Զոհի մտածելակերպ
Զոհի մտածելակերպ, վիկտիմ մենթալիտետ կամ վիկտիմայնություն (անգլ.՝ Victim mentality), ձեռքբերովի անհատականության գիծ, որի դեպքում մարդը հակված է ընդունել կամ իրեն համարել ուրիշների բացասական գործողությունների զոհ և իրեն պահել այնպես, կարծես դա այդպես է, եթե անգամ նման հանգամանքների հակառակ ապացույցներ կան։
Եթե հանցագործությունը մարդու հանցավոր լինելու վիճակն է, փաստը կամ հատկությունը, ապա վիկտիմայնությունը տուժողի վիճակն է, փաստը կամ հատկությունը[1][2]։
Զոհի մտածելակերպը կախված է հստակ մտածողության գործընթացներից և վերագրումներից։ Որոշ դեպքերում զոհի մտածելակերպ ունեցողներն իսկապես դարձել են ուրիշների կողմից սխալ արարքների զոհ կամ այլ կերպ դժբախտության են ենթարկվել առանց իրենց մեղքի։ Այնուամենայնիվ, նման դժբախտությունը պարտադիր չէ, որ ենթադրի, որ մարդը կարձագանքի զոհի համատարած և համընդհանուր մտածելակերպի ձևավորմամբ, երբ հաճախ կամ անընդհատ իրեն զոհ է ընկալում[3]։
Տերմինն օգտագործվում է նաև նկատի ունենալով սեփական դժբախտություններում ուրիշին մեղադրելու միտումը, որը նաև կոչվում է վիկտիմիզացիա[4][5]։
Զոհի մտածելակերպը հիմնականում զարգանում է, օրինակ, ընտանիքի անդամներից և մանկության տարիներին ստեղծված իրավիճակներից։ Նույն կերպ, հաճախ զոհի մտածելակերպի հակված հանցագործը՝ իրեն համարում է բարոյական և հանցագործություն կատարում` իբրև որպես անբարոյական աշխարհի արձագանք, և ավելին, համարում են, որ իշխանություններն անարդարացիորեն են իրենց հետապնդման օբյեկտ դարձնում[6]։
Վիկտիմայնություն հասկացությունը լայնորեն կիրառվում է պոզիտիվիստական վիկտիմոլոգիայում։ Արևմտյան ժամանակակից վիկիտիմոլոգիայում տերմինը գրեթե չի օգտագործվում, և այն ենթադրությունը, որ հանցագործության կատարումը կարող է կախված լինել տուժողի վարքագծից, խիստ քննադատության է ենթարկվել որպես տուժողի մեղադրում։
Հիմնավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենաընդհանուր իմաստով զոհ է համարվում այն անձը, ով ինչ-որ իրադարձության կամ իրադարձությունների շարքի հետևանքով վնասվածք է ստանում, կորուստ կամ դժբախտություն[7]։ Այս բացասական փորձը, սակայն, անբավարար է զոհի զգացողության առաջացման համար։ Անհատները կարող են ճանաչվել որպես զոհ[3], եթե կարծում են, որ.
- իրենք տուժել են
- իրենք չեն եղել վնասակար արարքի առաջացման պատճառ
- իրենք պարտավոր չէին կանխել վնասը
- վնասը անարդարություն էր այն առումով, որ այն ոտնահարում էր իրենց իրավունքները (եթե այն պատճառվել էր անձի կողմից), կամ մարդիկ ունեին այնպիսի որակներ (օրինակ ՝ ուժ կամ բարություն), որը դարձնում էր նրանց այնպիսին, որոնց այդ վնաս հասցնելը վայել չէր
- իրենք արժանի են կարեկցանքի[8]։
Կարեկցանքի ձգտումը կարևոր նշանակություն ունի, քանի որ միայն վնասակար իրադարձության համար ցավելը բավարար չէ զոհ լինելու զգացողության առաջացման համար։ Այս իմաստն ունենալու համար անհրաժեշտ է վնասը ընկալել որպես անարժան, անարդար և անբարոյական արարք, որը չէր կարող կանխվել տուժողի կողմից։ Այդ դեպքում կարող է առաջանալ կարեկցանք և հասկացողություն ձեռք բերելու պահանջ[9]։
Զոհի մտածելակերպ ունեցող անհատները կարող են հավատալ, որ[3].
