Էմանուիլ Զիմվրակակիս
| Էմանուիլ Զիմվրակակիս | |
|---|---|
հուն․՝ Εμμανουήλ Ζυμβρακάκης
| |
| 1861 - 1928 | |
| Ծննդավայր | Նաֆպլիոն |
| Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | Հունաստանի ցամաքային զորքեր |
| Կոչում | գեներալ |
| Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
| Պարգևներ | |
Էմանուիլ Զիմվրակակիս (հուն․՝ Εμμανουήλ Ζυμβρακάκης , 1861, Նաֆպլիոն - 1928, Աթենք, Հունաստան), հույն պետական և ռազմական գործիչ, գեներալ։
Հունական բանակի հրամանատար Առաջին համաշխարհային պատերազմում։ Վերջինիս գլխավորած բանակը 1918 թվականի մայիսին Սկրա դի Լեգենի ճակատամարտում ջախջախում է բուլղարական կայազորայիններին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմանուիլը սերում էր Հունաստանի Կրետե կղզուց։ Նրա հայրը՝ Խարալամբոս Զիմվրակակիսը, եղել է հայտնի զինվորական և քաղաքական գործիչ[1]։
Էմանուիլ Զիմվրակակիսը ծնվել է 1861 թվականին Նաֆպլիոնում։ Սովորել է տեղի սպայական դպրոցում, որն էլ ավարտել է հրետանու լեյտենանտի կոչումով։ Շուտով Էմանուիլը մեկնում է Ֆրանսիայի Օռլեան քաղաք՝ իր ռազմական կրթությունը շարունակելու նպատակով։
1897 թվականին մասնակցել է Կրետեի ապստամբությանը և եղել է ուսանողական փաղանգի շարքերում։ 1909 թվականին մասնակցել է հերթական ռազմական շարժմանը։ Եղել է Էլեֆթերիոս Վենիզելոսի կողմնակիցը։
Շուտով Էմանուիլ Զիմվրակակիսը դառնում է Հունաստանի թագավոր Գեորգիոս I-ի համհարզը և Սալոնիկ քաղաքի դիվիզիայի հրամանատարը։
Լինելով Էլեֆթերիոս Վենիզելոսի մեծ բարեկամը՝ 1917-1920 թվականներին նա մասնակցել է վերջինիս նախաձեռնած բոլոր վայրիվերումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նշանակվել է հունական հետևակային դիվիզիայի հրամանատար։
Կռվել է Սալոնիկի ռազմաճակատում։ Առավել աչքի է ընել, որպես 1916 թվականի մայիսին բուլղարական ուժերին ջախջախած հունական բանակի հրամանատարը Սկրա դի Լեգենի դաշտում։
Մահացել է 1928 թվականին Աթենքում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուիլ Զիմվրակակիս» հոդվածին։ |