Jump to content

Պետրոս Անանիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Անանիկյան
Ծնվել էապրիլի 9, 1956(1956-04-09) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1978)
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1998) և պրոֆեսոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ԶավակներՊավել Անանիկյան կրտսեր
Ծնողներհայր՝ Պավել Անանիկյան, մայր՝ Էլմիրա Գևորգյան

Պետրոս Պավելի Անանիկյան (ապրիլի 9, 1956(1956-04-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1984 թվականից աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում։ 1996 թվականից՝ միաժամանակ Երևանի № 3 քաղաքական կլինիկական հիվանդանոցի ստամոքսաաղիքաբանական բաժանմունքի վիրաբուժական բաժնի վարիչ, գիտակլինիկական գծով փոխտնօրեն[1][2][3]։

1997 թվականից Հայաստանի վիրաբուժական ԳԱ անդամ է, 2000 թվականից՝ Վիրաբույժների համաշխարհային ընկերակցության անդամ, 2001 թվականից՝ ՌԴ բժշկատեխնիկական ԳԱ անդամ։

Աշխատանքները վերաբերում են անոթային, ստամոքսաաղիքային, լյարդի, լեղապարկի, լեղածորանների հիվանդությունների վիրահատական բուժմանը։

  • Ամերիկյան վիրաբույժների ակադեմիայի մրցանակ, 2000
  • Ընդհանուր վիրաբուժություն, դասագիրք (ռուսերեն), 1997։
  • Хирургические аспекты периодической болезни., Е., 1997 (соавтор).
  • Клиника, диогностика, лечение бескаменного хронического холецистита, Е., 1998.
  • Клиника, диогностика, лечение гастродуоденальных кровотечний язвенной этиологии, 2-е изд., перераб., Е., 1998 (соавтор).
  • Атлас сравнительной характеристики собственных и общепринятых модификаций резекции желудка по Бильрот II, Е., 2001 (соавтор).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Պետրոս Անանիկյան
  2. «Կոչումով բժիշկ». Անանիկյաններ
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.