Էդուար Կլապարեդ
Էդուար Կլապարեդ Édouard Claparède | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 24, 1873[1][2][3][…] Ժնև, Շվեյցարիա[4] |
| Մահացել է | սեպտեմբերի 29, 1940[1][2][5][…] (67 տարեկան) Ժնև, Շվեյցարիա[6] |
| Քաղաքացիություն | |
| Դավանանք | reformed?[6] |
| Մասնագիտություն | հոգեբան, համալսարանի դասախոս, նյարդաբան, ուսուցիչ և բժիշկ |
| Հաստատություն(ներ) | Ժնևի համալսարան |
| Ալմա մատեր | Ժնևի համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[7][8] |
Էդուար Կլապարեդ (ֆրանսերեն՝ Édouard Claparède), (մարտի 24, 1873[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[4] - սեպտեմբերի 29, 1940[1][2][5][…], Ժնև, Շվեյցարիա[6]), շվեյցարացի հոգեբան։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժնևի համալսարանի պրոֆեսոր (1908 թվականից), Ժնևի Ժ. Ժ. Ռուսոյի անվան մանկավարժական ինստիտուտ - (1912 թվական, մանկավարժական հոգեբանության փորձարարական հետազոտությունների միջազգային կենտրոն) և «Հոգետեխնիկայի միջազգային ընկերության» (1920 թվական) հիմնադիր։ Շուրջ մեկ տարի զբաղվել է կլինիկական և փորձարարական աշխատանքներով Փարիզի Սալպետրիերի հիվանդանոցում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլապարեդի հոգեբանությունը հակադրել է ասոցիանիզմին, հարել Վ. Վունդի, Թ. Ռիբոյի և Ու. Զեմսի գաղափարներին, զարգացրել գիտակցության ակտիվության մասին ուսմունքը։ Կլապարեդը «ֆունկցիոնալ հոգեբանության» ներկայացուցիչ է։ Կլապարեդն առաջ է քաշել օնտոգենեզի ընդհանրացման պրոցեսում որակապես տարբեր մակարդակների մասին գաղափարը, որը որոշակի ազդեցություն է ունեցել գենետիկական հոգեբանության վրա։ Հայտնի է Կլապերեդի խաղի տեսությունը։ 1920 թվականին Էդուարդ Կլապարեդը հիմնադրել է «Միջազգային Հասարակական հոգետեխնոլոգիան»[9]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118676253 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 3 verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ «РУДН Эдуард Клапаред». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուար Կլապարեդ» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 472)։ |