Զե Լուիշ
Զե Լուիշ պորտ.՝ José Luís Mendes Andrade | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Մականուն | Բոնիֆացի[1][2][3] | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 24, 1991[4][5][6] (32 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ֆոգու | |||||||||||||||||||||||
Հասակ | 170 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ժոզե Լուիշ Մենդեշ Անդրադե (հունվարի 24, 1991[4][5][6], Ֆոգու), կաբովերդեցի ֆուտբոլիստ, «Պորտու» ակումբի հարձակվող։ 2010-2017 թվականներին խաղացել է Կաբո Վերդեի հավաքականում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Զե Լուիշը ծնվել է Կաբո Վերդեում և 18 տարեկանում տեղափոխվել է Պորտուգալիա, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «Ժիլ Վիսենտե» ակումբում։ 2009 թվականի նոյեմբերի 29-ին «Շավիշ» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը պորտուգալական Սեգունդայում[7] 2010 թվականի ապրիլի 15-ին «Բեյրա Մար» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[8]։ Առաջին երկու մրցաշրջաններում նա ցուցաբերել է բարձր արդյունավետություն, դարձել է ակումբի լավագույն ռմբարկու, թիմին օգնել է անցնել էլիտա և հասնել միչև Պորտուգալական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Իր խաղով Զե Լուիշը գրավել է ավելի հայտի ակումբների ուշադրությունը։ 2011 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Բրագա»՝ ակումբի հետ կնքելով հնգամյա պայմանագիր։ Նոր թիմում իր առաջին մրցաշրջանն անցկացրել է հաջողությամբ, սակայն հետո նրա մոտ սկսել է անկում, և նա վարձավճարով տեղափոխվել է «Ժիլ Վիսենտե»։ Մեկ տարի անց Զե Լուիշը վերադարձել է «Բրագա»։ 2012 թվականի օգոստոսի 25-ին «Բեյրա Մար» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[9]։ Նոյեմբերի 3-ին իր նախկին ակումբ «Ժիլ Վիսենտեի» դեմ խաղում Զե Լուիշը խփել է իր առաջին գոլը «Բրագայի» կազմում[10]։ 2013 թվականին դարձել է Պորտուգալական լիգայի գավաթի խաղարկության դափնեկիր։
Ամռանը Զե Լուիշը վարձավճարով տեղափոխվել է հունգարական «Վիդեոտոն»։ Հուլիսի 28-ին «Խալադաշ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Հունգարիայի առաջնությունում[11]։ Սեպտեմբերի 21-ին «Կեչկեմետ» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Վիդեոտոնի» կազմում[12]։ Նա օգնել է իր թիմին դուրս գալ Հունգարիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ։ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո վերադարձել է «Բրագա»։
«Սպարտակ» (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սկզբում Զե Լուիշով հետաքրքրվել է «Պորտուն», «Բենֆիկան» և մոսկովյան «Դինամոն»[13]։ Ամռանը նա տեղափոխվել է մոսկովյան «Սպարտակ»՝ կնքելով չորսամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 6,5 միլիոն եվրո։ Հուլիսի 17-ին «Ուֆա» ակումբի դեմ խաղում Զե Լուիշը կատարել է իր նորամուտը ՌՖՊԼ-ում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Յուրա Մովսիսյանին։ Այդ խաղում նա խփել է իր առաջին գոլը «կրամրասպիտակների» կազմում[14]։ Հուլիսի ավարտին փոխել է իր համարը «99»-ից «20»[15] այն բանից հետո, երբ թիմից հեռացել է Պատրիկ Էբերտը[16]։ Օգոստոսի 3-ին «Ռուբին» ակումբի դեմ խաղում գոլային փոխանցում է կատարել Մովսիսյանին, տնային խաղում, որի շնորհիվ խփվել է խաղի միակ գոլը[17]։ Օգոստոսի 22-ին «Ամկար» ակումբի դեմ խաղում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում[18]։
Սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» (7:0) դեմ խաղում ձևակերպել է «դուբլ» և օգնել է իր թիմին խոշոր հաղթանակ տանել։ Սեպտեմբերի 26-ին «Զենիթ» ակումբի դեմ խաղում Զե Լուիշը բացել է հանդիպման հաշիվը՝ գնդակը նետելով Լոդիգինի գլխավերևով[19]։ Այդ խաղում ստացել է ազդրի հետին մակերևույթի վնասվածք և դուրս մնացել մեկ ամսով[20]։ Նոյեմբերի 30-ին «Ռուբին» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը վնասվածքից հետո[21]։
2016 թվականի օգոստոսի 21-ին «Կրասնոդար» ակումբի դեմ խաղում կատարել է «դուբլ»՝ խփելով իր առաջին գոլը նոր մրցաշրջանում[22]։ 2016 թվականի հոկտեմբերի 29-ին ԲԿՄԱ-ի դեմ խաղում կատարել է գոլային փոխանցում, ձևակերպել «դուբլ» և հաղթանակ բերել իր թիմին[23]։ 2017 թվականին Զեն օգնել է «Սպարտակին» դառնալ չեմպիոն։
Նույն թվականի հուլիսի 12-ին խաղացողը երկարաձգել է պայմանագիրը մոսկվայի «Սպարտակի» հետ մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ 2017/18 Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ իսպանական «Սևիլիայի»[24] և սլովենական «Մարիբորի» դեմ խաղերում Զե Լուիշը[25] խփել է մեկական գոլ։
2018 թվականի հոկտեմբերի 4-ին Եվրոպայի լիգայի «Վիլյառեալի» դեմ խաղում ձևակերպել է «դուբլ»[26]։ 2018 թվականի հոկտեմբերի 21-ին խփել է երկու գոլ Տուլայի «Արսենալի» դարպասին, բայց «Սպարտակն» արդյունքում պարտվել է (2:3)։ 2018 թվականի դեկտեմբերի 8-ի խաղում, որը եղել է վերջինը ձմեռային ընդմիջումից առաջ, ձևակերպել է «դուբլ» «Անժիի» դեմ խաղում (3:0)։ 2019 թվականի գարնանը խփել է մեկական գոլ «Կրասնոդար» (1:1), «Ուֆայի» (1:0) և «Կռիլյա Սովետով» (2:1) ակումբների դեմ խաղերում։
Ընդհանոր «Սպարտակի» կազմում Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 85 խաղ՝ խփելով 25 գոլ։ Եվրագավաթներում մոսկովյան ակումբի կազմում հարձակվողն անցկացրել է 15 խաղ՝ խփելով 5 գոլ։
«Պորտու»[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսին Լուիշը տեղափոխվել է «Պորտու»[27]։ 2019 թվականի օգոստոսի 7-ին Չեմպիոնների լիգայի նախընտրական փուլի՝ ռուսական «Կրասնոդարի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբում[28]։ Մեկ շաբաթ հետո անցկացված պատասխան խաղում Զե Լուիշը խփել է իր առաջին գոլը «Պորտուի» կազմում[29]։ Օգոստոսի 17-ին Սետուբալի «Վիտորիա» ակումբի դեմ խաղում Զե Լուիշը ձևակերպել է հեթ-տրիկ[30]։ Օգոստոսի 24-ին խփել է հաղթական գոլը Լիսաբոնի «Բենֆիկա» ակումբի դեմ խաղում (2:0)։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի մայիսի 24-ին Պորտուգալիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Զե Լուիշը կատարել է իր նորամուտը Կաբո Վերդեի հավաքականում[31]։
Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2014 թվականի սեպտեմբերի 6-ին Նիգերիայի հավաքականի դեմ խաղում, որն անցկացվել է Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության նախընտրական փուլում։ Չորս օր անց գոլ է խփել Զամբիայի հավաքականի դեմ նախընտրական խաղում։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ Զե Լուիշը հավաքականի կազմում գոլ է խփել 2012 թվականին Սիերա Լեոնեի դեմ խաղում 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլում (հունիսի 2)[32] և Մադագասկարի դեմ խաղում 2013 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթի նախընտրական փուլում (հունիսի 16)[33], սակայն աղբյուրների մեծ մասում նշվում է, որ այդ գոլերը խփել են այլ ֆուտբոլիստներ (Սիերա Լեոնեի դարպասը գրավել է Մարկու Սուարեշը[34], Մադագասկարի դարպասը երկու գոլ է խփել Ռայան Մենդեշը և մեկ գոլ՝ Ջանինին[35][36][37])։
Զե Լուիշը մասնակցել է Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության նախընտրական փուլերին 2012, 2013, 2015, 2017, 2019 թվականներին, սակայն չի ընգրկվել եզրափակիչ խաղերի հայտացուցակներում 2013 և 2015 թվականներին, երբ Կաբո Վերդե հավաքականն անցել է որակավորման փուլը։ Զե Լուիշը նաև մասնակցել է աշխարհի առաջնության նախընտրական խաղերին 2014 և 2018 թվականներին։
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբում[խմբագրել | խմբագրել կոդը]
Զե Լուիշի ակումբային ելույթների վիճակագրությունը
| |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթ | Այլ | |||||
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | |||
2009/2010 | ![]() |
Սեգունդա | 5 | 4 | 0 | 0 | — | — | ՊԼԳ | 0 | 0 |
2010/2011 | ![]() |
Սեգունդա | 22 | 10 | 0 | 0 | — | — | ՊԼԳ | 5 | 2 |
2011/2012 | ![]() |
Սագրիշ | 0 | 0 | 0 | 0 | — | — | ՊԼԳ | 0 | 0 |
2011/2012 | ![]() |
Սագրիշ | 13 | 4 | 0 | 0 | — | — | ՊԼԳ | 3 | 1 |
2012/2013 | ![]() |
Սագրիշ | 15 | 4 | 1 | 1 | 5 | 0 | ՊԼԳ | 2 | 0 |
2012/2013 | ![]() |
Սեգունդա | 15 | 4 | 0 | 0 | — | — | ՊԼԳ | 0 | 0 |
2013/2014 | ![]() |
ՕՏՊ Բանկ լիգա | 26 | 9 | 3 | 1 | — | — | ՀԼԳ | 9 | 5 |
2014/2015 | ![]() |
Սագրիշ | 20 | 8 | 2 | 3 | — | — | ՊԼԳ | 2 | 0 |
2015/2016 | ![]() |
ՌՖՊԼ | 24 | 8 | 1 | 2 | — | — | — | — | — |
2016/2017 | ![]() |
ՌՖՊԼ | 21 | 5 | 1 | 0 | 2 | 0 | — | — | — |
2017/2018 | ![]() |
ՌՖՊԼ | 16 | 2 | 2 | 2 | 5 | 2 | ՌՍ | 1 | 0 |
2018/2019 | ![]() |
ՌՊԼ | 24 | 10 | 3 | 1 | 8 | 3 | — | — | — |
2019/2020 | ![]() |
Սագրիշ | 7 | 6 | 0 | 0 | 3 | 1 | ՊԼԳ | 0 | 0 |
Խաղերը և գոլերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017 թվականի հունիսի 11-ի դրությամբ
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Ընդհանուր | Զե Լուիշի գոլերը | Մրցություն |
1 | 2010 թվականի մայիսի 24 | ![]() |
0:0 | — | Ընկերական խաղ |
2 | 2010 թվականի սեպտեմբերի 4 | ![]() |
1:0 | — | ԱԱԳ նախընտրական մրցաշար 2012 |
3 | 2012 թվականի փետրվարի 29 | ![]() |
4:0 | — | ԱԱԳ 2013 նախընտրական մրցաշար |
4 | 2012 թվականի հունիսի 2 | ![]() |
1:2 | — | ԱԱ 2014 նախընտրական մրցաշար |
5 | 2012 թվականի հունիսի 9 | ![]() |
1:2 | — | ԱԱ 2014 նախընտրական մրցաշար |
6 | 2012 թվականի հունիս 16 | ![]() |
3:1 | — | ԱԱԳ 2013 նախընտրական մրցաշար |
7 | 2012 թվականի սեպտեմբերի 8 | ![]() |
2:0 | — | ԱԱԳ 2013 նախընտրական մրցաշար |
8 | 2012 թվականի նոյեմբերի 14 | ![]() |
0:1 | — | Ընկերական խաղ |
9 | 2014 թվականի սեպտեմբերի 6 | ![]() |
3:1 | 1 | ԱԱԳ 2015 նախընտրական մրցաշար |
10 | 2014 թվականի սեպտեմբերի 10 | ![]() |
2:1 | 1 | ԱԱԳ 2015 նախընտրական մրցաշար |
11 | 2014 թվականի հոկտեմբերի 11 | ![]() |