- նրանց կյանքը ուղղակիորեն ուղղված մարտահրավերների մի շարք է
- կյանքի շատ ասպեկտներ բացասական են և նրանց վերահսկողությունից դուրս են
- իրենց կյանքում առկա մարտահրավերների պատճառով իրենք արժանի են կարեկցանքի
- քանի որ նրանք բավարար ուժ չունեն՝ փոխելու ամեն ինչ, շատ քայլեր չեն կարող ձեռնարկեն՝ բարելավելու իրենց խնդիրները։
Զոհի մտածելակերպը հաճախ բռնության արդյունք է։ Նրանք, ովքեր ունեն այն, սովորաբար ճգնաժամի կամ տրավմայի փորձառություններ են ունեցել դրա ակունքներում[10]։ Ըստ էության, դա պատասխանատվությունից և քննադատությունից խուսափելու, ուշադրություն և կարեկցանք ստանալու և իսկական զայրույթի զգացումից խուսափելու մեթոդ է։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոհի մտածելակերպը կարող է դրսևորվել տարբեր վարքագծերի կամ մտածելու և խոսելու ձևերի մեջ։
- Ուրիշներին որպես անցանկալի իրավիճակի պատճառ ճանաչել և սեփական կյանքի կամ հանգամանքների համար անձնական պատասխանատվությունից հրաժարվել[11]
- Ուշադրության բարձր մակարդակի դրսևորում ( հիպերզգոնություն ) ուրիշների ներկայության դեպքում։
- Այլ մարդկանց բացասական մտադրությունների գիտակցում։
- Հավատալով, որ այլ մարդիկ հիմնականում ավելի բախտավոր են։
- Թեթևության զգացում ինքն իրեն խղճալուց կամ ուրիշներից համակրանք ստանալուց։
Այն սովորաբար բնութագրվում է հոռետեսության, ինքնախղճահարության և զսպված զայրույթի վերաբերմունքով[12]։ Զոհի մտածելակերպով մարդիկ կարող են զարգացնել համոզիչ և բարդ բացատրություններ՝ այդ գաղափարները հիմնավորելու համար, որոնք նրանք այնուհետև օգտագործում են իրենց և ուրիշներին իրենց իրավիճակը բացատրելու համար։
Զոհի մտածելակերպով մարդիկ նաև ընդհանուր առմամբ կարող են.
- դրսևորել իրավիճակը իրատեսորեն ընկալելու ընդհանուր միտում, սակայն կարող են բավարար չգիտակցել կամ բավարար հետաքրքրվածություն չունենալ որևէ իրավիճակում իրական անզորության արմատի հարցում[13]
- ներհայեցողական
- իրավունք և եսասիրություն դրսևորելու հակվածություն[14]
- պաշտպանողական. զրույցի ընթացքում չեզոք հարցի մեջ բացասական մտադրություն տեսնել և համապատասխան մեղադրանքով արձագանքել, խնդիրների կոլեկտիվ լուծմանը խոչընդոտելով` իր ներքին կոնֆլիկտից ելնելով։
- կատեգորիզացում. հակված է մարդկանց բաժանել «լավ» և «վատ»՝ առանց նրանց միջև գորշ գոտիներ տեսնելու[11]
- ոչ արկածախնդիր. ընդհանրապես չի ցանկանում նույնիսկ փոքր և հաշվարկված ռիսկերի դիմել. ուռճացնելով հնարավոր բացասական արդյունքների կարևորությունը կամ հավանականությունը
- սովորած անօգնականության դրսևորում. տվյալ իրավիճակում սեփական կարողությունների կամ ազդեցության թերագնահատում. անզորության զգացում
- ինքն իրեն նվաստացնել. ցածր ինքնագնահատական ունենալ, ինքն իր ունակությունների մասին թերարժեքության զգացում։
Զոհի մտածելակերպը կարող է արտացոլվել լեզվական արտահայտություններով կամ սովորություններով, ինչպիսիք են ձևացնել, թե.
- չի կարող ինչ-որ բան անել («Ես չեմ կարող. . »: ),
- չունենալ ընտրություն («Ես պետք է. . »:, «Ես այլընտրանք չունեմ...»), կամ
- իմացաբանական խոնարհություն («Ես չգիտեմ»)։
Զոհի մտածելակերպի[15] առանձնահատկություններից են.
