Զերովիլ (ֆիլմ)
Զերովիլ անգլ.՝ Zeroville | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Զերովիլ |
Թվական | սեպտեմբերի 6, 2019 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյմս Ֆրանկո[1][2] |
Պրոդյուսեր | Քերոլայն Արագոն, Vince Jolivette? և Մայքլ Մենդելսոն |
Սցենարի հեղինակ | Փոլ Ֆելթին և Իեն Օուլդս |
Դերակատարներ | Ջեյմս Ֆրանկո[3], Սեթ Ռոգեն[3], Ջեքի Ուիվեր[3], Մեգան Ֆոքս[3], Ուիլ Ֆերրել[3], Դենի ՄաքԲրայդ[3], Դեյվ Ֆրանկո[3], Քրեյգ Ռոբինսոն[3], Ջոյ Լին Քինգ[3], Թոմաս Իեն Նիկոլաս[3], Միա Սերաֆինո[3] և Հորացիո Սանս[3] |
Օպերատոր | Բրյուս Տիերի Չունգ |
Երաժշտություն | Ջոնի Ջևել |
Մոնտաժ | Մեթյու Դիզել |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | Rabbit Bandini Productions |
Տևողություն | 96 րոպե |
Շահույթ | 65 000 $[4] |
«Զերովիլ» (անգլ.՝ Zeroville), Սթիվ Էրիկսոնի նույնանուն վեպի հիման վրա նկարահանված դրամա-կատակերգություն ժանրի ամերիկական ֆիլմ, որի ռեժիսորն է Ջեյմս Ֆրանկոն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետական ֆակուլտետի երիտասարդ ուսանող Հայկ Ջերոմը (Ջեյմս Ֆրանկո), ով տառապում է աուտիզմով և շատ է սիրում ֆիլմեր՝ 1969 թվականին ժամանում է Լոս Անջելես, որտեղ թևակոխում է Հոլիվուդի կինոարտադրության շրջադարձային ժամանակաշրջանը։ Այդ ժամանակ, երբ աշխարհը փոխվում է սեքսի, նարկոտիկների և ռոկ-ն-ռոլլի պատճառով նա ստանում է սիրելի աշխատանքը՝ ֆիլմի մոնտաժողի աշխատանքը և սկսում է առնչվել տարբեր կերպարների հետ՝ նախկին աստղերի, գողերի, քաղաքական ակտիվիստների, երաժիշտների և ռեժիսոր-վետերանների հետ[5][6]։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Ջեյմս Ֆրանկո | Հայկ Ջերոմ |
Սեթ Ռոգեն | Ջոն Միլիուս |
Ջեքի Ուիվեր | |
Մեգան Ֆոքս | հոլիվուդյան աստղ |
Ուիլ Ֆերել | |
Դեննի Մակբրայնդ | |
Դեյվ Ֆրանկո | |
Քրեյգեն Ռոբինսոն | |
Ջոուն Քինգ | |
Գորացիո Սանս |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարտին Ջեյմս Ֆրանկոն ձեռք բերեց իրավունք Սթիվ Էրիկսոնի 2007 թվականին գրված վեպի հիման վրա ֆիլմի նկարահանման և մշակման համար[7][8]։ Ֆիլմի սցենարը գրվեց Փոլ Ֆելտենի և Իէն Օլդսի կողմից[9]։ Իսկ ֆիլմի պրոդյուսերները դարձան Քեռոլայն Առագոնը, Վինս Ջոլիվեթը և Մայքլ Մենդելսոնը[10]։
2014 թվականի սեպտեմբերի 5-ին Ֆրանկոն մասնակցում է Վենետիկի կինոփառատոնին՝ սափրած գլխով և գլխի վրա դաջված դաջվածքով։ Նրա գլխի վրա պատկերված էին «Վայր արևի տակ» ֆիլմի դերասաններ Մոնտգոմերի Կլիֆտան և Էլիզաբեթ Թեյլորը։ Նա ասաց որ «մենք ստեղծում ենք փոքրիկ ֆիլմ։ Հնարավոր է, որ այն մենք կցուցադրենք այստեղ Վենեցիայում՝ հաջորդ տարի»[11][12]։ Հոկտեմբերի 24-ին լուսաբանվեց ֆիլմի դերասանական կազմի նկարը, որի մեջ ներկա էին Ջեյմս Ֆրանկոն, Սեթ Ռոգենը, Ջեքի Ուիվերը, Մեգան Ֆոքսը, Ուիլ Ֆերելը, Դեննի Մակբրայնդը, Դեյվ Ֆրանկոն, Քրեյգ Ռոբինսոնը, Ջոուն Քինգը և Գորացիո Սանսը[9][13]։
Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսել են 2014 թվականի հոկտեմբերի 24-ին Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիա նահանգում։ Նոյեմբերին նկարահանումները ընթացել են Փասադենայում[14]։ Հենց այդ ժամանակ էլ ֆիլմը ներկայացվել է «American Film Market»-ում վաճառվելու համար[10]։
2015 թվականի հունվարի 20-ին Ֆրանկոն Ինստագրամում հրապարակեց ֆիլմի թրեյլերը[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt1881109/
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=192336.html
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.the-numbers.com/movie/Zeroville#tab=summary
- ↑ «Меган Фокс сыграет в фильме Джеймса Франко». The Hollywood Reporter Russia. 27 октября 2014. Վերցված է 18 мая 2015-ին.
- ↑ «Джемс Франко и Меган Фокс на съемках совместного фильма "Зеровилль"». Hello Russia. 11 ноября 2014. Վերցված է 18 мая 2015-ին.
- ↑ «Seth Rogen, Will Ferrell, Megan Fox and More Join Franco's Zeroville». comingsoon.net. 24 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 18 мая 2015-ին.
- ↑ «'Megan Fox is the best': Director James Franco gushes over actress as they pose for Instagram snap on Zeroville set». Daily Mail. 13 ноября 2014. Վերցված է 18 мая 2015-ին.
- ↑ 9,0 9,1 «James Franco's 'Zeroville' Casts Seth Rogen, Will Ferrell and More». /Film. 24 октября 2014. Վերցված է 18 мая 2015-ին.
- ↑ 10,0 10,1 «Megan Fox Joins James Franco in 'Zeroville'». The Hollywood Reporter. 24 октября 2014. Վերցված է 18 мая 2015-ին.
- ↑ «James Franco Shoots 'Zeroville' At Venice Film Fest». Variety. 5 сентября 2014. Վերցված է 18 мая 2015-ին.
- ↑ «James Franco Shaves Head For Upcoming Film 'Zeroville'». The Huffington Post. 4 сентября 2014. Վերցված է 18 мая 2015-ին.
- ↑ «Seth Rogen, Megan Fox, Will Ferrell, Danny McBride, Dave Franco And More Join James Franco's 'Zeroville'». Indiewire. 24 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 18 мая 2015-ին.
- ↑ «James Franco's 'Zeroville' begins filming in L.A.». onlocationvacations.com. 24 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 18 мая 2015-ին.
- ↑ «James Franco Shares First Clip from ZEROVILLE Featuring Will Ferrell». Collider.com. 20 января 2015. Վերցված է 18 мая 2015-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Զերովիլ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2015 ֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ջեյմս Ֆրանկոյի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1979 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1969 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1980 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1970-ականներին