից
Հակառակորդներ
Զիմբաբվե Զիմբաբվեի պաշտպանության ուժեր
  • Զինվորական մասեր
Զիմբաբվե Զիմբաբվեի կառավարություն
Հրամանատարներ
Զիմբաբվե Կոնստանտինո Չիվենգա Զիմբաբվե Ռոբերտ Մուգաբե
Կողմերի ուժեր
անհայտ է անհայտ է
Ռազմական կորուստներ
անհայտ է անհայտ է

Ռազմական հեղաշրջում Զիմբաբվեյում, ռազմական հեղաշրջում, որը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 21-ը: Հեղաշրջման հիմնական պատճառը փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի և Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեյի միջև ծագած հակամարտությունն է: Հեղաշրջումը սկսվել է Զիմբաբվեի պաշտպանության ուժերի գնդապետ Կոնստանտինո Չիվենգայի միջամտության արդյունքում[1][2]:

Համատեքստը[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի առաջին շաբաթում զգալի մեծացավ Զիմբաբվեի փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի ու Զիմբաբվեի առաջին տիկին Գրեյս Մուգաբեի միջև լարվածությունը[3]: Մնանգագվան Մուգաբայի դրածոն էր ու նրա դաշնակիցը1960-ական թվականներին ընթացող անկախության պատերազմի ժամանակներից[4]: Էմերսոն Մնանգագավան 2017 թվականի օգոստոսին քաղաքական ցույցի ժամանակ հայտարարեց իր թունավորման մասին, որից հետո, օդային ճանապարհով, ստիպված էվակուացվեց Հարավային Աֆրիկայի հիվանդանոցներից մեկը՝ բուժման համար[3]: Ընդ որում, Մնանգագվան նշեց իր հավատարմությունը իշխող՝ «Զիմբաբվեական աֆրիկյան ազգային միություն՝ հայրենասիրական ճակատ» կուսակցությանն ու նախագահ Մուգաբեյին՝ սուտ որակելով այն խոսակցությունները, որ Գրեյս Մուգաբեն պաղպաղակի օգնությամբ կազմակերպել է թունավորումը[3]: Մնանգագվան, հայտնի է «Կոկորդիլոս» անվամբ, նա ղեկավարում է նույնանուն՝ «Կոկորդիլոսներ» խմբակցությունը, իսկ Գրեյս Մուգաբեն՝ Generation 40 խմբակցությունը: Նրանք երկուսն էլ 2018 թվականի նախագահական ընտրությունների շեմին պայքարում են կուսակցությունում առավել վերահսկողություն ունենալու համար[5][6]: Միևնույն ժամանակ 93-ամյա Մուգաբեն իշխում է մոտ 40 տարի: Գալիք ընտրություններում Մուգաբեի հնարավոր հաղթանակի մասին Գրեյս Մուգաբեն ասել է, որ նրա «դին անգամ, որպես թեկնածու» կհաղթի ընտրություններում[7][8]:

Ֆելեկեզելա Մֆոկոն՝ Զիմբաբվեի երկրորդ փոխնախագահը, քննադատեց Մնանգագվային, հայտարարելով, որ Մնանգագվայի մեկնաբանությունները՝ օգոստոսյան միջադեպի մասին, միտված են թուլացնելու երկիրը, նախագահի իշխանությունը ու պառակտել կուսակցությունը, քանի որ բժիշկները եկել են այն եզրակացության, որ թունավորումը պայմանավորված է եղել փչացած սննդամթերքով[9]: 2017 թվականի հոկտեմբերի 6-ին Գրեյս Մուգաբեն ելույթ ունենալով Հարարեում, որի ժամանակ խոսում էր երիտարդների իրավունքների ու հնարավորությունների մասին, դուրս եկավ նախօրոք գրված տեքստի շրջանակից, և հայտարարեց, որ իր կողմնակիցները մշտապես սպառնալիքներ են ստանում, այն մասին, որ եթե Մնանգագվան չփոխարինի Մուգաբեյին, իրենց կսպանեն: Նա նաև նշել է, որ փոխնախագահին աջակցող ֆրակցիան պատրաստում է պետական հեղաշրջում: Նա հրապարակայնորեն հերքեց իր կապը թունավորման հետ և հռետորական ձևով ասաց. «Ինչո՞ւ պետք է սպանեմ նրան: Ես՝ նախագահի կինն եմ: Ո՞վ է Մնանգագվան, ո՞վ է նա»[10][3]:

