Էդմունդ Դևիս
Էդմունդ Դևիս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1827 |
Ծննդավայր | Սենտ Օգաստին, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 7, 1883 (55 տարեկան) |
Մահվան վայր | Օստին, ԱՄՆ |
Գերեզման | Տեխաս նահանգի գերեզմանատուն[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | սպա, փաստաբան և դատավոր |
Զբաղեցրած պաշտոններ | Տեխաս նահանգի նահանգապետ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Britton Davis?[2] |
Edmund Jackson Davis Վիքիպահեստում |
Էդմունդ Ջեէսոն Դևիս (անգլ.՝ Edmund Jackson Davis, հոկտեմբերի 2, 1827, Սենտ Օգաստին, Ֆլորիդա, ԱՄՆ - փետրվարի 7, 1883, Օստին, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ։ Տեխաս նահանգի 14-րդ նահանգապետ, Հանրապետական կուսակցության մասնակից[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդմունդ Դևիսը ծնվել է Ֆլորիդա նահանգի Սենտ Օգաստիե քաղաքում։ Հայրը՝ Ուիլյամ Գոդվին Դևիսը, փաստաբան էր, մայրը՝ Մերի Էնն Չենները, տնային տնտեսուհի[4]։ 1848 թվականին կնքում է աշխատանքային պայմանագիր և ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Տեխաս նահանգ։ Հաջորդ տարի նա տեղափոխվում է Կորպուս Էրիստի, որտեղ ընդունվում է աշխատանքի իր մասնագիտությամբ։ 1849-1853 թվականներին դառնում է Տեխաս նահանգի գլխավոր դատախազ, այնուհետև դատավոր[5]։
Քաղաքացիական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1861 թվականին Էդմունդը պաշտոնապես փոխարինել է նախկին նահանգապետ Սեմ Հյուսթոնին։ Դևիսն առաջադրվել է «բաժանիչ» համագումարի պատվիրակների մեջ, սակայն պարտություն է կրել։ Նա իր մոտ է կանչել Ռոբերտ Լիին և ստիպել, որպեսզի նա երդվի երկրին հավատալու հարցում։ Սակայն նա չի համաձայնվում փոխադարձ երդում տալ[5], այդ պատճառով էլ ներկայացել է նահանգային դատարան։ Ազատ է արձակվում դատարանից, որպես անմեղ։ Նա փախել է Տեխասից և թաքնվել Լուիզիանայի Նոր Օռլեանի Միության կողմից գրավված տարածքում։ Այնուհետև նա մեկնել է Վաշինգտոն, որտեղ նախագահ Աբրահամ Լինքոլնը նրան շնորհել է գնդապետի կոչում և իրավունք տվել ձևավորել Տեխաս նահանգի 1-ին հեծելազորային գունդը։
Դևիսը հավաքել է Լուիզիանա փախած տեխասցիներից բաղկացած գունդ։ Գունդը ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքացիական պատերազմի ավարտի մարտական գործողություններին։ 1864 թվականի նոյեմբերի 10-ին նախագահ Լինքոլնը Դևիսին շնորհել է բրիգադի գեներալի կոչում[6]։ Դևիսը ներկա է գտնվել 1865 թվականի հունիսի 2-ին գեներալ Էդմունդ Սմիթի կապիտուլյացիայի ստորագրմանը։ 1865 թվականի օգոստոսի 24-ին Դևիսը լուծարել է իր գունդը[6]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1866 թվականին, համաշխարհային պատերազմից հետո, Դևիսը դարձել է Տեխաս նահանգի այդ իշխանության գլխավոր ներկայացուցիչ։ Նա պաշտպանել է ազատագրված ստրուկների իրավունքները և կոչ է արել Տեխասը բաժանել մի քանի նահանգների[4]։
1869 թվականին նա ընտրվել է Տեխասի նահանգապետ՝ ընտրություններում հաղթելով Էնդրյու Հեմիլթոնին։ Վերակառուցման ժամանակ Դևիսի ընդդիմախոսները նրան մեղադրում էին Սահմանադրության առաջին ուղղումը խախտելու մեջ[4]։ 1870 թվականի հուլիսի 22-ին Տեխասի ոստիկանությունը նահանգում սկսել է պայքարել հանցավորության դեմ, այդ թվում՝ ռասայական հանցագործությունների դեմ, ինչը հարուցել է նախկին ստրկատերերի և սեգրեգացիայի կողմնակիցների բողոքները։ Դևիսը նաև ստեղծել է «նահանգի գվարդիայի» և «պահուստային աշխարհազորի» ստորաբաժանումներ, որոնք դարձել են Տեխասի Ազգային գվարդիայի (անգլ.՝ Texas Military Forces) նախորդները[7]։
Դևիսի նահանգապետությունը նշվել է աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների աջակցությամբ։ Դևիսը շատ հայտնի էր նախկին կոնֆեդերատների շրջանում, բայց նրան համարել են Միության բանակի հերոս և նա Ռիո Գրանդեի սահմանային տարածքում իսպանալեզու քաղաքացիների շրջանում հարգանք էր ձեռք բերել[8]։
1873 թվականին Դևիսը ընտրություններում պարտություն է կրել դեմոկրատ Ռիչարդ Կոկից (42 633՝ համապատասխանաբար 85 549 քվեի դիմաց)[9]։ Ընտրությունների ժամանակ խախտումներ են արձանագրվել, Դևիսը վիճարկել է արդյունքները և հրաժարվել հեռանալ Կապիտոլիումի առաջին հարկում գտնվող իր աշխատասենյակից։ Նորընտիր նահանգապետ Կոկը և դեմոկրատական կուսակցությունից Օրենսդիր ժողովի պատգամավորները հարկադրված են եղել հարկադրական աստիճաններով բարձրանալ երկրորդ հարկ՝ լեգիսլատուրայի համագումարին մասնակցելու համար։ 1874 թվականի հունվարին Նախագահ Ուլիսես Ս. Գրանթը հրաժարվել է զորքեր ուղարկել հաղթանակած նահանգապետին օգնելու համար, Դևիսը փակվել է իր աշխատասենյակում, և իրավիճակը կարգավորվել է Ջոն Ռեյգանի միջնորդությամբ[10]։