- Ճանաչման կարիք՝ մարդը ցանկանում է, որ իր զոհողությունը ճանաչվի և հաստատվի ուրիշների կողմից։ Այս ճանաչումն օգնում է վերահաստատել անհատի կողմից իր, ուրիշների և ընդհանրապես աշխարհի մասին ունեցած դրական հիմնական ենթադրությունները։ Սա նաև ենթադրում է, որ իրավախախտները ճանաչում են իրենց սխալ արարքը։ Կոլեկտիվ մակարդակում դա կարող է խրախուսել մարդկանց դրական բարեկեցություն ունենալ տրավմատիկ իրադարձությունների հետ կապված և խրախուսել հաշտարար վերաբերմունքը խմբային հակամարտությունների ժամանակ։
- Բարոյական էլիտարություն՝ սեփական անձի բարոյական գերազանցության և դիմացինի անբարոյականության ընկալում ինչպես անհատական, այնպես էլ խմբային մակարդակներում։ Անհատական մակարդակում սա հակված է ներառելու բարոյականության և անհատների գործողությունների «սև ու սպիտակ» տեսակետը։ Անհատը ժխտում է սեփական ագրեսիվությունը և անձը տեսնում է որպես թույլ և հալածված բարոյապես անմաքուրի կողմից, մինչդեռ դիմացինը դիտվում է որպես սպառնացող, հալածող և անբարոյական՝ պահպանելով բարոյապես մաքուր եսի կերպարը։ Կոլեկտիվ մակարդակում բարոյական էլիտարիզմը նշանակում է, որ խմբերն ընդգծում են իրենց հասցված վնասը, միաժամանակ իրենց համարելով բարոյապես բարձր։ Սա նաև նշանակում է, որ անհատներն իրենց բռնությունը համարում են արդարացված և բարոյական, մինչդեռ արտաքին խմբի բռնությունն անհիմն և բարոյապես սխալ։
- Կարեկցանքի բացակայություն. քանի որ անհատները մտահոգված են իրենց սեփական տառապանքով, նրանք հակված չեն հետաքրքրությունը շեղելու դեպի ուրիշների տառապանքը։ Նրանք կա՛մ կանտեսեն տառապող մյուսներին, կա՛մ ավելի եսասիրաբար կվարվեն։ Կոլեկտիվ մակարդակում, սեփական զոհերով զբաղված խմբերը չեն ցանկանում տեսնել արտաքին խմբի հեռանկարը և ավելի քիչ կարեկցանք ցուցաբերել իրենց հակառակորդների նկատմամբ, մինչդեռ ավելի քիչ հավանական է, որ պատասխանատվություն կրեն իրենց հասցրած վնասների համար։ Սա հանգեցնում է նրան, որ խումբը կոլեկտիվ էգոիստ է։
- ռումինացիա` հոգեկան անհանգստության ախտանիշ. զոհերը հակված են ուշադրությունը կենտրոնացնել իրենց անհանգստության և դրա պատճառների ու հետևանքների վրա, այլ ոչ թե լուծումների վրա։ Սա առաջացնում է ագրեսիա՝ ի պատասխան վիրավորանքների կամ սպառնալիքների, և նվազեցնում է ներման ցանկությունը՝ ներառելով հանցագործի դեմ վրեժ լուծելու ցանկությունը։ Նմանատիպ դինամիկա է նկատվում նաև կոլեկտիվ մակարդակում։
Չարաշահումների և մանիպուլյացիաների զոհեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաժան վերաբերմունքի և մանիպուլյացիայի զոհերը հաճախ հայտնվում են վիկտիմիզացիայի ինքնապատկերման թակարդում։ Վիկտիմիզացիայի հոգեբանական պրոֆիլը ներառում է մի շարք զգացմունքներ և հույզեր, ինչպիսիք են անօգնականության համատարած զգացումը, պասիվությունը, վերահսկողության կորուստը, հոռետեսությունը, բացասական մտածողությունը, մեղքի ուժեղ զգացումները, ամոթը, ինքնամեղադրումը և դեպրեսիան[16]։ Այս մտածելակերպը կարող է հանգեցնել հուսահատության և անօգնականության[17]։ Զոհի դերը կարող է էլ ավելի խորանալ նրանով, եթե նա համարում է, որ ինքն ունի նույն ագենտայնությունը (ազատ ընտրույուն կատարելու կամքի ուժը) ինչ նախքան զոհ դառնալը[18]։