Նոյեմբերի 4-ին ցույցի ժամանակ նախագահ Մուգաբեն առաջին անգամ հրապարակայնորեն քննադատեց Մնանգագվային, մինչդեռ առաջին տիկինը նրան անվանել էր «հեղաշրջման հրահրող» և «վախկոտ»[4]: Նոյեմբերի 6-ին Մուգաբեն Մնանգագվային հեռացրեց փոխնախագահի պաշտոնից[6]: Տեղեկատվության նախարար Սայմոն Հայա-Մոյոյի հայտարարությունում նշվում էր, որ Մնանգագվան «հետևողականորեն և համառորեն, անհարգալից վերաբերմունք, ստախոսություն ու անվստահելիություն» է ցուցաբերել[11]: Դրանից հետո Մնանգագվան փախավ երկրից, խոստանալով վերադառնալ ու կոչ արեց կուսակցության անդամներին հեռացնել նախագահին[12]: Մուգաբեյին հասցեագրված իր հայտարարության մեջ, նա նշեց, որ կուսակցությունը «ձեր և ձեր կնոջ սեփականությունը չէ, որպեսզի ձեր կամակատարները անեն այն ամենն, ինչ ձեզ հարմար է»[13]: Մինչդեռ, Մնանգագվայի կողմնակիցներից մոտ հարյուրը, Գրեյս Մուգաբեյի հրամանով, ենթարկվեցին կարգապահական պատժամիջոցների[14]:

Մնանգագվայի հեռացումը, ըստ էության Գրեյս Մուգաբեյին թողեց, որպես Ռոբերտ Մուգաբեյի միակ ժառանգ[15][12]: Մնանգագվան, 1980 թվականի անկախությունից ի վեր, Մուգաբեյի քաղաքական վերջին դաշնակիցներից մեկն էր, ով աջակցություն էր ստանում զիմբաբվեական բանակի մի քանի գնդապետների կողմից: Նա կարծում էր, որ երկիրը պետք է կառավարեն միայն ազատագրական պատերազմի վետերանները, որոնց թվում Գրեյս Մուգաբեն չեր մտնում[4]: Թեև Մուգաբեյի իշխանությունը հենվում էր զինվորական վերնախավի վրա, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք պարբերաբար հեռացրեց հին վետերաններին՝ կուսակցական կարևոր պաշտոններից: Նրանց տեղը գրավեցին ռազմական փորձ չունեցող ավելի երիտասարդ պաշտոնյաներ[15]: Այդ քայլը շատ ռիսկային էր, քանի որ Գրեյս Մուգաբեն դարձել էր հակասական կերպար Զիմբաբվեում, ով չէր կարողանում մեծ աջակցություն ստանալ կուսակցության վետերանների կողմից[16]:

Նոյեմբերի 13-ին Զիմբաբվեի պաշտպանության ուժերի հրամանատար, գնդապետ Կոնստանտինո Չիվենգան հրավիրեց մամուլի ասուլիս, կարդալով հայտարարություն, որում նախորդող իրադարձություններն անվանեց «դավաճանական նենգություն»՝ հայտարարելով, որ զինվորականները «կմիջամտեն, առանց երկմտելու» այս դժվարին պահերին զիմբաբվեական հեղափոխության հիշատակի պահպանման համար, եթե կուսակցության շարքերի մաքրումը ազատագրական պատերազմի վետերաններից չդադարի: Չիվենգան կոչ արեց զիմբաբվեացիներին իրականացնել իրենց ժողովրդավարական իրավունքը և մասնակցություն ունենալ 2017 թվականի դեկտեմբերին կուսակցական ժողովին, որպեսզի աքսորեն «հակահեղափոխականներին»: Նա նաև նշեց, որ ներկուսակցական պայքարը ու մաքրումները հանգեցրեցին «տառապանքների»՝ կապված տնտեսական ճգնաժամի հետ, որի պատճառով «երկրում վերջին հինգ տարիների ընթացքում չի երևում ոչ մի նշանակալի առաջընթաց»:[15][12][17][18]:

Իրադարձությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 14-ին զինվորական զրահապատ մեքենաները հայտնվել են Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեյի դարպասների մոտ[19], իսկ հետո ավտոշարասյունը անցել է քաղաքով[20]: Հենց այդ օրը Կուդզանայ Չիպանգան՝ իշխող կուսակցության երիտասարդական լիգայի և Գրեյս Մուգաբեյի դաշնակիցը[16], հայտարարեց, որ իր ընկերների հետ «պատրաստ է մահանալ», սակայն կփորձի խանգարել բանակին՝ հեռացնել Մուգաբեյին ու նշանակել նոր նախագահ[21]: Չիպանգան հայտարարել է, որ, եթե գնդապետները դժգոհ են Մուգաբեյի կառավարումից, թող հրաժարական տան ու դառնան քաղաքական գործիչներ[22]: Ցերեկը Մուգաբեն ներկա է գտնվել Զիմբաբվեի նախարարների կաբիներտի ամենշաբաթյա