Էդուարդ Դավթյան
Էդուարդ Դավթյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1903 Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 2, 1979[1] (75 տարեկան) |
Մասնագիտություն | կենսաբան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Պարգևներ |
Էդուարդ Համբարձումի Դավթյան (օգոստոսի 13, 1903, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - փետրվարի 2, 1979[1]), հայ խորհրդային ճիճվաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1947), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940), ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ (1956)։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1933- 1954 թվականներին հայկական անասնաբուժության ԳՏԻ-ի (այժմ՝ Հայկական անասնաբուժության և անասնաբուծության ԳՏԻ) ճիճվաբանության բաժնի վարիչ, միաժամանակ 1949-1955 թվականներին նույն ինստիտուտի տնօրենի տեղակալ՝ գիտական գծով։ 1944-1952 թվականներին և ապա 1958 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ կենդանաբանության ԳՏԻ պարազիտոլոգիայի սեկտորի վարիչ։ 1946-1964 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի պարազիտոլոգիայի ամբիոնի վարիչ։ 1956 թվականից՝ ճիճվաբանների համամիութենական ընկերության հայկական բաժանմունքի նախագահ։ Դավթյանը զբաղվում է ճիճուների ֆաունայի, կենսաբանության, ճիճվային հիվանդությունների ծագման, վարակամերժման, վիրուլենտության, բուժման և պայքարի միջոցների, պարազիտոլոգիայի և ճիճվաբանության հարցերով։ Դավթյանը նկարագրել է հորթերին նեռասկարիդոզի հարուցիչը (ԽՍՀՄ- ում առաջինը), թոքային ճիճուների 10 տեսակ, ֆասցիոլոզը և այլն։ Առաջարկել է միջնորդ տերերի և իմունոկենսաբանական նոր դասակարգում, որը համընդհանուր ճանաչում է գտել։ Դավթյանը ապացուցել է, որ ախտածնության մեջ կարնոր նշանակություն ունեն ալերգիական ոչ յուրահատուկ գործընթացնեևը, որոնք առաջացնում են նյութափոխանակության, նյարդային ու էնդոկրինային համակարգի խանգարումներ։ Մշակել է պաթոգենետիկ թերապիայի մեթոդ (համալիրում օգտագործելով միկրոտարրեր և վիտամիններ)։ Այս համալիրը 1960 թվականից կիրառվում էր ԽՍՀՄ անասնապահական շրջաններում։ Դավթյանն իր ղեկավարած լաբորատորիայում պատրաստել է հեքսաքլորէթան պրեպարատը, որը կենդանիների ֆասցիոլոզի բուժման ամենաարդյունավետ և ԽՍՀՄ-ում տարածված միջոցներից էր համարվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 298)։ ![]() |
|