Սովորաբար, որ թերապիա անցկացնողին երկար ժամանակ է պահանջվում զոհի հետ վստահելի հարաբերություններ հաստատելու համար։ Հաճախ զոհերի մոտ առաջանում է անվստահություն հեղինակավոր գործիչների նկատմամբ, ինչպես նաև վիրավորվելու կամ շահագործվելու վախով[18]։
Սեռական բռնությունը և զոհի մտածելակերպը կարծես ամուր կապեր ունեն։ Անկախ սեռից, բոլոր տարիքային խմբերը, որոնք ստիպված են եղել մասնակցել և կատարել բռնի սեռական ակտեր, ավելի հավանական է, որ կունենան ինքնախարազանման, մեղքի և ինքնամեղադրանքի զգացում այն արարքների համար, որոնք իրենց ստիպել են կատարել[19]։ Սեռական չարաշահումը կարող է դրսևորվել նաև այլ ձևերով, ինչպիսիք են՝ շոյելը, անառակ բանավոր առաջարկությունները և հաղորդակցությունը, ինչպես նաև սեռական հաճույք ստանալու համար սեփական մարմինը մերկացնելը։
Բռնության զոհերի բացահայտման ժամկետները կարող են տարբեր լինել, հատկապես երբ խոսքը վերաբերում է սեռական բռնությանը[20]։ Եթե դեպքը տեղի է ունեցել նրանց մանկության կամ պատանեկության տարիներին, նրանք չեն կարող որևէ մեկին պատմել մինչև չափահաս դառնալը։ Դրա պատճառները բազմաթիվ են, օրինակ՝ չցանկանալով ուշադրություն հրավիրել իրադարձության վրա, չցանկանալ, որ եղելությունը դառնա հանրային տեսարան, վախ, որ իրենց հասակակիցները, ընկերները և մյուսները բացասաբար կմտածեն իրենց մասին և խուսափում են ընտանիքի ներսում խնդիրներ առաջացնել։ Պարզվել է, որ այն զոհերը, ովքեր ավելի վաղ են բացահայտում իրենց խնդիրը իրենց ընտանիքի անդամներին, սովորաբար ավելի բարձր մակարդակի աջակցություն են ստանում ընտանիքի անդամների և համայնքի կողմից։ Իրենց տրավմատիկ փորձառությունը շուտ, քան ուշ բացահայտելու խրախուսումը մեծապես անհրաժեշտ է։
Անդրոննիկովայի և Կուդինովի[21] կատարած ուսումնասիրությունները փորձում էին որոշել բռնության և զոհի աստիճանի հարաբերակցությունը, և զոհի կողմից զոհի մտածելակերպին համապատասխան վարքագիծ դրսևորելու հավանականությունը։ Հետազոտությունները հաջողությամբ պարզել են ուժեղ փոխկապակցվածություն զոհի մտածելակերպ ունեցողների և այնպիսի բացասական վարքագծի միջև, ինչպիսիք են աղետը, ինքն իր նկատմամբ պահանջկոտությունը, ուրիշների հանդեպ պահանջկոտությունը և հիասթափություն առաջացնելու ցածր հանդուրժողականությունը։
Ձերբազատում
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին հոգեբան Չարլզ Ռ. Սնայդերի կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ եթե զոհի մտածելակերպով տառապողը ներում է ինքն իրեն կամ այդ հոգեկան վիճակին հասցրած իրավիճակը, կարող են լինել միջնորդավորված հետտրավմատիկ սթրեսային խանգարման - PTSD կամ թշնամանքի ախտանիշներ[22]։
Անչափահաս զոհերի համար խմբային աջակցությունը և հոգեդրամայի մեթոդները կարող են օգնել նրանց իրատեսական պատկերացում կազմել անցյալի տրավմայի մասին՝ տեսնել, որ նրանք անօգնական էին, բայց այլևս այդպիսին չեն[Ն 1]: Այս մեթոդները ընդգծում են զոհի զգացողությունը և արտահայտում այդ զգացմունքները։ Աջակցող խմբերը օգտակար են նրանով, որ թույլ են տալիս ուրիշներին կիրառել ինքնահաստատման մեթոդները և ջերմորեն աջակցել ուրիշներին այդ գործընթացում[23]։
Հաջողված մեթոդները ներառում են ուսուցման թերապիայի մեթոդներ՝ կապված նորմատիվ որոշումների տեսության, հուզական ինտելեկտի, ճանաչողական թերապիայի և վերահսկման լոկուս կենտրոնի հասկացությունների հետ։ Այս մեթոդներն ապացուցել են, որ օգտակար են զոհի մտածելակերպ ունեցող անհատներին հնարավորություն տալով ճանաչել և ազատել մտածելակերպը[24]։
Վնաս և զոհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վնասը կարող է խաթարել անհատի ենթադրությունները աշխարհի մասին՝ որպես արդար և ողջամիտ վայր, և գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տրավմայի և վիկտիմիզացիայի ճանաչումը կարևոր է թերապևտիկ վերականգնման համար։ Նորմալ է, որ տուժողը ցանկանա, որ հանցագործները պատասխանատվություն կրեն իրենց սխալ արարքների համար, և հիվանդների և թերապիաների վրա անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք համարում են վնասի և վիկտիմիզացիայի վավերացումը որպես թերապիայով վերականգնվող[25]։
Դե Լինտը և Մարմոն առանձնացնում են «հակավիկտիմիզմի» մտածելակերպը, որը գոյություն ունի հասարակության մեջ որպես ամբողջություն, և նրանց, ովքեր ընտրում են օգտագործել զոհի պիտակը. ակնկալելով անհատներից լինել միայն «իսկական զոհեր»՝ ցուցաբերելով տոկունություն և հրաժարվելով ցավ ցույց տալուց, ընդ որում ցավի դրսևորումները դիտվում են որպես թուլության նշան։ Սա կստեղծի մի միջավայր, որտեղ զոհից ակնկալվում է, որ կիսվի իր զգացումներով միայն նրա համար, որ դատապարտվի դրանք դրսևորելու համար[26]55:
Վիկտիմոլոգիան ուսումնասիրել է զոհերի ընկալումները սոցիոլոգիական և հոգեբանական տեսանկյունից։ Մարդիկ, ովքեր հանցագործության զոհ են, բարդ հարաբերություններ ունեն զոհի պիտակի հետ, կարող են զգալ, որ իրենցից պահանջվում է ընդունել այն օգնություն ստանալու կամ իրավական գործընթացների համար. նրանք կարող են զգալ, որ պիտակի ընդունումն անհրաժեշտ է՝ մեղադրելուց խուսափելու համար. նրանք կարող են ցանկանալ մերժել այն՝ խարանումից խուսափելու համար, կամ իրենց ազատության զգացում տալ. նրանք կարող են ընդունել պիտակը արդարության ձգտումով, այլ ոչ թե կարեկցանքի։ Կարող է լինել կեղծ երկփեղկվածություն` դիխոտոմիա, զոհի և վերապրողի դերերի միջև, որը կա՛մ չի ընդունում իր նկատմամբ ագենտայնոււթյունը (օրինակ՝ հեռանալով իր բռնարարից), կա՛մ այն փաստը, որ ուրիշի վարքագիծը իրեն վնաս է պատճառել[27]։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական հոգեբաններ Բար-Տալը և Չեռնյակ-Հայը գրում են, որ կոլեկտիվ զոհի մտածելակերպը զարգանում է ինքնաիրացման, սոցիալական ճանաչման և զոհի կարգավիճակը պահպանելու արդյունքում[28]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձեռքբերովի անօգնականություն
- Սոցիալական արդարության մարտիկ
- Տուժողի պախարակում
- Տուժողի հոգեբանություն
- Վիկտիմիզացիա
- Արդար աշխարհի ֆենոմեն
- Ստոկհոլմի համախտանիշ
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Այնուհետև նույն միջադեպը կկրկնվի, միայն թե այս անգամ տուժողը կդադարեցնի հարձակումը բառացիորեն, ֆիզիկապես ճնշելով հանցագործին, օգնություն ստանալով մյուս ծնողից կամ որևէ այլ եղանակով։ Խմբի անդամները զարգացնում են տիրապետելու զգացում այն իրավիճակների նկատմամբ, որոնցում նրանք մի ժամանակ անօգնական են եղել։ Նրանք օգտագործում են խումբը հաստատակամության հմտությունները կիրառելու համար, և նրանք ջերմորեն աջակցում են միմյանց գործընթացում[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Beniamin Mendelsohn, "The Origin of the Doctrine of Victimology, " Excerpta Criminologica 3 (1963): 239—44.