նիստին, ինչից հետո Սայմոն Հայա-Մոյոն մեղադրեց գնդապետ Չիվենգային դավաճանության ու ապստամբության նախապատրաստման մեջ[15][23]: Հենց այդ երեկո զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զիմբաբվեի կենտրոնական հեռուստաընկերությունը, հայտնելով աշխատակիցներին, որ անհանգստության կարիք չկա: Նա նշել է, որ բանակը ուղղակի իրենց պաշտպանում է[19]: Զինվորների խոսքով, այդ գործողությունների պատճառը եղել է կենտրոնական հեռուստաընկերության կողմից Չիվանգայի հայտարարության մերժումը[15]:

Նոյեմբերի 15-ին առավոտյան ժամը 5-ին Զիմբաբվեի ազգային բանակի շտաբի պետ և Չիվենգայի ուղեկից, գնդապետ-մայոր Սիբուսիսո Մոյոն հանդես եկավ Զիմբաբվեի պաշտպանության ուժերի անունից՝ կենտրոնական հեռուստաընկերության եթերում[16][22]: Մայոն հայտարարեց, որ ինչ տեղի է ունենում հիմա ռազմական հեղաշրջում չէ, իսկ նախագահը գտնվում է անվտանգ վայրում, քանի որ զինվորների թիրախն են «հանցագործները», ովքեր շրջապատում են Մուգաբեյին ու պատասխանատու են երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների համար, և, որ նրանց հեռացումից հետո իրավիճակը «կվերադառնա բնականոն կյանքին»[19][24]: Նա հայտարարեց զինվորական հեռացումների չեղարկման մասին, հայտարարելով, որ բոլոր զինվորները պետք է վերադառնան իրենց զորանոցները, անվտանգության մարմինները պետք է «համագործակցեն ի շահ երկրի» և որ «ցանկացած սադրանք կդիմավորվի համարժեք պատասխանով»[15]: Մայոն նաև երաշխավորեց դատական մարմինների անկախությունը, զգուշացնելով Զիմբաբվեի քաղաքացիներին այն մասին, որ իրենք պետք է հանգստություն պահպանեն և զերծ մնան ավելորդ տեղաշարժից[19]: Մայոյի ելույթից հետո զինվորները ձերբակալեցին Իգնասիուս Չոմբոյին՝ Զիմբաբվեի ֆինանսների նախախարին և կուսակցության G40 ֆրակցիայի առաջնորդին[15]: Որոշ տվյալներով, ձերբակալվել են կաբինետի ուրիշ անդամներ ևս, այդ թվում՝ բարձրագույն կրթության նախարար Ջոնաթան Մայոն և տեղական ինքնակառավարման նախարար Սավիոր Կասուկուվերեն[25]: Հենց այդ օրը առավոտյան Հարարեյի բնակիչները մայրաքաղաքի հյուսիսային արվարձանում լսել են հրաձգության ու հրետանային կրակոցի ձայներ: Կրակոցները հնչել են այն թաղամասում, որտեղ ապրում են քաղաքական շատ գործիչներ, այդ թվում նախագահը[19]: Որոշ տվյալներով, շարունակական կրակոցներ են լսվել Մուգաբեյի տան մոտ՝ Բորրոուդեյլ արվարձանում, իսկ Զիմբաբվեի համալսարանի մոտ տեղի է ունեցել պայթյուն[15][23]: Զինվորները արգելափակել են մուտքը դեպի Զիմբաբվեի խորհրդարան, կառավարական շենքեր, դատարաններ ու Հարարեյում նախագահի պաշտոնական նստավայր[15]: ՀԱՀ-ի նախագահ՝ Ջեյքոբ Զուման հեռախոսային զրույց է ունեցել Մուգաբեյի հետ: Մուգաբեն նշել է, որ գտնվում է անվտանգ վայրում, սակայն տնային կալանքի տակ[26][27]: Չհաստատված տեղեկություններով, Գրեյս Մուգաբեն փախել է Նամիբիա[28], որը հերքվում է երկրի իշխանությունների կողմից, և հնարավոր է նա գտնվում է տնային կալանքի տակ՝ իր ամուսնու հետ միասին[29]:

