Զիզզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիզզ
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1989(1989-03-24)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 5, 2011(2011-08-05)[1] (22 տարեկան)
Մահվան վայրԲանգկոկ, Թաիլանդ կամ Պատտայա, Bang Lamung, Chon Buri, Թաիլանդ
Քաղաքացիություն Ռուսաստան և  Ավստրալիա
Ազգությունքուրդ
Կրոնուղղափառություն[2] և աթեիզմ
ԿրթությունMarist College Eastwood? և Արևմտյան Սիդնեյի համալսարան
Մասնագիտությունpersonal trainer, յություբեր, մոդել, հեռուստատեսային պրոդյուսեր և ինտերնետային հայտնիություն

Ազիզ Սերգեևիչ Շավերշյան (ռուս.՝ Азиз Сергеевич Шавершян, անգլ․՝ Aziz Sergeyevich Shavershian, մարտի 24, 1989, Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 5, 2011, Պատտայա, Թաիլանդ), ավելի հայտնի որպես Զիզզ (անգլ․՝ Zyzz), Ռուսաստանում ծնված ծագումով քուրդ ավստրալիացի բոդիբիլդեր, մարզիչ և մոդել։ Նա ստեղծել է բոդիբիլդինգի նկատմամբ համացանցային մեմ՝ Յութուբ հարթակում իր բազմաթիվ տեսանյութեր տեղադրելուց հետո, սկսած 2007 թվականից։

2011 թվականի հուլիսին Շավերշյանը գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը, երբ The Sydney Morning Herald թերթը հոդված հրապարակեց իր ավագ եղբոր՝ Սաիդի ձերբակալության մասին՝ անաբոլիկ ստերոիդների անօրինական պահման մեղադրանքով։ 2011 թվականի օգոստոսի 5-ին Թաիլանդում հանգստանալու ժամանակ Շավերշյանը սրտամկանի ինֆարկտ է սըանում և մահանում է 22 տարեկան հասակում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շավերշյանը ծնվել է Մոսկվայում՝ Հայաստանում բնակվող քուրդ ծնողների ընտանիքում[4]։ Իր ֆեյսբուքյան էջում նա նշում է, որ, թեև նա կրում է հայակական ազգանուն և նրա ծնողները տիրապետում են հայերեն լեզվին, նա քուրդ ազգի ներկայացուցիչ է։ Նա Մայանե Իբոյանի՝ սրտաբանության ոլորտում աշխատող բժշկի, և Սերգեյ Շավերշյանի կրտսեր որդին էր։ Նրա ավագ եղբայրը՝ Սաիդ Շավերշյանը, հայտնի է նաև «Չեստբրահ» էկրանային անունով։ 1993 թվականին Շավերշյաննշների ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա[5]։ Նա մեծացել է Իսթվուդ քաղաքում, Նոր Հարավային Ուելս նահանգում[6] և հաճախել է Մարիստ քոլեջ Իսթվուդի միջնակարգ դպրոցը, որտեղից նա անցել է Դուկսին քոլեջ[6]։ Նախքան իր մահը՝ 2011 թվականի օգոստոսին, նա պետք է ավարտեր Արևմտյան Սիդնեյի համալսարանը ՝ ստանալով բիզնեսի և առևտրի ոլորտում բարձրագույն կրթություն[6]։ Նա աթեիստ էր, թեև կրում էր վարդարան, և նրա գերեզմանի վրա խաչ է պատկերված[7]։

Բոդիբիլդինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ բոդիբիլդեր դառնալը Շավերշյանին նկարագրում էին որպես «նիհար երեխա» և էկտոմորֆ, քանի որ նա բավականին փոքրամարմին էր և մկանային։ Երբ նա ավարտեց միջնակարգ դպրոցը, ոգեշնչվելով իր բոդիբիլդեր եղբոր ընտրած ուղուց, նա գրանցվեց տեղի մարզասրահ և սկսեց ուսումնասիրել սննդի և մարզումների վերաբերյալ տեղեկություններ՝ կիրառելով դրանք իր բոդիբիլդեր դառնալու ձգտումներում։ Նա օրական երեք-չորս ժամ մարզվում էր մարզասրահում[6]։ Նրա սիրված պրոֆեսիոնալ բոդիբիլդերների թվում էին Առնոլդ Շվարցենեգերը և Ֆրենկ Զեյնը[6]։