0:2 | — | ԱԱԳ 2015 նախընտրական մրցաշար |
12 | 2014 թվականի հոկտեմբերի 15 | ![]() |
1:0 | — | ԱԱԳ 2015 նախընտրական մրցաշար |
13 | 2015 թվականի սեպտեմբերի 6 | ![]() |
2:1 | — | ԱԱԳ 2017 նախընտրական մրցաշար |
14 | 2016 թվականի մարտի 26 | ![]() |
0:1 | — | ԱԱԳ 2017 նախընտրական մրցաշար |
15 | 2016 թվականի հոկտեմբերի 8 | ![]() |
0:2 | — | ԱԱ 2018 նախընտրական մրցաշար |
16 | 2017 թվականի մարտի 28 | ![]() |
2:0 | — | Ընկերական խաղ |
17 | 2017 թվականի հունիսի 11 | ![]() |
0:1 | — | ԱԱԳ 2019 նախընտրական մրցաշար |
Ընդհանուր՝ 17 խաղ / 2 գոլ, 9 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 7 պարտություն
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային

- Սեգունդայի հաղթող – 2010/11
- Պորտուգալական լիգայի գավաթի եզրափակչի մասնակից – 2011/12
«Բրագա»
- Պորտուգալական լիգայի գավաթի դափնեկիր – 2012/13
«Սպարտակ» (Մոսկվա)
Ռուսաստանի առաջնության չեմպիոն – 2016/17
Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2017/18
- Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2017
Անձնական
- Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ (1) – 2016 թվական հոկտեմբեր[38].
- ՌՖՄ «Մրցաշրջանի 33 լավագույն խաղացողներ» ազգային մրցանակի դափնեկիր – 2016/17 (№ 2)[39], 2018/19 (№ 3)
- Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ (1) – 2019 թվականի օգոստոս
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկին ընկերուհին՝ Ռաֆաելա։ Նրանք ունեն երկու երեխա, տղան՝ Լեոն, աղջիկը՝ Միյան[40]։ Ռուսաստանում գտնվելու ժամանակ ընտանիքն առանց նրա ապրել է Լիսաբոնում։ 2018 թվականի փետրվարից հանդիպել է պարուհի Ալեսայի հետ, 2019 թվականին զույգը բաժանվել է։ 2019 թվականի ապրիլի 1-ին Զե Լուիշը Ինստագրամի իր էջում հայտարարել է իր և Ալեսայի հարաբերությունների վերականգնման մասին[41][42][43]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Телингатер Григорий. (2017-02-01)։ «Зе Луиш: мне нравится, когда меня зовут Бонифацием»։ Championat.Com։ Rambler&Co։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-20-ին։ Վերցված է 2017-04-19
- ↑ «Зе Луиш рассказал, как относится к сравнению со львом Бонифацием»
- ↑ ««Спартаку» срочно нужен новый защитник»
- ↑ 4,0 4,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 5,0 5,1 FBref.com(բազմ․)
- ↑ 6,0 6,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Ժիլ Վիսենտե VS. Չավես 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2009—11—29
- ↑ «Ժիլ Վիսենտե VS. Բեյրա Մար 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2010—04—15
- ↑ «Բրագա VS. Բեյրա Մար 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012—08—25
- ↑ «Բրագա VS. Ժիլ Վիսենտե 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012—11—03
- ↑ «Վիդեոտոն VS. Ժոմբատելի Գալադաս 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—07—28
- ↑ «Վիդեոտոն VS. Ժոմբատելի Գալադաս 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—09—21
- ↑ «Что за нападающего покупает «Спартак»» (անգլերեն)։ sports.ru։ 2015—07—05
- ↑ «Սպարտակ Մոսկվա VS. Ուֆա 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—07—17