Հենց այդ օրը Զիմբաբվեական ազգային-ազատագրական պատերազմի վետերանների ասոցիացիայի գլխավոր քարտուղար՝ Վիկտոր Մատեմադանդան հրապարակայնորեն կոչ արեց Մուգաբեյին հրաժարական տալ, հայտարարելով, որ զինվորականների գործողություններն ի շահ երկրի են[30], իսկ ներկայացուցիչ Քրիս Մուցվանգվան բարձր գնահատեց նրանց ռեժիմի «անարյուն ուղղումը»[31]: Զիմբաբվեի հեռարձակվող ընկերությունը ընդհատեց իր հեռարձակումները՝ Կուդզանայա Չիպանգիի հայտարարությունը հեռարձակելու համար, որտեղ նա ներողություն խնդրեց զինվորներից՝ իր նախկին խոսքերի համար, հատկապես նշելով, որ դա անում է առանց պարտադրանքի[32][33]: Որոշ տվյալներով, Մնանգագվան արտաքսումից վերադարձել է Զիմբաբվե, որպեսզի ղեկավարի կառավարությունը[34]: Այդ ժամանակ, իր և ընդդիմադիր կուսակցությունների միջև բանակցություններ սկսվեցին՝ ժամանակավոր կառավարության ձևավորման համար[35]: Հարարե վերադարձավ նաև Մուգաբեյի գլխավոր քննադատ, ընդդիմադիր և Զիմբաբվեի նախկին վարչապետ Մորգան Ցվանգիրան, ով բուժվում էր քաղցկեղից Մեծ Բրիտանիայում ու Հարավային Աֆրիկայում[36][37]: Իր առաջին ճառում նա ասաց, որ «Զիմբաբվեի շահերից է բխում Ռոբերտ Մուգաբեյի անմիջական հրաժարականը», որից հետո պետք է անցկացվեն «արդար, ազատ ընտրություններ»[38][39]: Բանակցություններ էին ընթանում Մուգաբեյի և զինվորների միջև, որի արդյունքում, ըստ որոշ տվյալների, Մուգաբեն հրաժարվել է հանձնել իշխանությունը[40][41]: Նոյեմբերի 16-ին Մուգաբեն անսպասելի դուրս է եկել կալանքից, ժամանելով կառավարության շենք, Չիվենգայի հետ բանակցությունների համար, որին ներկա էր նաև պաշտպանության և պատերազմի վետերանների նախարար Նոսիվիվե Մապուսա-Նկակուլան և ՀԱՀ-ի պետական անվտանգության նախարար՝ Բոնգանի Բոնգոն, Մուկոնորիի հայրը, Զիմբաբվեի պաշտպանության նախարար Սիդնեյ Սեկերամայնը և Զիմբաբվեի պետական անվտանգության ու նախագահական ադմինիստրացիայի նախարար Կեմբո Մոհադին[42][43][44][45]:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 17-ին Մուգաբեն ռազմական հեղաշրջումից հետո առաջին անգամ հայտնվեց հանրության առջև՝ ներկա գտնվելով Զիմբաբվեի բաց համալսարանի ավարտական արարողությանը[46][47][48]: Ծափահարությունների ներքո նախագահը հայտարարեց դիպլոմների հանձնման արարողությունը սկսելու մասին[49], ինչից հետո, ինչպես թվացել է լրագրողներին, նախագահը քնել է[50]: Այդ ժամանակ, զինվորականները պետական ԶԼՄ-ներով հայտարարեցին, որ բանակցությունները դեռ շարունակվում են և իրենք հասել են «զգալի առաջընթացի»[51][52]: Քրիս Մուցվանգվայի խոսքերով, Մուգաբեն խնդրել է զինվորականներին պահպանել իր իշխանությունը «ևս մի քանի օր կամ մի քանի ամիս»[53]: Այդ ժամանակ, որոշ տվյալներով, կուսկացությունում քննարկվում էր Մուգաբեյին իմպիչմենտ հայտարարելու հարցը, եթե վերջինս կամավոր հրաժարական չտա[54][55]: Մինչդեռ, կուսակցության տարածաշրջանային բաժանմունքների 10-ից առնվազն 8-ը քվեարկեցին այն բանի օգտին, որ Մուգաբեն հրաժարվի նախագահի ու կուսակցության քարտուղարի պաշտոնից[56][57]: Հենց այդ օրը տեղի ունեցավ վետերանների ասոցացիայի առաջնորդների մամլո ասուլիսը, որտեղ Մուցվանգվան կոչ արեց «բոլոր զիմբաբվeացիներին» ցույց կազմակերպել` նշելով, որ ոստիկանությունն ու զինվորականների չեն ձերբակալի ցուցարարներին, իսկ «խաղը ավարտված է: Ամեն ինչ արված է, ամեն ինչ ավարտված է… Գնդապետները կատարեցին հիասքանչ աշխատանք»[58][59]:

Նոյեմբերի 18-ին Հարարեյի փողոցները լցվեցին բազմաթիվ մարդկանցով: Տասնյակ հազարավոր մարդիկ ազգային դրոշով ու պաստառներով աջակցում էին զինվորականների գործողություններն ու պահանջում էին Մուգաբեյի հրաժարականը[60][61][62][63][64][65][66][67][68]: Սակայն ինչպես նշում է նախագահի զարմիկը՝ Պատրիկ Զուավոն, Մուգաբեն իր կնոջ հետ միասն «պատրաստ են մեռնել դրա համար, ինչ գտնում են ճիշտ»[69]: Մի պահ ցուցարարները շարժվեցին դեպի նախագահի նստավայրը[70], որտեղից սուլոցների տակ հասցրեց դուրս գալ մի ավտոշարասյուն[71][72], որում, լրագրողների տվյալներով, Մուգաբեն չկար[73]: Ի վերջո նոյեմբերի 21-ին Մուգաբեն հրաժարական տվեց[74][75][76][77][78][79]:

