Ֆասցիոլոզ
Ֆասցիոլոզ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | F. hepatica? |
Հիվանդության ախտանշաններ | Դեղնախտ, սակավարյունություն, սրտխառնոց[1], տենդ, փսխում[2], որովայնային ցավ, Պապուլա, լյարդի մեծացում, լուծ[2] և left upper quadrant abdominal rigidity?[2] |
Վարակ տարածող | խոշոր եղջերավոր կենդանիներ, ոչխար, այծ, ձիեր, ընտանի խոզ, էշեր, եղջերուներ, A. alces, կուղբեր և նապաստակներ |
Բուժաքննություն | Լուսային մանրադիտակ |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն և հելմինթոլոգ |
Fascioliasis Վիքիպահեստում |
Ֆասցիոլոզ (fasciolosis), մարդու և կենդանիների ճիճվային հիվանդություն։
Հարուցիչները տրեմատոդների դասի տափակ որդերն են, որոնք մակաբուծվում և ձվադրում են մարդու ու կենդանիների (խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, խոզ և այլն) լեղածորաններում և լեղապարկում։ Ֆասցիոլները արտաքին միջավայր ընկնում են կղանքի հետ, հետագայում զարգանում ջրային միջավայրում՝ ու միջանկյալ տիրոջ՝ փափկամորթի (փոքր լճախխունջ և այլն) օրգանիզմում։ Ֆասցիոլոզով վարակվում են թրթուրներով ախտահարված ջուր խմելով կամ բույսեր ուտելով։
Մարդու մոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու ֆասցիոլոզի ժամանակ վարակումից 2 - 4 շաբաթ անց առաջանում է տենդ, հազ, ցան մաշկի վրա, լյարդը մեծանում և դառնում է ցավոտ։ Սուր երևույթներն աստիճանաբար մեղմանում են, հիվանդության ընթացքը դառնում է քրոնիկական, որը բնորոշվում է հիմնականում մարսողության խանգարմամբ, լյարդի մեծացմամբ ու ցավոտությամբ։
Կենդանիների մոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանիների ֆասցիոլոզը տարածված է ամենուր։ Ֆասցիոլոզով ախտահարվում են ընտանի ու վայրի եղջերավոր կենդանիները՝ ուղտերը, ձիերը և այլն։ Կենդանիները վարակվում են արոտավայրում։ Հիվանդությունն ընթանում է սուր և քրոնիկական ձևով։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժվելու համար կարող են օգտագործվել. մարդկանց համախլօքսիլ կամ էմետին, կենդանիներին՝ հեքսիոխոլ, բիտիոնոլ, ածխածնի քառաքլորիդ և այլն։ Որպես կանխարգելիչ միջոցառում մարդկանց ֆասցիոլոզի դեպքում պետք է կատարվի խմելու ջրի եռացում կամ ֆիլտրում, իսկ կենդանիների ֆասցիոլոզի ժամանակ՝ արոտավայրերի փոխոխումմ, պայքար փափկամորթների դեմ և անասնաբուժասանիտարական այլ միջոցառումներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |