Զոյա Կրախմալնիկովա
Զոյա Կրախմալնիկովա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1929[1] |
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 17, 2008[2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[3] |
Գերեզման | Խովանսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Մասնագիտություն | իրավապաշտպան և գրող |
Աշխատավայր | Molodaya Gvardiya? և Լիտերատուրնայա գազետա |
Ամուսին | Felix Svetov?[4] |
Երեխաներ | Զոյա Սվետովա |
Զոյա Ալեքսանդրովնա Կրախմալնիկովա (ռուս.՝ Зоя Александровна Крахмальникова, հունվարի 14, 1929[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 17, 2008[2], Մոսկվա, Ռուսաստան[3]), խորհրդային ռուս գրականագետ, ուղղափառ հրապարակախոս, իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհական շարժման անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոյա Կրախմալնիկովան ծնվել է 1929 թվականի հունվարի 14-ին, Խարկովում։ Ծնողների ամուսնալուծվելուց հետո նրան դաստիարակել են խորթ հայրը, իսկ 1936 թվականից՝ խորթ հոր ձերբակալությունից հետո, մայրը՝ Եվգենիա Մարկովնա (Դմիտրիևնա) Կրախմալնիկովան (1908, Բախմուտ -?)[5][6], որն աշխատել է Մոսկվայի Տվերսկայա փողոցի վրա գտնվող «Սեվեր» պաղպաղակի սրահում որպես տնօրեն։
1954 թվականին ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում և աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, «Լիտերատուրնայա գազետա» ամսագրում, «Գրական թերթ»-ում։ 1960-1970-ական թվականներին նա որպես քննադատ հրապարակվել է «Նոր աշխարհ», «Զնամյա», «Երիտասարդ գվարդիա» և «Գրական թերթ» ամսագրերում, մի քանի գրականագիտական գրքերի և տասնյակ հոդվածների հեղինակ է, ինչպես նաև զբաղվել է թարգմանչական գործունեությամբ։ 1967 թվականին պաշտպանել է էստոնացի գրող Աադու Հինտի ստեղծագործությունների վերաբերյալ թեզը, աշխատել է ԽՍՀՄ ԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտում որպես գիտաշխատող։
Այլադավան և գրող
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականից Կրախմալնիկովան դարձավ ուղղափառ և այդ ժամանակվանից սկսեց զբաղվել կրոնական գործունեությամբ. գրում էր Ռուսաստանում կրոնական վերածննդի թեմաներով գրքեր և հոդվածներ, որոնք հրատարակվում և տարածվում էին սամիզդատում և «Տամիզդատ»-ում («Գրանի» և «ՌՔՇ տեղեկագիր» ամսագրերում)։ 1974 թվականին նրան ազատեցին աշխատանքից՝ զրկելով ԽՍՀՄ-ում տպագրվելու հնարավորությունից։
1976 թվականին, Ռուս Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսի օրհնությամբ, նա սկսեց հրատարակել պատմական և լուսավորչական սամիզդատի մեքենագիր «Հույս (Քրիստոնեական ընթերցումներ)» ժողովածուն, որում տպագրվում էին Եկեղեցու հայրերի գրքերը, հովվապետական ուղերձներ և ուղղափառ նվիրյալների ուսմունքներ, վկայություններ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու նոր նահատակների (ՌՈւԵ) (քահանաների և եպիսկոպոսների աքսորավայրերից գրած նամակներ), ուղղափառ աստվածաբանության վերաբերյալ ժամանակակից աշխատանքներ, քահանա Դմիտրի Դուդկոյի քահանայական զրույցները և ուղղափառ մշակույթի վերաբերյալ սեփական հոդվածներ։ Ժամանակի ընթացքում ժողովածուն սկսեց վերահրատարակվել Արևմուտքում «Ցանք» հրատարակչությունում և տարածվել ԽՍՀՄ-ում։
1982 թվականի օգոստոսի 4-ին տասը համար տպագրելուց հետո Կրախմալնիկովան ձերբակալվեց (նրան մեղադրանք էր առաջադրվել «Հույս» ժողովածուն կազմելու և այն Արևմուտք տեղափոխելու, կրոնական հոդվածներ գրելու, Դուդկոյի և Տատյանա Վելիխանովայի պաշտպանության վերաբերյալ նամակներ գրելու և ստորագրելու, Դուդկոյի «Մեր հույսի մասին» գիրքը տարածելու մեջ)։ 1983 թվականի ապրիլի 1-ին նրան ՌՍՖՍՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման և հինգ տարվա աքսորի, որը պետք է անցկացներ Լեռնային-Ալթայի ինքնավար Օկրուգում, Ուստ-Կան ավանում[7], իսկ վերջին տարին Ուստ-Կոքսա ավանում[8]։ «Հույսի» ևս չորս համար թողարկվեց անանուն, Կրախմալնիկովայի ձերբակալությունից հետո։ Բանտարկության ընթացքում Զոյա Կրախմալնիկովան գաղտնի վանականության երդում տվեց ստանալով Եկատերինա վանական անունը[9]։ 1987 թվականի հունիսին գորբաչովյան վերակառուցման արշավի շրջանակներում որպես քաղբանտարկյալ նրան ազատ արձակեցին։
Նրա հեղինակությամբ լույս տեսան մի շարք աշխատություններ` «Քաղցր գերության դառը պտուղները» (1988-1990, Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու և խորհրդային պետության փոխհարաբերությունների վերաբերյալ), «Լսիր, բանտ» ժողովածուն, որը ընդգրկում էր «Լեֆորտովյան գրառումներ» և «Նամակներ աքսորից» (1995) գրքերը, նա հանդիսանում է «Ռուսական գաղափարը և հրեաները։ Ճակատագրական վեճ։ Քրիստոնեություն, հակահրեականություն, ազգայնականություն» (1994) ժողովածուի հեղինակներից մեկը։ Ուղղափառության հոգևոր և պատմական ուղիների իմաստավորումն ավարտվեց «Մայր Մարիայի ռուսական գաղափարը» (1997) գրքով, որը նվիրված էր ռուս վտարանդի Մարիայի (Սկոբցովա) ժառանգությանը, որը ձերբակալվել էր գերմանացիների կողմից, հրեաներին օգնելու համար և մահացել համակենտրոնացման ճամբարում։ Այս գրքում Զոյա Կրախմալնիկովան գրում է.
Ժամանակին Զոյա Կրախմալնիկովայի խոստովանահայրը եղել է Ռուս Ուղղափառ եկեղեցու քահանա Դմիտրի Դուդկոն, բայց նա հրաժարվեց շփվել վերջինիս հետ, երբ ձերբակալման ժամանակ Դիմիտրի Դուդկոն նրան չաջակցեց, այլ հայտարարություն արեց՝ ի աջակցություն Խորհրդային կառավարության։ Այնուհետև կարճ ժամանակով նրա խոստովանահայրը դարձավ Պյոտր վարդապետը (Կուչեր), որը հայտնի էր իր աջակողմյան արմատական հայացքներով, ավելի ուշ եկեղեցիների վանահայր էր և Բոգոլյուբսկու վանական միաբանության խոստովանահայրը[10]։ Հոգևոր որոնումները նրան տարան դեպի Արտասահմանյան Ուղղափառ եկեղեցու գիրկը, իսկ 90-ականների վերջին Զոյա Կրախմալնիկովան դարձավ մոսկովյան համայնքի սինկրրտական կրոնական կազմակերպության ծխական համայնքի անդամ, որին կոչում էին «Աստվածամոր վեհապետական ուղղափառ եկեղեցի» (ավելի շատ հայտնի էր որպես «Աստվածածնի կենտրոն»), նա ակտիվ մասնակցություն և աջակցություն էր ցուցաբերում հոգևոր կյանքին ընդհուպ մինչև իր հիվանդությունն ու մահը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսին՝ Ֆելիքս Գրիգորևիչ Սվետովը (իսկական ազգանունը Ֆրեդլյանդ), գրող էր և այլախոհ։
- Դուստր՝ Զոյա Ֆելիքսովնա Սվետովան, լրագրող էր և իրավապաշտպան։
- Որդի՝ Սերգեյը։
- Հորեղբոր աղջկա (Գալինա Ալեքսանդրովնա Կրախմալնիկովա, 1926-2005) ամուսինը եղել է դերասան Գլեբ Սելինինը։
Այլ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականին բանաստեղծ Բուլատ Օկուջավան Զոյա Կրախմալնիկովային նվիրեց «Հրաժեշտ Ամանորյա տոնածառին» երգը[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.guardian.co.uk/world/2008/may/13/russia.religion
- ↑ 3,0 3,1 3,2 https://hro.org/node/1898
- ↑ https://memohrc.org/en/node/6200
- ↑ Детство Галины Крахмальниковой: Семья Крахмальниковых (первоначально Крохмальник) происходила из Полтавы, в Бахмут перебрались дед и бабушка Зои Александровны — зубной врач Марк Мордухович Крахмальников (1876—1961) и Вера Мордуховна Герцен (?—1949).
- ↑ Фотоснимок семьи Крахмальниковых Արխիվացված 2020-10-30 Wayback Machine: Вторая справа — Евгения Марковна Крахмальникова.
- ↑ Священник Владимир Шибаев. Зоя Светова. Тени из прошлого Արխիվացված 2019-12-17 Wayback Machine.
- ↑ Илюшенко В. Герой духовного сопротивления.
- ↑ Новая Святая Русь Արխիվացված 2008-04-20 Wayback Machine.
- ↑ Архимандрит Пётр (Кучер) Արխիվացված 2010-11-28 Wayback Machine.
- ↑ Памяти Зои Крахмальниковой Արխիվացված 2014-04-19 Wayback Machine — Сайт «Права человека в России».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Крахмальникова Зоя Александровна
- «Человек смелый, решительный, совершенно бескомпромиссный»
- Радио Свобода: Памяти православной писательницы Зои Крахмальниковой, 17.01.2009 Արխիվացված 2009-04-30 Wayback Machine
- Հունվարի 14 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Խարկով քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 17 մահեր
- 2008 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Խովանսկոե գերեզմանատանը թաղվածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային այլախոհներ
- Ռուս կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի գրողներ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս գրականագետներ
- Ռուս իրավապաշտպաններ