- ↑ Brent E. Turvey, Victimity: Entering the criminal justice system. In B. E. Turvey & W. Petherick (Eds.), Forensic victimology: Examining violent crime victims in investigative and legal contexts (pp. 33-71). Amsterdam, The Netherlands: Elsevier Science.
- ↑ 3,0 3,1 3,2 «The Victim Mentality – What It Is & Why You Use It». HarleyTherapy.co.uk (Harley Therapy Ltd.- Psychotherapy & Counselling in London). 2016 թ․ ապրիլի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Harvey, Annelie J.; Callan, Mitchell J. (2014 թ․ հուլիսի 18). «Getting "Just Deserts" or Seeing the "Silver Lining": The Relation between Judgments of Immanent and Ultimate Justice». Abstract. PLOS ONE. 9 (7): e101803. Bibcode:2014PLoSO...9j1803H. doi:10.1371/journal.pone.0101803. PMC 4103766. PMID 25036011. «Observers engaged in more ultimate justice reasoning for a "good" victim & greater immanent justice reasoning for a "bad" victim. Participants' construals of their bad breaks varied as a function of their self-worth, w/ greater immanent justice reasoning for participants with lower self-esteem.»
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Kaminer, Wendy (2010 թ․ հուլիսի 30). «The Culture of 'Victimism' Gives Way to a Culture of Bullying». The Atlantic. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Bar-Tal, Daniel; Chernyak-Hai, Lily; Schori, Noa; Gundar, Ayelet (2009 թ․ հունիս). «A sense of self-perceived collective victimhood in intractable conflicts» (PDF). Sequential stages: the process of victimization; Victim-to-victimizer cycle. International Review of the Red Cross. 91: 234, 256. doi:10.1017/S1816383109990221. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին. «those who perceive themselves as a victim attempt to gain social validation by persuading others (family, friends, authorities, etc.) to recognize that the harm occurred & that they are victims...the sense of collective victimhood is related to negative affective consequences of fear, reduced empathy & anger, to cognitive biases such as interpretation of ambiguous information as hostile & threatening, to emergence of the belief that violent action taken is morally justified, to reduced moral accountability & finally to a tendency to seek revenge.»
- ↑ Aquino, K.; Byron, K. (2002). «Dominating interpersonal behavior and perceived victimization in groups: Evidence for a curvilinear relationship». Journal of Management. 28: 71. doi:10.1177/014920630202800105.
- ↑ Sykes, C. J. (1992). A nation of victims: The decay of the American character. New York: St. Martin's Press. ISBN 978-0312098827.
- ↑ «International Review of the Red Cross: Volume 91 - War victims - Cambridge Core». Cambridge Core.
- ↑ Coicaud, Jean-Marc (2016). «Victim Mentality & Violence: Anatomy of a Relationship». In Jacob, Edwin Daniel (ed.). Rethinking Security in the Twenty-First Century: A Reader. Palgrave Macmillan. էջեր 245–264. ISBN 978-1137525413. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ 11,0 11,1 de Vries, Manfred F.R. Kets (2012 թ․ հուլիսի 24). «Are You a Victim of the Victim Syndrome?». Mindful Leadership Coaching. London: INSEAD Business Press, Palgrave Macmillan. doi:10.2139/ssrn.2116238.
- ↑ Shirin, Dr. Kim K. «The Victim Mentality». DrShirin.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Colier, Nancy (2018 թ․ հունվարի 12). «Are You Ready to Stop Feeling Like a Victim?». Psychology Today. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Zitek, E. M.; Jordan, A. H.; Monin, B.; Leach, F. R. (2010). «Victim entitlement to behave selfishly» (PDF). Journal of Personality and Social Psychology. 98: 245–55. doi:10.1037/a0017168. PMID 20085398. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Gabay, Rahav, Boaz Hameiri, Tammy Rubel-Lifschitz, and Arie Nadler. "The Tendency to Feel Victimized in Interpersonal and Intergroup Relationships." The Social Psychology of Collective Victimhood (2020): 361.