1880 թվականին Դևիսը ևս մեկ անգամ առաջադրվել է նահանգապետի պաշտոնում, սակայն ջախջախիչ պարտություն է կրել։ Նույն թվականին նա առաջադրվել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում։ 1882 թվականին նա պարտվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում։ Դևիսին նաև առաջադրել են Գալվեստոնի մաքսային տեսուչ, սակայն ԱՄՆ նախագահ Հեյսի նկատմամբ ընդդիմության պատճառով հրաժարվել է։
Էդմունդ Դևիսը մահացել է 1883 թվականին և պատվով թաղվել է Օստինում[11]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carl H. Moneyon. Edmund J. Davis: Civil War General, Republican Leader, Reconstruction Governor. — Texas Christian University Press, 2010. — P. 352. — ISBN 0-89096-641-9
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ Peeler Clements, Helen (2005-09). «The Handbook of Texas Online2005331Editor in chief Ron Tyler. The Handbook of Texas Online. Austin, TX: Texas State Historical Association 1999‐. Gratis. Print versions available: 6 volumes $395, single volumes $60 Last visited February 2005 URL: http://www.tsha.utexas.edu/handbook/online/index.html». Reference Reviews. 19 (6): 55–56. doi:10.1108/09504120510613481. ISSN 0950-4125.
{{cite journal}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ 4,0 4,1 4,2 Fehrenbach, T. R.,. Lone Star : a history of Texas and the Texans. New York, NY. ISBN 978-1-4976-0970-9. OCLC 919002262.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ 5,0 5,1 Carl H. Moneyhon. «Davis, Edmund Jackson» (HTML). Handbook of Texas Online. Texas State Historical Association. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 24.06.2012-ին.
- ↑ 6,0 6,1 John H. Eicher, David J. Eicher Civil War High Commands.. — Stanford: Stanford University Press, 2001. — 720 p. — ISBN 0-8047-3641-3
- ↑ Bruce A. Olsen. (2010 թ․ մայիսի 30). «Texas National Guard» (անգլերեն). Texas State Historical Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Odie Arambula. Radical Republican Davis had support(անգլ.) // Laredo Morning Times. — May 20, 2012. — С. 15A.
- ↑ Bernards, Paul R. (1982-12). «Valette, Jean Paul and Rebecca M. Valette. Contacts: langue et culture françaises. 2nd edition. Boston: Houghton Mifflin, 1981; Student edition $24.45. Teacher's Annotated edition $25.95. Cahier d'exercices. Boston: Houghton Mifflin, 1981; $7.45. Reel to reel tape program to accompany. Contacts: langue et culture françaises. 2nd edition. Boston: Houghton Mifflin, 1981Valette, Jean Paul and Rebecca M. Valette. Contacts: langue et culture françaises. 2nd edition. Boston: Houghton Mifflin, 1981. Pp. 515. Student edition $24.45. Teacher's Annotated edition $25.95. Cahier d'exercices. Boston: Houghton Mifflin, 1981. Pp. 204. $7.45. Reel to reel tape program to accompany. Contacts: langue et culture françaises. 2nd edition. Boston: Houghton Mifflin, 1981. $335.00». Canadian Modern Language Review. 39 (1): 106–107. doi:10.3138/cmlr.39.1.106. ISSN 0008-4506.
- ↑ Brown, Lyle C., Langenegger, Joyce A., Garcia, Sonia R., et al. PRACTICING TEXAS POLITICS, Thirteenth Edition. Boston: Houghton Mifflin, 2006. (Page 67-68)
- ↑ Barnes, Melanie A.; Denison, Tim (2016). «PRECAMBRIAN BASEMENT OF WEST TEXAS AND EASTERN NEW MEXICO, THE STORY FROM CORE AND CUTTINGS». Geological Society of America. doi:10.1130/abs/2016am-287431.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Governor Edmund J. Davis» (HTML). Governors of Texas, 1846—present. Legislative Reference Library of Texas — www.lrl.state.tx.us. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 24.06.2012-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Դևիս» հոդվածին։ |
|