Էլեոնորա փոթորիկ (2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեոնորա փոթորիկ
Արևմտյան Եվրոպայում Էլեոնորայի գոյության արբանյակային անիմացիան
ՏեսակEuropean windstorm? և արտաարևադարձային ցիկլոններ
Երկիր Ավստրիա,  Բելգիա,  Գերմանիա,  Իռլանդիա,  Լյուքսեմբուրգ,  Միացյալ Թագավորություն,  Նիդերլանդներ,  Շվեյցարիա և  Ֆրանսիա
Մասն էԵվրոպական քամու սեզոն (2017-2018)
Ձևավորված2018
Քայքայված2018
Առավելագույն քամի226 կմ/ժ (140 մղոն/ժ), Գոլդաու, Շվեյցարիա[1] (բարձրություն 578 մ [1896 ֆտ])
ՎնասՆախնական 643 միլիոն եվրոյի ապահովագրված վնաս[2]
Տուժածներմոտ 150 000[3]
Զոհվածներ1 մարդ[4]
 Eleanor windstorm during 2017–18 Western Europe windstorm season Վիքիպահեստում

Էլեոնորա փոթորիկ (անգլ.՝ Storm Eleanor, Գերմանիայում հայտնի է որպես՝ Բուրգլինդ ցիկլոն, անգլ.՝ Cyclone Burglind), Արտաարևադարձային ցիկլոն և փոթորիկ Եվրոպայում 2018 թվականի հունվարի 2-3-ին, որը ազդել է Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բենիլյուքսի, Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի վրա։ Փոթորիկը մեծ վնասներ է հասցրել և խաթարել է երթևեկությունը։ Այն ստացել է Eleanor անունը Met Éireann-ի և Մեծ Բրիտանիայի Օդերևութաբանական գրասենյակի կողմից, մինչդեռ Բեռլինի ազատ համալսարանը ցածր ճնշումը Բուրգլինդ է անվանել։

Օդերևութաբանական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնորը զարգացել է Իռլանդիայի արևուտքում՝ որպես երկրորդական ցիկլոն հունվարի 2-ին Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող «Ալյա» մայր ցածրադիր ցիկլոնի մոտ, և զարգանալով որպես ալիք՝ սկզբնական ցածրության հետևի ցուրտ ճակատի երկայնքով[5]։ Էլեոնորան արագորեն ուժեղացել է՝ հասնելով նվազագույն ճնշման 966 hPa (28,5 inHg), երբ այն շարժվում էր դեպի արևելք Շոտլանդիայի վրայով ուժեղ արևմտյան շիթային հոսքի ներքո[5]։ Մինչ այդ ցածր կենտրոնը Հյուսիսային ծովով շարժվում էր դեպի Դանիա։ Կենտրոնական ցածրադիր մասից հարավ փոթորիկը առաջացրել է ուժեղ քամիներ, որոնք ընդգրկել են Արևմտյան Եվրոպայի մեծ մասը[5]։

Միջին հեռավորության եղանակի կանխատեսումների եվրոպական կենտրոնի (ECMWF) գործառնական առավելագույն քամու կանխատեսման մոդելը ցույց է տվել ուժեղ քամիների նեղ գոտի, որը հատում է Իռլանդիան և Հյուսիսային Իռլանդիան, ինչը, նրանց կարծիքով, կարող է վկայել խայթող շիթի մասին[6]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգլինդի ժամանակ Շվեյցարական Լենկ կոմունայի մոտ գնացքը դուրս է եկել ռելսերից։

Ֆրանսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 1-ին Ֆրանսիայի 37 դեպարտամենտներում ուժեղ քամու պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվում[7]։ Բացի այդ, ինչպես հաղորդում է Ֆրանսպրեսը, վատ եղանակի հետևանքով մեկ մարդ մահացել է[7]։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Windböen, 1std, Messwerte Zug vom 03.01.2018, 12:00 Uhr» [Wind gusts, 1 hour, measured values in Zug, 3 January 2018, 12:00 p.m.] (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  2. «Perils Puts Initial Loss Estimate for Extratropical Cyclone Burglind (Eleanor) at EUR 643M» (PDF). Perils.org. 2018 թ․ փետրվարի 13. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.(չաշխատող հղում)
  3. https://web.archive.org/web/20180104040526/https://esbnetworks.ie/power-outages-updates/latest-updates/latest-updates/2018/01/03/crews-continue-to-restore-power-to-customers-affected-by-storm-eleanor
  4. http://www.leprogres.fr/faits-divers/2018/01/03/la-tempete-eleanor-est-arrivee-avec-des-vents-de-plus-de-140-km-h
  5. 5,0 5,1 5,2 Holland, Peter (2018 թ․ հունվարի 17). «Eleanor/Burglind: Another "Near-miss" for Europe?». www.rms.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
  6. @ECMWF (January 5, 2018). «The maximum modelled wind gusts during #StormEleanor at the beginning of January are shown. The fact that a narrow strong wind "corridor" extends inland (Ireland and N Ireland in this case) can be one signature of a sting jet» (Թվիթ) – via Թվիթթեր.
  7. 7,0 7,1 7,2 «Ֆրանսիայի 37 դեպարտամենտներում վտանգի ««նարնջագույն» մակարդակ է հայտարարվել». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.