Բոդիբիլդինգի Simplyshredded.com կայքին տված հարցազրույցում Շավերշյանը հիշեց, որ ի սկզբանե ցանկանում էր դառնալ բոդիբիլդեր՝ «աղջիկների շրջապատում տպավորվելու համար»։ Նա ասաց, որ նայելու է «պարպած» բոդիբիլդերների նկարներին և ինքն իրեն կասի, որ մի օր նրանց նման կդառնա, նկատի ունենալով մկանային կազմվածքը։ Գրեթե չորս տարի վերապատրաստումից հետո նա հայտարարեց, որ. «Կարող եմ վստահորեն ասել, որ մարզվելու իմ մոտիվացիան շատ ավելին է, քան տարբեր մարդկանց շրջապատում պարզապես տպավորելու դրդապատճառը, այն բխում է նպատակներ դնելու, դրանց հասնելու և մարզասրահում ինքս ինձ գերազանցելու զգացմունքից։ Ես շատ սիրում եմ վերջին կրկնողության մղման զգացմունքը և մաշկը պատռող մկանների տեսարանը, դա մի բան է, առանց որի ես ինձ չեմ պատկերացնում։» Շավերշյանը Ավստրալիայում սիրողական բոդիբիլդինգի ենթամշակույթի գլխավոր ներկայացուցիչն էր, որը կոչվում էր «գեղագիտություն», որը նա հանրաճանաչ էր դարձրել։ Նա ստեղծել է իր սեփական սպիտակուցային փոշու բրենդը, և անվանել է այն «Protein of the God»s, որը սկսեց թողարկվել 2011 թվականի հունիսին։ Նա նաև ուներ իր սեփական հագուստի գիծ, իսկ «Zyzz's Bodybuilding Bible» գիրքը թողարկվեց 2011 թվականի մայիսի 17-ին՝ հիմնված բոդիբիլդինգի մասին գիտելիքների հավաքածուի վրա, որը նա ձեռք էր բերել իր չորս տարվա մարզումների ընթացքում[8]։ Նա պնդում էր, որ ինտերնետն օգնեց կառուցել իր ապրանքանիշը, և, ի վերջո, դա հնարավոր դարձավ սոցիալական լրատվամիջոցների օգտագործման միջոցով։

2011 թվականի հուլիսի 14-ին Շավերշյանի եղբայրը՝ Սաիդը ձերբակալվել է անաբոլիկ ստերոիդներ կրելու համար[6], ինչի համար նա իրեն մեղավոր է ճանաչել Ազիզի մահից հետո։ The Sydney Morning Herald-ը լուսաբանել է դեպքը և ներառել Շավերշյանի լուսանկարը։ Զիզզը դեմ էր ստերոիդների չարաշահման մասին հոդվածում իր լուսանկարի օգտագործմանը։

The Daily Telegraph-ի հարցին՝ Շավերշյանը հերքել է, որ երբևէ օգտագործել է ստերոիդներ և պնդել, որ իր կազմվածքը մարզասրահում քրտնաջան աշխատանքի և խիստ դիետայի արդյունք է[8]։ Ըստ The Sydney Morning Herald-ի, ընկերությունը, որտեղ աշխատում էր Շավերշյանը որպես մերկապարող, պնդում էր, որ նա «սիրուն տղա էր, չհաշված ստերոիդները»։ Շավերշյանը հաճախ օգտագործում էր այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «հեծանիվ վարել» (անգլ․՝ riding bicycles), որը, ըստ The Daily Telegraph-ի, «մարզասրահային ժարգոն է ստերոիդների ցիկլ անցնելու համար»։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի 5-ին Շավերշյանը սրտի կաթված է տարել շոգեբաղնիքում ՝ Փատտայայում հանգստանալիս։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին չի հաջողվել նրան վերակենդանացնել[3]։ Ֆեյսբուքում նրա մահվան մասին լուրը հրապարակել են նրա ընտանիքն ու ընկերները։ Նրա մահը հաստատվել է 2011 թվականի օգոստոսի 9-ին Արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի կողմից (DFAT): Դիահերձումը բացահայտեց նախկինում չախտորոշված սրտի բնածին արատ և կարդիոմեգալիա, որն առաջացրել է սրտի կանգ[6]։ Նրա ընտանիքը հայտարարեց, որ նա մի քանի աննշան ախտանշաններ է դրսևորել 2011 թվականի օգոստոսին նախորդող մի քանի ամիսների ընթացքում, ներառյալ արյան գերճնշումը և երբեմն շնչահեղձությունը։ Նա ուներ սրտի հետ կապված խնդիրների ընտանեկան պատմություն[6]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ The Sydney Morning Herald-ի՝ Շավերշյանի մահը 2011 թվականի ընթացքում Ավստրալիայում մահվան հետ կապված ամենաշատ որոնված թեմաներից վեցերորդն էր։ Իր մահից առաջ Շավերշյանը սոցիալական ցանցում տեղադրել էր իր տեսանյութը, որը հետագայում կստանա 18-րդ տեղը Nine News- ի 2011 թվականի «Տարվա լավագույն լուրերի տեսահոլովակներում»։ 2011 թվականի մայիսից մինչև 2012 թվականի մայիս Գուգլի վիճակագրությունը ցույց է տվել, որ նրան որոնել են նույնքան անգամ, որքան այն ժամանակ Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդին։

