Էդուարդ Մուրադյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էդվարդ Մուրադյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդվարդ Մուրադյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Մուրադյան
Ծնվել էհուլիսի 19, 1907(1907-07-19)
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 5, 1979(1979-09-05) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԵրևան
ԿրթությունՀայկազյան ազգային վարժարան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
ԸնտրանիՄորգանի խնամին, Չախ-Չախ թագավորը և Վերադարձ
Երեխա(ներ)Դավիթ Մուրադյան
Պարգևներ և մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Էդվարդ Մուրադի Մուրադյան (հուլիսի 19, 1907(1907-07-19), Խարբերդ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 5, 1979(1979-09-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ Թատերական գործիչների միության անդամ (1948

Բալետի արտիստ Զարեհ Մուրադյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Մուրադյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում փաստաբան Մուրադ Մուրադյանի և Մարիամ Մուշյանի ընտանիքում։ 1915 թվականի հայկական ջարդերի հետևանքով ընտանիքը տեղափոխվել է Սիրիա, որտեղ Էդուարդը սովորել և ավարտել է Հալեպի «Հայկազյան» վարժարանը։ Նրա ուսուցիչներն են եղել պոետ Տիրան Կարվարենցը, գրականագետ Փոլ Բորենին և կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը։ Հենց այդ ժամանակ էլ ընդունվեց Անդրանիկ թատերախումբ, որտեղ խաղաց Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» ներկայացման մեջ գլխավոր՝ Շեյլոքի դերը։

1920-ական թվականներին ընտանիքը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ 1920-ական թվականների սկզբին ընդունվել է Երևանի Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի արվեստի ֆակուլտետ։ 1925-1927 թվականներին եղել է Երևանի Առաջին պետթատրոնի, 1928-1930 թվականներին` բանվորական շրջիկ, 1930-1948 թվականներին` Միկոյանի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ Աշխատել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է դերասանական ֆակուլտետի դեկան, գիտական խորհրդի քարտուղար։ 1948 թվականից եղել է ՀԽՍՀ Թատերական գործիչների միության անդամ[1][2]։ 1948 թվականից մինչև կյանքի վերջ աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես դերասանական ֆակուլտետի օգնական-լաբորանտ, ներկայացումների մասով ղեկավար, դերասանական ֆակուլտետի դեկան։ 1959 թվականից՝ ինստիտուտի գիտնական քարտուղար։ Որպես հասարակական գործունեություն ղեկավարում էր նաև ագիտացիոն կետը, պատի թերթի խմբկոլը, եղել է ընտրական հանձնաժողովի քրտուղար։ Տարբեր տարիներին եղել է Երևանի պիոներների և աշակերտների պալանի, երեխաների գեղարվեստական դաստիարակության թատերական գեղարվեստական ղեկավար։

Տիրապետել է ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն և թուրքերեն լեզուներին։

Մահացել է շարունակական հիվանդության պատճառով։ Թաղվել է Երևանում՝ Շահումյանի 2 -րդ գերեզմանատանը։

Թատերական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերման` Շիլլերի «Ավազակներ»
  • Դոբչինսկի` Գոգոլի «Ռևիզոր»
  • Սիլվիո` Գոլդոնի «Երկու աստվածների ծառա»
  • Կլաուս` «Ձյունե թագուհի»
  • Ֆիլոստրատ` Շեքսպիրի «Ամռան գիշերվա երազ»
  • Քլինթ, Թոմաս` Մոլիերի «Երևակայական հիվանդ»
  • Իվան Տուրգենիչ` Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա»
  • Ադոլֆ` Գուլակյանի «Չարիք»
  • Իշխան Լևոն` Հարությունյանի «Անահիտ»
  • Լևոն` Շիրոյանի «Արտիստը»
  • Ուսուցիչ` Դեմիրճյանի «Քաջ Նազար»
  • Մասիսյանց` Սունդուկյանի «Խաթաբալա»
  • Սուրեն` Շիրվանզադեի «Պատվի համար»
«Անդրանիկ» թատերախումբ
  1. «Տրիլբի», Գ․ Գեյ՝ Բիլլի[3]
  2. «Վենետիկի վաճառականը», Վ․ Շեքսպիր՝ Շեյլոք (գլխավոր դեր)
  3. «Ավարայրի արծիվը»՝ Լևոն
  4. «Վերադարձ»՝ Եֆիմ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

  1. «Լապտերի կողքին», Գեորգի Նիկիֆորով և Վ․ Կոռոլյովիչ՝ ծառա
Հայաստանի բանվորական շրջիկ թատրոն
  1. «Ռևիզոր», Նիկոլայ Գոգոլ՝ Դոբչինսկի
  2. «Կարմիր արծիվ», Սևերյանին՝ Լեոնիդ
  3. «Քարե հյուր», Ալեքսանդր Պուշկին՝ Դոն Ժուան (գլխավոր դեր)
  4. «Ստրիպիրուխին»՝ Սերգեյ
Ա․ Միկոյանի անվան Պատանի հանդիսատեսի թատրոն
  1. «Տիլ Ուլենշպիգել» Տիլ Ուլենշպիգել (գլխավոր դեր), Բրոդերեդի, դուքս Էգմոնտ
  2. «Ձյունե թագուհին», Եվգենի Շվարց՝ իշխան Կլաուս
  3. «Կեղծ հիվանդ», Մոլիեր՝ Կլեանտ, Թոմաս Դուաֆուարուս
  4. «Միջամառնային գիշերվա երազ», Շեքսպիր՝ Ֆիլոստրատ
  5. «Հատուկ առաջադրանք»՝ Միխայիլ Լոզնիկով
  6. «Հրե շրջանակում», Վ․ Անանյան՝ Ասադ, Ձավարյան
  7. «Մաշինկա»՝ Վիկտոր
  8. «Զոյա», Գ․ Յախջյան՝ Պետյա
  9. «Չարություն» Ա․Գուլակյան՝ Ադոլֆ

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրել է հետևյալ ներկայացումները։

Դերեր ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեծ Հայրենական պատերազմում 1941-1945 թվականներին մասնակցության համար» մեդալ
  • «Սոցիալիստական մրցումների հաղթող» մեդալ (1973)
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաներ՝

  • * Դուստր՝ Իվետա Մուրադյան, Ա․ Սպենդիարյանի օպերայի և բալետի թատրոնի բալետի պարուհի,
  • * Որդի՝ Դավիթ Մուրադյան (ծնվ. 1950), գրող։
  • Թոռներ՝ Արմեն Մուրադյան, կինոյի արտիստ, Սեդա Մուրադյան՝ լրագրող։

Եղբայրներ՝

  • Զարեհ Մուրադյան (1913-1979)՝ բալետի արտիստ,
  • Տիրան Մուրադյան -Քուպելյան՝ ֆոտոնկարիչ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոռը՝ դերասան Արմեն Մուրադյանը, պապի մասին նկարահանել է «Արտիստ Էդվարդ Մուրադյան» վավերագրական ֆիլմը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Էդուարդ Մուրադյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  3. Արդեն լինելով Հայաստանում, այդ ներկայացումը ցուցադրվեց անտրեպրիզում և նախկինի պես մարմնավորում էլ Բիլլիի դերը
  4. Հայ թատրոնի աստղ արտիստ Էդուարդ Մուրադյան

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]