Նոյեմբերի 22-ին խորհրդարանի խոսնակ Ջեյմոբ Մուդենդան մամլո ասուլիսի ժամանակ հաղորդեց այն մասին, որ իշխող կուսացկությունը նախագահի պաշտոնում է առաջադրել Մնագագվային և իր երդումնակալության արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին[80][81]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Армия Зимбабве захватила телевидение и отрицает переворот»։ BBC Russian։ 15 ноября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  2. «Президент Зимбабве Роберт Мугабе задержан военными»։ BBC Russian։ 15 ноября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Zimbabwe succession row: Grace Mugabe warns of coup plot»։ BBC News։ 6 октября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  4. 4,0 4,1 4,2 «Robert Mugabe fires 'disloyal' Zimbabwe VP Emmerson Mnangagwa, who was seen as successor»։ ABC News։ 7 ноября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  5. Blessing Zulu (12 октября 2017)։ «Zanu PF Planning to Hold Extra Ordinary Congress to Get Rid of VP Mnangagwa»։ Голос Америки։ Վերցված է 15 ноября 2017 
  6. 6,0 6,1 Peta Thornycroft (6 ноября 2017)։ «Robert Mugabe fires vice president as Zimbabwe's succession battle intensifies»։ The Telegraph։ Վերցված է 15 ноября 2017 
  7. «Колдовской переворот: как Зимбабве перешла под контроль военных»։ РБК։ 15 ноября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  8. «Роберт Мугабе — под домашним арестом, его жена в бегах. Власть в Зимбабве захватили военные»։ Meduza։ 15 ноября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  9. «Zimbabwe's Emmerson Mnangagwa criticised over poison claim»։ BBC News։ 4 октября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  10. «First Lady blasts VP Mnangagwa»։ The Herald։ 6 октября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  11. MacDonald Dzirutwe (6 ноября 2017)։ «Zimbabwe's Mugabe sacks VP seen as top succession candidate»։ Reuters։ Վերցված է 15 ноября 2017 
  12. 12,0 12,1 12,2 «Zimbabwe army chief warns military could 'step in' over party purge»։ The Guardian։ 13 ноября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  13. «Sacked Zimbabwe VP in exile, vows to defy Mugabe»։ News24։ 8 ноября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  14. «US tells citizens in Zimbabwe to shelter in place as troops seen in capital»։ Fox News։ 14 ноября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 15,8 Jason Burke (15 ноября 2017)։ «Military urges calm in Zimbabwe after it seizes key sites in capital»։ The Guardian։ Վերցված է 15 ноября 2017 
  16. 16,0 16,1 16,2 David McKenzie, Brent Swails, Angela Dewan (15 ноября 2017)։ «Zimbabwe in turmoil after apparent military coup»։ CNN։ Վերցված է 15 ноября 2017 
  17. «Zimbabwe army chief warns Mugabe's party that military may intervene after sackings»։ The Telegraph։ Peta Thornycroft։ Վերցված է 15 ноября 2017 
