Jump to content

Էդմունդ Վնուկ-Լիպինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդմունդ Վնուկ-Լիպինսկի
Edmund Wnuk-Lipiński
Ծնվել էմայիսի 4, 1944(1944-05-04)[1][2]
Սուխա, Gmina Lubiewo, Tuchola County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան
Մահացել էհունվարի 4, 2015(2015-01-04)[2] (70 տարեկան)
Վարշավա, Լեհաստան
ԳերեզմանWawrzyszewski Cemetery
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունսոցիոլոգ, գրող, համալսարանի դասախոս և գիտաֆանտաստիկ գրող
Հաստատություն(ներ)Նոտր Դամ համալսարան և Եվրոպական քոլեջ
Գործունեության ոլորտհասարակագիտություն և political sociology?
Ալմա մատերFaculty of Philosophy and Sociology, University of Warsaw? և Վարշավայի համալսարան (1966)[3]
Տիրապետում է լեզուներինլեհերեն
Պարգևներ
 Edmund Wnuk-Lipiński Վիքիպահեստում

Էդմունդ Վնուկ-Լիպինսկի (լեհ.՝ Edmund Wnuk-Lipiński, մայիսի 4, 1944, Սուխա, Պոմերանիա, Վարտելանդ, Երրորդ Ռայխ - հունվարի 4, 2015, Վարշավա, Լեհաստան), լեհ սոցիոլոգ, քաղաքագետ և գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմունդ Վնուկ-Լիպինսկին ծնվել է 1944 թվականի մայիսի 4-ին Սուխայում[4]։ 1966 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի սոցիոլոգիայի բաժինը։ 1992 թվականին ստացել է Վարշավայի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսորի կոչում[5]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին հիմնադրել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և մինչև 1993 թվականը եղել է նրա տնօրենը[4]։ 1995-1996 թվականներին եղել է Հասարակական աշխատանքների ինստիտուտի ղեկավար[6]։ Դասախոսություններ է կարդացել Վիեննայի հումանիտար գիտությունների ինստիտուտում, Նոտր-Դամի համալսարանում, Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում, Կանադայի, Նորվեգիայի, Բուլղարիայի և Գերմանիայի համալսարաններում[7]։ 2006-2012 թվականներին եղել է Վարշավայի «Collegium Civitas» համալսարանի ռեկտորը, այնուհետև սոցիոլոգիայի ամբիոնի ղեկավարն ու պատվավոր ռեկտորը[4][8]։ Եղել է Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի և Յագելոնսկի ինստիտուտի խորհրդի անդամ[9]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է «Սոլիդարնոստ» շարժման սոցիալական քաղաքականության խորհրդական և դեմոկրատական ընդդիմության կողմից մասնակցել Կլոր սեղանին[10]։ 1989-1991 թվականներին գլխավորել է Քաղաքացիական խորհրդարանական ակումբի գիտական խորհրդատուների թիմը[11]։ 2008 թվականից եղել է Լեհաստանի նախագահին կից կրթության և հետազոտությունների հարցերով խորհրդի անդամ[12][13]։ 2010 թվականի արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Բրոնիսլավ Կոմորովսկուն սատարող կոմիտեի անդամ[14]։

Մահ և հուղարկավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմունդ Վնուկ-Լիպինսկին մահացել է 2015 թվականի հունվարի 4-ին Վարշավայում՝ ծանր հիվանդությունից հետո, 70 տարեկանում[4][15]։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել հունվարի 9-ին Վարշավայի Սուրբ Աննա եկեղեցում, հուղարկավորությունը՝ Վավժիշևսկի գերեզմանատանը[16][17][18]։

2010 թվականի հոկտեմբերի 5-ին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Էդմունդ Վնուկ-Լիպինսկուն շնորհել է Լեհաստանի վերածննդի շքանշան «գիտա-հետազոտական, կրթական և սոցիալական գործունեության բնագավառներում ունեցած ակնառու ձեռքբերումների, Լեհաստանում և ամբողջ աշխարհում գիտության ժողովրդականացման համար»[19]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գրող՝ Վնուկ-Լիպինսկին մասնագիտացել է սոցիալական ֆանտաստիկ գրականության բնագավառում, որում նկարագրվում է սոցիալական տարբեր խմբերի մարդկանց և տոտալիտար պետության կառավարության հարաբերությունները[20]։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից է «Apostezjon» եռերգությունը՝ բաղկացած «Wir pamięci» (1979), «Rozpad połowiczny» (1988) և «Mord założycielski» (1989) գրքերից[21]։ 1988 թվականին Վնուկ-Լիպինսկին իր «Rozpad połowiczny» գրքի համար ստացել է Յանուշա Ա․ Զայդելի անվան մրցանակ[22]։