2012-ին Սիդնեյում անցկացվող Ամանորյա Ֆիլդ Դեյ փառատոնում մարդիկ հագնված Շավերշյանի ոճի հագուստով հարգանքի տուրք մատուցեցին նրան։

Սաիդ Շավերշյանը ստեղծեց իր եղբոր համար 19 րոպեանոց հարգանքի տեսահոլովակ՝ Zyzz - The Legacy վերնագրով[9] և այն թողարկեց Յութուբում 2012 թվականի մարտի 22-ին։ Տեսանյութը «թրենդային» էր Յութուբումում մարտի վերջից մինչև 2012 թվականի ապրիլի սկիզբը։ 2022 թվականի փետրվարի դրությամբ տեսանյութն ունի ավելի քան 15 միլիոն դիտում։ Շավերշյանի հետևորդները դեռևս հաճախ են հրապարակում նրան նվիրված հարգանքի տուրքի տեսանյութեր, որոնցից շատերը հավաքել են ավելի քան մեկ միլիոն դիտում։

Համաձայն Wentworth Courier-ի 2013 թվականի կարծիքի, թեև 2011 թվականից ի վեր համացանցում հրապարակված հարյուրավոր Wentworth Courier լրատվական հոդվածները «անհետացել են», «Zyzz-ի պատմությունը» շարունակել է «ընթերցվել և հաճախակի հայտնվել ամենաշատ դիտված հոդվածների ամենօրյա ցուցակում»։

Կազմակերպված հանցավորության կողմից ստերոիդների ապօրինի առևտրի վերահսկողության մասին զեկույցում լրագրող Մարկ Ուիլասին Շավերշյանին անվանել է «բոդիբիլդինգի ամբոխի համար նախատեսված պատկեր»։

2022 թվականի նոյեմբերին Ֆլյումը լուսաբանել է Bag Raiders-ի «Shoting Stars» երգը Շավերշյանի ավագ եղբոր՝ Սաիդի հետ ( հայտնի որպես Chestbrah) Triple J-ի «Like a Version»-ի համար։ Շապիկում Չեստբրահը ներս է մտնում Ֆլյումի հետևից և պարում է այն պարը, որը հայտնի դարձրեց Զիզզը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կոչում Դեր Նշումներ
2010 թ Underbelly: The Golden Mile Լրացուցիչ Սերիա՝ «Թագավորությունը արի»
2011 թ The National Road Trip Զիզզ Բազմաթիվ դրվագներ[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.smh.com.au/executive-style/culture/blogs/all-men-are-liars/zyzz-ripped-from-this-life-too-young-20110811-1ioik.html
  2. ուղղափառություն
  3. 3,0 3,1 «Heart attack killed 'Zyzz'». The Age. 2011 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
  4. «Spring.me». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  5. Shavershian, Aziz. «How old were you when your family moved to australia?». Formspring.me. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Vollmer, Tim (2011 թ․ օգոստոսի 11). «Bodybuilder Aziz 'Zyzz' Shavershian killed by heart defect». The Daily Telegraph. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  7. Shavershian, Aziz. «What religion are you?». Formspring.me. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. 8,0 8,1 «Boys and the buff culture». 2011 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին. {{cite episode}}: Missing or empty |series= (օգնություն)
  9. Zyzz - The Legacy (անգլերեն), Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին
  10. «National Road Trip Series Preview». filmotion.com.au. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.