- ↑ Remschmidt, Helmut (2001 թ․ օգոստոսի 16), «Sexual abuse and sexual maltreatment», Psychotherapy with Children and Adolescents, Cambridge University Press: 525–536, doi:10.1017/cbo9780511666438.032, ISBN 9780521775588, Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին
- ↑ Braiker, Harriet B. (2004 թ․ հոկտեմբերի 3). Who's Pulling Your Strings? How to Break The Cycle of Manipulation. McGraw-Hill Education. ISBN 978-0071446723.(2006)
- ↑ 18,0 18,1 Knittle, Beverly J.; Tuana, Susan J. (1980 թ․ հունվարի 1). «Group therapy as primary treatment for adolescent victims of intrafamilial sexual abuse». Helpless Victim Mentality. Clinical Social Work Journal. Human Sciences Press. 8 (4): 237–238. doi:10.1007/BF00758579. «Therapists...have noted the long period of time needed to build a trusting relationship. There is frequently distrust of...authority figures as well as the expectation of being hurt or exploited.»
- ↑ Newsom, Walter S. (1993 թ․ նոյեմբեր). «Review of Abused Boys: The Neglected Victims of Sexual Abuse». Contemporary Psychology: A Journal of Reviews. 38 (11): 1235. doi:10.1037/032816. ISSN 0010-7549.
- ↑ Koçtürk, Nilüfer; Bilginer, Samiye Çilem (2020 թ․ նոյեմբերի 1). «Adolescent sexual abuse victims' levels of perceived social support and delayed disclosure». Children and Youth Services Review (անգլերեն). 118: 105363. doi:10.1016/j.childyouth.2020.105363. ISSN 0190-7409.
- ↑ Andronnikova, Olga O.; Kudinov, Sergey I. (2021 թ․ դեկտեմբերի 30). «Cognitive Attitudes and Biases of Victim Mentality». Changing Societies & Personalities. 5 (4): 654. doi:10.15826/csp.2021.5.4.155. ISSN 2587-8964.
- ↑ Snyder, Charles R.; Heinze, Laura S. (2005 թ․ ապրիլի 1). «Forgiveness as a mediator of the relationship between PTSD & hostility in survivors of childhood abuse». Discussion. Cognition and Emotion. Taylor & Francis. 19 (3): 413–31. doi:10.1080/02699930441000175. PMID 22686650. «...overall forgiveness, as well as forgiveness of self and situations, mediate the PTSD-hostility relationship.»
- ↑ 23,0 23,1 Knittle, Beverly J.; Tuana, Susan J. (1980 թ․ հունվարի 1). «Group therapy as primary treatment for adolescent victims of intrafamilial sexual abuse». Helpless Victim Mentality. Clinical Social Work Journal. Human Sciences Press. 8 (4): 240. doi:10.1007/BF00758579.
- ↑ Danziger, Sanford (2010). «The Educational Benefits of Releasing "Victim Mentality": An Approach from the Fields of Business and Psychology» (PDF). Developments. Journal of Developmental Education. 34 (2): 43. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Kaufman, Scott Barry. «Unraveling the Mindset of Victimhood». Scientific American (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Lint, Willem de; Marmo, Marinella (2018 թ․ հուլիսի 3). Narrating Injustice Survival: Self-medication by Victims of Crime (անգլերեն). Springer. ISBN 978-3-319-93494-5.
- ↑ Leisenring, Amy (2006). «Confronting "Victim" Discourses: The Identity Work of Battered Women». Symbolic Interaction (անգլերեն). 29 (3): 307–330. doi:10.1525/si.2006.29.3.307. ISSN 1533-8665.
- ↑ Bar-Tal, Daniel; Chernyak-Hai, Lily; Schori, Noa; Gundar, Ayelet (2009 թ․ հունիս). «A sense of self-perceived collective victimhood in intractable conflicts» (PDF). Foundations. International Review of the Red Cross. 91: 233. doi:10.1017/S1816383109990221. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին. → Sense of Victimhood has 3 foundations: (1) rooted in a Realization of Harm Experienced either directly or indirectly (2) 'Victim': a social label → result of Social Recognition of an act as illegitimate harm (3) Individuals Perceive Themselves as Victims → often attempt to maintain this status
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Christopher Peterson (2006). A Primer in Positive Psychology. Oxford University Press.
- Thomas J. Nevitt: The Victim Mentality. https://web.archive.org/web/20121014034523/http://aaph.org/node/214
|