  18. «Zimbabwe military chief Chiwenga in Zanu-PF purge warning»։ BBC News։ 13 ноября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 «Zimbabwe crisis: Army takes over, says Mugabe is safe»։ BBC News։ 15 ноября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  20. Peta Thornycroft, Chris Graham, Louis Emanuel (15 ноября 2017)։ «Zimbabwe crisis: Army 'secures' Robert Mugabe and takes control of Harare»։ The Telegraph։ Վերցված է 15 ноября 2017 
  21. Hamza Mohamed (14 ноября 2017)։ «Zimbabwe: ZANU-PF youth wing 'ready to die' for Mugabe»։ Аль-Джазира։ Վերցված է 15 ноября 2017 
  22. 22,0 22,1 Jeffrey Moyo, Norimitsu Onishi (15 ноября 2017)։ «Zimbabwe’s Military, in Apparent Takeover, Says It Has Custody of Mugabe»։ The New York Times։ Վերցված է 15 ноября 2017 
  23. 23,0 23,1 Reagan Mashavave (15 ноября 2017)։ «Military takes to streets in Zimbabwe but denies coup»։ Франс-Пресс։ Վերցված է 15 ноября 2017 
  24. «'The situation has moved to another level': Zimbabwe army statement in full»։ The Guardian։ 15 ноября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  25. Ray Ndlovu (15 ноября 2017)։ «Zimbabwe ministers arrested»։ The Times[en]։ Վերցված է 15 ноября 2017 
  26. Alastair Reed (15 ноября 2017)։ «Zimbabwe President Mugabe Confined to His Home, Zuma Says»։ Bloomberg։ Վերցված է 15 ноября 2017 
  27. Harriet Agerholm (15 ноября 2017)։ «Robert Mugabe 'under house arrest' in Zimbabwe after army seizes control»։ The Independent։ Վերցված է 15 ноября 2017 
  28. Ben Kentish (15 ноября 2017)։ «Grace Mugabe 'flees Zimbabwe for Namibia' after military take over and reportedly put husband under house arrest»։ The Independent։ Վերցված է 15 ноября 2017 
  29. «Grace Mugabe not here, says government»։ New Era[en]։ 16 ноября 2017։ Վերցված է 16 ноября 2017 
  30. «Zimbabwe War Vets call for Mugabe to removed as president»։ Reuters։ 15 ноября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  31. «Zimbabwe Army Has Mugabe, Wife in Custody, Controls Capital»։ The New York Times։ 15 ноября 2017։ Վերցված է 15 ноября 2017 
  32. «The Latest: Zimbabwe youth leader apologizes to army leaders»։ ABC News։ 15 ноября 2017։ Վերցված է 16 ноября 2017 
  33. David McKenzie, Jamie Tarabay, Angela Dewan (16 ноября 2017)։ «Mugabe's exit is 'a done deal' but Zimbabwe is still in limbo»։ CNN։ Վերցված է 16 ноября 2017 
  34. «Dismissed Mnangagwa returns 'to take control in Zimbabwe'»։ IOL[en]։ 15 ноября 2017։ Վերցված է 16 ноября 2017 
  35. Jeffrey Moyo, Norimitsu Onishi (15 ноября 2017)։ «Robert Mugabe Under House Arrest as Rule Over Zimbabwe Teeters»։ The New York Times։ Վերցված է 15 ноября 2017 
  36. «Ex-PM Morgan Tsvangirai returns to Zimbabwe amid military 'coup'»։ Sky News։ 16 ноября 2017։ Վերցված է 16 ноября 2017 
  37. «Zimbabwe's Robert Mugabe and wife Grace 'insisting he finishes his term', as priest steps in to mediate»։ The Telegraph։ 16 ноября 2017։ Վերցված է 16 ноября 2017 
