Էդիր Մասեդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիր Մասեդու
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1945(1945-02-18) (79 տարեկան)
ԾննդավայրRio das Flores, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Կրոնավետարանչականություն
Մասնագիտությունաստվածաբան, գրող, գործարար, պետական ծառայող և կրոնական ծառայող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքbispomacedo.com.br
 Edir Macedo Վիքիպահեստում

Էդիր Մասեդու (Մասեդո) պորտ.՝ Edir Macedo, փետրվարի 18, 1945(1945-02-18), Rio das Flores, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի եկեղեցական գործիչ, եպիսկոպոս-հոգեգլաստական, «Աստծո թագավորություն» համաշխարհային եկեղեցու հիմնադիր (1977), ձեռնարկատեր, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասեդուն ծնվել է բազմազավակ ընտանիքում։ Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո։ Բրազիլական չափանիշներով ծնողներն ապահովված մարդիկ էին, թեև չունեին առաջին անհրաժեշտության էլեկտրական տեխնիկա։ 16 տարեկանում սկսել է աշխատել, զբաղվել վիճակախաղի տոմսերի վաճառքով։ Նախկին կաթոլիկ է։ 18 տարեկանում կրոնական դարձի է ենթարկվել կանադայի հիսունական եպիսկոպոս Ռոբերտ Մաքալիսթերի ավետարանական քարոզարշավի ժամանակ։

1974 թվականից Մասեդուն սկսել է քարոզել Ռիո դե Ժանեյրոյի հրապարակներում։ 1977 թվականի ամռանը համախոհների հետ գնել է նախկին թաղման բյուրոյի շենքը և այն վերածել եկեղեցու։

1977 թվականին Բրազիլիայում պաշտոնապես հիմնադրել է քրիստոնեական նեոհիսունական համաշխարհային եկեղեցի՝ «Աստծո թագավորությունը» (պորտ.՝ Igreja Universal do Reino de Deus, IURD)[2]:

Սկզբում Մասեդուի քարոզները գրավել են ոչ ավելի, քան հարյուր մարդու, բայց շուտով ռադիոյի և հեռուստաշոուների շնորհիվ եկեղեցին սկսել է աճել և մասնաճյուղեր բացել։ Դուստր եկեղեցիների ժամերգություններն անցկացվել են Ռիո դե Ժանեյրոյի վարձակալած կինոթատրոններում։ Հաջորդ տասնամյակում եկեղեցին բացել է համայնքներ Բրազիլիայի բոլոր խոշոր քաղաքներում։ 1986 թվականին Նյու Յորքում բացվել է Բրազիլիայի սահմաններից դուրս առաջին «Աստծո թագավորություն» համաշխարհային եկեղեցու համայնքը։ Եվրոպայում առաջին եկեղեցին հայտնվել է 1989 թվականին՝ Լիսաբոնում։ 1980-ականների վերջին եկեղեցին գործում էր Ասիայում և Աֆրիկայում։ Ներկայումս «Աստծո թագավորությունը» ունի դուստր եկեղեցիներ աշխարհի 180 երկրում՝ միավորելով 8 միլիոն հավատացյալի[3]։

Էդիր Մասեդուն Բրազիլիայի ամենավիճելի կրոնական առաջնորդներից մեկն է։ Նա մերժել է բրազիլական հիսունականության առաջին ալիքին բնորոշ բոլոր պուրիտանության ձևերը։

Նա նաև Բրազիլիայում մեծությամբ երկրորդ հեռուստատեսային ցանցի՝ «Rede Record»-ի սեփականատերն էր։ Հեղինակել է կրոնական թեմատիկայով այնպիսի գրքեր, որոնք վաճառվել են ավելի քան 10 միլիոն օրինակով։

Ֆորբսի տվյալներով Բրազիլիայի ամենահարուստ մարդկանցից է։ 2013 թվականի տվյալներով նրա կարողությունը գնահատվում է 950 միլիոն դոլար, իսկ 2015 թվականի տվյալներով՝ 1,1 միլիարդ դոլար[4][5]։

Որոշ հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://alerjln1.alerj.rj.gov.br/scpro91_94.nsf/347c94848f09aaaf032566f6004e6c02/4707448ee3db759a03256802004a3926?OpenDocument
  2. Peter Bernard Clarke Neo-Pentecostal Churches // New Religions in Global Perspective: A Study of Religious Change in the Modern World. — Psychology Press, 2006. — P. 213. — 385 p. — ISBN 9780415257480
  3. «В ходе давки на церковной службе пятидесятников в Анголе погибли 10 человек». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. Одним из богатейших людей Бразилии стал протестантский пастор
  5. #1638 Edir Macedo & family. 2015 BILLIONAIRES NET WORTH

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]