Jump to content

Էլմիրա Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էլմիրա Գևորգյան
Ծնվել էփետրվարի 1, 1932(1932-02-01)
ԾննդավայրԵրևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 3, 2025(2025-08-03)[1] (93 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ, նյարդախտաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱմուսինՊավել Անանիկյան
ԶավակներՊետրոս Անանիկյան
Պարգևներ
Մխիթար Հերացու մեդալ

Էլմիրա Մուշեղի Գևորգյան (փետրվարի 1, 1932(1932-02-01), Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 2025(2025-08-03)[1]), հայ բժիշկ, նյարդախտաբան[2]։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1976)։ ՀՀ վաստակավոր բժիշկ (2012

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1962 թվականին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Գլխուղեղի ուռուցքների կլինիկական սիմտոմատիկան և նեյրովիրաբուժական ախտորոշումը» թեմայով։ 1973-2000 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդախտաբանը, 1968 թվականից՝ ՀԽՍՀ նյարդախտաբանների ընկերության նախագահ, 1976-1996 թվականներին՝ Երևան բժշկական ինստիտուտի նյարդաբանության, նյարդավիրաբուժության և բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, 1996 թվականից՝ Գլխուղեղի հետազոտության միջազգային ընկերակցության հայկական բաժնի փոխնախագահ[3], Երևանի «Թիվ 2 բուժմիավորման» գլխավոր տնօրենի խորհրդատու։

1998 թվականից անդամակցել է Նյու Յորքի գիտական ակադեմիային, 1998 թվականից՝ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի անդամ, 2000 թվականից՝ ՌԴ բժշկատեխնիկական գիտական ակադեմիայի անդամ, 2001 թվականից՝ Հայաստանի վիրաբուժական գիտական ակադեմիայի անդամ։ Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա) Գևորգյանն ընտրվել է «2005 թվականի գիտության նշանակալի կին», Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնը նույն թվականին նրան ճանաչել է առողջապահության բնագավառի առաջատար մասնագետ[4]։

Ստեղծագործություններ և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի ուռուցքային և անոթային ախտահարումների կլինիկական դրսևորումների հարցերին, պարբերական հիվանդության, ինչպես նաև էպիլեպսիայի ու վեգետատիվ անոթային նոպաների զարգացման մեջ գլխուղեղի խորանիստ գոյացությունների դերի բացահայտմանը։

Նյարդային համակարգի հիվանդությունների տեղագրական ախտորոշմանը վերաբերող ուսումնական 7 ձեռնարկի և 2 դասագրքերի, երկու մենագրությունների հեղինակ է։

Մեջբերումներ Էլմիրա Գևորգյանից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բժշկությունը հեշտ գիտություն չէ, բայց պետքական է։ Այս բարդ գործում հաջողելու լավագույն միջոցը դիմացինին սիրելն է։
  • Ամուսինը՝ Պավել Անանիկյան, վիրաբույժ
  • Դուստրը՝ Անահիտ Գևորգյան, հոգեբույժ
    • Անահիտի դուստրը՝ Աննան, հոգեբույժ է
  • Որդին՝ վիրաբույժ Պետրոս Անանիկյան
    • Պետրոսի որդին՝ Պավել Անանիկյան կրտսերը, բժիշկ-իրավաբան
  • Նյարդախտաբանություն, ուսումնական ձեռնարկ, 1997։
  • «Ճակատային բլթերի օջախային ախտահարումների ախտորոշման կատարելագործման ուղիները» (Ա. Ստեփանյանի հետ համատեղ)
  • «Պարբերական հիվանդության հոգենյարդաբանական տեսանկյունները» (Ա. Պ. Գևորգյանի հետ համատեղ)
  • Пути совершенствования диагностики очаговых поражений лобных долей, Е., 1994 (համահեղինակ).
  • Периодическая болезнь: Психоневрологические аспекты, Е., 2003.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Կյանքից հեռացել է անվանի նյարդաբան, պրոֆեսոր Էլմիրա Գևորգյանը
  2. ysmu-admin (2017 թ․ հունվարի 31). «Աստղագիտության փոխարեն ընտրեց բժշկությունը. հմուտ նյարդաբանը տարիներ անց խոստովանում է, որ չի ափսոսում». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Կոչումով բժիշկ». Անանիկյաններ
  5. Է. Մ. Գևորգյանին ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհելու մասին
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլմիրա Գևորգյան» հոդվածին։