  38. Jan Raath, Harry Davies (16 ноября 2017)։ «Tsvangirai urges Mugabe to step aside and allow elections»։ The Times։ Վերցված է 16 ноября 2017 
  39. «Mugabe must resign immediately - Tsvangirai»։ News24[en]։ 16 ноября 2017։ Վերցված է 16 ноября 2017 
  40. «Zimbabwe crisis: SA delegation tries to find resolution»։ BBC News։ 16 ноября 2017։ Վերցված է 16 ноября 2017 
  41. MacDonald Dzirutwe (16 ноября 2017)։ «Zimbabwe's Mugabe resisting army pressure to quit: senior source»։ Reuters։ Վերցված է 16 ноября 2017 
  42. MacDonald Dzirutwe (16 ноября 2017)։ «Zimbabwe's Mugabe, coup chief meet with smiles and handshakes»։ Reuters։ Վերցված է 16 ноября 2017 
  43. «South Africa envoys meet Mugabe in bid to end Zimbabwe crisis»։ Financial Times։ 16 ноября 2017։ Վերցված է 16 ноября 2017 
  44. «President, General Chiwenga meet»։ The Herald[en]։ 17 ноября 2017։ Վերցված է 16 ноября 2017 
  45. «Pres Mugabe meets General Chiwenga»։ Вещательная корпорация Зимбабве[en]։ 16 ноября 2017։ Վերցված է 16 ноября 2017 
  46. Farai Mutsaka, Christopher Torchia (17 ноября 2017)։ «Mugabe makes 1st public appearance amid pressure to exit»։ Associated Press։ Վերցված է 17 ноября 2017 
  47. David McKenzie, Euan McKirdy, Angela Dewan (17 ноября 2017)։ «Zimbabwe's Mugabe emerges from house arrest in political uncertainty»։ CNN։ Վերցված է 17 ноября 2017 
  48. «Zimbabwe's Robert Mugabe turns up to university graduation ceremony»։ Sky News։ 17 ноября 2017։ Վերցված է 17 ноября 2017 
  49. «Robert Mugabe attends graduation in cap and gown, in first appearance since Zimbabwe's military coup»։ The Telegraph։ 17 ноября 2017։ Վերցված է 17 ноября 2017 
  50. Alexandra Ma (17 ноября 2017)։ «Robert Mugabe just fell asleep in his first public appearance since the Zimbabwe military coup»։ Business Insider։ Վերցված է 17 ноября 2017 
  51. «Zimbabwe President Robert Mugabe makes first public appearance since military takeover»։ The Los Angeles Times։ 17 ноября 2017։ Վերցված է 17 ноября 2017 
  52. «We're making 'significant progress' in talks for Mugabe's departure – army»։ News24[en]։ 17 ноября 2017։ Վերցված է 17 ноября 2017 
  53. Jane Onyanga-Omara (17 ноября 2017)։ «Zimbabwe President Robert Mugabe makes first public appearance since 'coup'»։ USA Today։ Վերցված է 17 ноября 2017 
  54. MacDonald Dzirutwe (17 ноября 2017)։ «Zimbabwe's Mugabe digs in heels as ruling party moves to depose him»։ Reuters։ Վերցված է 17 ноября 2017 
  55. «Mugabe Could Be Impeached If He Doesn’t Resign»։ Bloomberg։ 17 ноября 2017։ Վերցված է 17 ноября 2017 
  56. «Zimbabwe latest: Ruling Zanu-PF urges Mugabe to step down»։ BBC News։ 17 ноября 2017։ Վերցված է 18 ноября 2017 
  57. «Zimbabwe's ruling party turns against Robert Mugabe, calls for him to resign ahead of march»։ ABC News[en]։ 17 ноября 2017։ Վերցված է 18 ноября 2017 
  58. Roland Oliphant (17 ноября 2017)։ «'Defining moment for Zimbabweans' as Zanu-PF and opposition activists join forces to force Robert Mugabe to quit»։ The Telegraph։ Վերցված է 18 ноября 2017 
  59. «Mugabe makes defiant appearance after army takeover»։ Agence France-Presse։ 17 ноября 2017։ Վերցված է 18 ноября 2017 