- ↑ Нападающий «Спартака» Зе Луиш сменил игровой номер
- ↑ Зе Луиш: «С уходом Эберта у меня появилась возможность заполучить счастливый для меня 20-й номер»
- ↑ «Սպարտակ Մոսկվա VS. Ռուբին 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—08—03
- ↑ «Ամկար VS. Սպարտակ Москва 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—08—22
- ↑ «Սպարտակ Մոսկվա VS. Զենիթ 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—09—26
- ↑ «Зе Луиш выбыл на месяц из-за травмы задней поверхности бедра»։ sport-express.ru։ 28 сентября 2015
- ↑ «Рубин VS. Спартак Москва 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—11—30
- ↑ «Спартак Москва VS. Краснодар 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—08—21
- ↑ «Spartak Moskva vs. CSKA Moskva - 29 October 2016 - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Սևիլյա VS. Սպարտակ Մոսկվա 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—11—01
- ↑ «Սպարտակ Մոսկվա VS. Մարիբոր 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—11—20
- ↑ «Спартак Москва VS. Вильярреал 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-10-04
- ↑ Нападающий «Спартака» Зе Луиш переходит в «Ливерпуль»
- ↑ «Կրասնոդար VS. Պորտու :12» (անգլերեն)։ soccerway.com։ 2019—08—07
- ↑ «Պորտու VS. Կրասնոդար 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2019—08—13
- ↑ «Պորտու VS. Վիտորիա Սետուբալ 4:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2019—08—17
- ↑ «Portugal held to 0–0 draw by Cape Verde»։ USA Today։ մայիսի 24, 2010։ Վերցված է ապրիլի 7, 2013
- ↑ «Sierra Leone 2:1 Cape Verde» (անգլերեն)։ transfermarkt.com։ 2015—07—17
- ↑ «Կաբո Վերդե VS. Մադագասկար 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012—06—16
- ↑ «Sierra Leone - Cape Verde Islands 2-1»։ fifa.com։ 2 июня 2012։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-03-ին։ Վերցված է 2019-11-04
- ↑ «Cape Verde Islands - List of International Matches»։ rsssf.com
- ↑ «Cap Vert Madagascar 3-1»։ footballdatabase.eu։ 16 июня 2012
- ↑ «Cape Verde Madagascar»։ worldfootball.net։ 16 июня 2012
- ↑ Козлова Галина. (2016-11-01)։ «MVP октября РФПЛ. Зе Луиш – «зе бест» в 12-м туре и в месяце»։ Championat.Com։ Rambler&Co։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-18-ին։ Վերցված է 2017-04-19
- ↑ «Список 33-х лучших футболистов»։ RFS.ru։ Российский футбольный союз։ 2017-05-22։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-25-ին։ Վերցված է 2017-05-22
- ↑ Зе Луиш: Устраивает всё, кроме места в таблице
- ↑ «Как Зе Луиш бросил семью и отдыхает с русской танцовщицей»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-01-ին։ Վերցված է 2019-11-04
- ↑ Русская танцовщица покорила звездного форварда «Спартака» Зе Луиша
- ↑ Русская девушка Зе Луиша, которая станцевала на его сердцее
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը foradejogo.net կայքում Archived 2020-06-04 at the Wayback Machine.
- Ֆուտբոլիստի էջը footbalzz.com կայքում
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
|