Սոցիոլոգիայի բնագավառի ընտրյալ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Praca i wypoczynek w budżecie czasu, Zakład Narodowy im. Ossolińskich, Gdańsk 1972
  • Metody badania czasu wolnego a socjologiczna interpretacja materiału empirycznego. Referat, Komitet Statystyki i Ekonometrii PAN, Gdańsk 1973
  • Czas wolny. Współczesność i perspektywy, Instytut Wydawniczy, Warszawa 1975
  • Problematyka kształtowania się potrzeb czytelniczych, Instytut Książki i Czytelnictwa, BN, Warszawa 1975
  • Rozumienie kultury. Szkice socjologiczne, Instytut Wydawniczy CRZZ, Warszawa 1979
  • Budżet – struktura społeczna – polityka społeczna, Zakład Narodowy im. Ossolińskich, Wrocław 1981
  • Rozpad połowiczny. Szkice z socjologii transformacji ustrojowej, Instytut Studiów Politycznych PAN, Warszawa 1991
  • Demokratyczna rekonstrukcja. Z socjologii radykalnej zmiany ustrojowej, PWN, Warszawa 1996
  • Granice wolności. Pamiętnik polskiej transformacji, Warszawa 2003
  • Świat międzyepoki, Znak, Kraków 2004
  • Socjologia życia publicznego, Scholar, Warszawa 2005

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. https://nauka-polska.pl/#/profile/scientist?id=49507
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Prof. Edmund Wnuk-Lipiński nie żyje». Wiadomości - Gazeta.pl. 4 января 2015. Վերցված է 22 января 2015-ին.
  5. «Edmund Wnuk-Lipiński». Nauka Polska. Վերցված է 22 января 2015-ին.
  6. «Socjolog prof. Edmund Wnuk-Lipiński nie żyje. "Odszedł niekwestionowany autorytet"». Polskie Radio. 4 января 2015. Վերցված է 22 января 2015-ին.
  7. «Nie żyje profesor Edmund Wnuk-Lipiński». Polityka. 4 января 2015. Վերցված է 22 января 2015-ին.
  8. «Prof. Edmund Wnuk-Lipiński nie żyje». Gazeta Wyborcza. 4 января 2015. Վերցված է 22 января 2015-ին.
  9. «Edmund Wnuk-Lipiński». TVN24. 20 мая 2011. Վերցված է 22 января 2015-ին.
  10. «Zmarł Edmund Wnuk-Lipiński». Niezależna.pl. 4 января 2015. Վերցված է 22 января 2015-ին.
  11. «Edmund Wnuk-Lipiński». Ludzie Wprost. Վերցված է 22 января 2015-ին.
  12. «Grono kompetentnych osób». Президент Польши. 19 февраля 2008. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 22 января 2015-ին.
  13. «Rada do spraw Edukacji i Badań Naukowych przy Prezydencie RP». Президент Польши. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 22 января 2015-ին.
  14. «Komitet poparcia Bronisława Komorowskiego». Onet.pl. 16 мая 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 22 января 2015-ին.
  15. «Odszedł wybitny socjolog. Profesor Edmund Wnuk-Lipiński nie żyje». Dziennik.pl. 4 января 2015. Վերցված է 22 января 2015-ին.
  16. «Edmund Wnuk-Lipiński». Gazeta Wyborcza. 8 января 2015. Վերցված է 22 января 2015-ին.
  17. «Pogrzeb prof. Edmunda Wnuk-Lipińskiego». Collegium Civitas. 5 января 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 22 января 2015-ին.
  18. «Żegnamy profesora Edmunda Wnuk-Lipińskiego». Instytut Spraw Publicznych. 9 января 2015. Վերցված է 22 января 2015-ին.
  19. «Lista odznaczonych pracowników naukowych». Президент Польши. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 22 января 2015-ին.
  20. «Edmund Wnuk-Lipiński». Nagroda im. Janusza A. Zajdla. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 22 января 2015-ին.
  21. «Nie żyje prof. Edmund Wnuk-Lipiński. Miał 71 lat». Polska Times. 4 января 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 22 января 2015-ին.
  22. «Zmarł znany socjolog prof. Edmund Wnuk-Lipiński». TVP.PL. 4 января 2015. Վերցված է 22 января 2015-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Վնուկ-Լիպինսկի» հոդվածին։