  60. «Zimbabwe latest: Protesters gather for anti-Mugabe rally»։ BBC News։ 18 ноября 2017։ Վերցված է 18 ноября 2017 
  61. Jason Burke, Alex Maher (18 ноября 2017)։ «'Leave Zimbabwe now': thousands of protesters call for Robert Mugabe to go»։ The Guardian։ Վերցված է 18 ноября 2017 
  62. «Thousands of Zimbabweans demand Mugabe stands down at Harare protest»։ The Telegraph։ 18 ноября 2017։ Վերցված է 18 ноября 2017 
  63. Jeffrey Moyo (18 ноября 2017)։ «‘Mugabe Must Go’: Thousands in Zimbabwe Rally Against Leader»։ The New York Times։ Վերցված է 18 ноября 2017 
  64. David McKenzie, Hilary Clarke, Angela Dewan (18 ноября 2017)։ «Robert Mugabe refuses to quit as Zimbabweans march for his ouster»։ CNN։ Վերցված է 18 ноября 2017 
  65. «Robert Mugabe: Thousands take to streets of Harare in protest against Zimbabwe President»։ ABC News[en]։ 18 ноября 2017։ Վերցված է 18 ноября 2017 
  66. «Thousands attend anti-Mugabe protest»։ SBS World News[en]։ 18 ноября 2017։ Վերցված է 18 ноября 2017 
  67. «Зимбабве призывает Роберта Мугабе уйти в отставку. Фотографии»։ Meduza։ 18 ноября 2017։ Վերցված է 18 ноября 2017 
  68. «"Мугабе, уходи!": зимбабвийцы гонят бессменного лидера»։ BBC Russian։ 18 ноября 2017։ Վերցված է 18 ноября 2017 
  69. «Zimbabwe's Mugabe 'ready to die for what is correct', nephew tells Reuters»։ Reuters։ 18 ноября 2017։ Վերցված է 18 ноября 2017 
  70. «Zimbabwe crowds rejoice as they demand end to Mugabe rule»։ BBC News։ 18 ноября 2017։ Վերցված է 18 ноября 2017 
  71. «Party set to sack Mugabe, sources say, as Zimbabweans march on residence»։ Reuters։ 18 ноября 2017։ Վերցված է 18 ноября 2017 
  72. «Crowds boo, jeer as Zimbabwe's Mugabe motorcade leaves Harare residence»։ Reuters։ 18 ноября 2017։ Վերցված է 18 ноября 2017 
  73. «Zimbabwe's Mugabe not in motorcade that left his residence: source»։ Reuters։ 18 ноября 2017։ Վերցված է 18 ноября 2017 
  74. «President Mugabe resigns!»։ The Herald[en]։ 21 ноября 2017։ Վերցված է 21 ноября 2017 
  75. «Zimbabwe's President Mugabe resigns»։ BBC News։ 21 ноября 2017։ Վերցված է 21 ноября 2017 
  76. MacDonald Dzirutwe (21 ноября 2017)։ «Zimbabwe's Mugabe resigns, ending four decades of rule»։ Reuters։ Վերցված է 21 ноября 2017 
  77. Jason Burke, Emma Graham-Harrison (21 ноября 2017)։ «Robert Mugabe resigns as president of Zimbabwe»։ The Guardian։ Վերցված է 21 ноября 2017 
  78. Peta Thornycroft, Roland Oliphant, Louise Burke (21 ноября 2017)։ «Zimbabwe's president Robert Mugabe finally resigns, sparking wild jubilation on the streets of Harare»։ The Telegraph։ Վերցված է 21 ноября 2017 
  79. Jeffrey Moyo, Norimitsu Onishi (21 ноября 2017)։ «Robert Mugabe Resigns as Zimbabwe’s President, Ending 37-Year Rule»։ The New York Times։ Վերցված է 21 ноября 2017 
  80. «Parly Speaker speaks on swearing-in»։ Вещательная корпорация Зимбабве[en]։ 22 ноября 2017։ Վերցված է 22 ноября 2017 
  81. MacDonald Dzirutwe (22 ноября 2017)։ «Zimbabwe's Mnangagwa to be sworn in as president on Friday»։ Reuters։ Վերցված է 22 ноября 2017