Թոմաս Իեն Նիկոլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Իեն Նիկոլաս
2017 Wizard World Columbus - Thomas Ian Nicholas 01 (35600901314).jpg
Ծնվել էհուլիսի 10, 1980(1980-07-10)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԼաս Վեգաս Վելլի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, երաժիշտ, կինոպրոդյուսեր, երգիչ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կիթառահար
Ամուսին(ներ)DJ Colette?

Թոմաս Իեն Նիկոլաս (անգլ.՝ Thomas Ian Nicholas, հուլիսի 10, 1980(1980-07-10)[1], Լաս Վեգաս Վելլի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, երգիչ։ Հանդիսատեսին հայտնի է «Ալադինի ապարանքի առաջին ասպետը», «Ամերիկյան կարկանդակ», «Ամերիկյան կարկանդակ 2», «Ամերիկյան կարկանդակ 3. Հարսանիք» և «Արթուր թագավորի ապարանքի առաջին ասպետը» ֆիլմերից։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլասը ծնվել է Նևադայի Լաս Վեգաս քաղաքում։ Մայրը՝ Մարլան, պրոֆեսիոնալ պարուհի էր և ադմինիստրատոր դպրոցում[2][3]։ Ունի գերմանական, իռլանդական, անգլիական և իտալական ծագում։ Ընտանիքում 6 քույր և եղբայր են։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլասը հայտնի է Rookie of the Year (1993) և Ամերիկյան կարկանդակ (1999) ֆիլմերում խաղացած դերերով։ Նա հանդես եկավ «Ամերիկյան կարկանդակ»-ի ֆրենչայզի 4 թատերական ֆիլմերում՝ խաղալով Քևին Մայերսի դերը, խաղաց նաև Ֆրենկ Սինատրա կրտսերի դերը «Stealing Sinatra» ֆիլմում, նաև «Հելոուին․ հարություն» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն էր։ 2009 թվականին «Քրեքթաունի ուրախ կյանքը» ֆիլմում կատարեց նորակոչիկ ոստիկանի դերը[4]։ Խաղաց Յուջինի դերը Նիկոլ Հոլոֆսեների «Խնդրում եմ տուր» ֆիլմում, որը 2011 թվականին ստացավ Indie Spirit Robert Altman մրցանակը[5]։ «Չիկագո 8» ֆիլմում կատարեց Էբի Հոֆմանի դերը։ Նա նաև հանդես եկավ ABC«Grey's Anatomy» ֆիլմի դրվագներից մեկում՝ կատարելով Ջերեմիի դերը։ «Ես սկսեցի խաղալ, երբ 6 տարեկան էր։ Միշտ հաճույք եմ ստացել, երբ ստիպել եմ մարդկանց ծիծաղել, ժպտալ կամ մտածել»,- ասում է նա։

Նիկոլասը 2008 թվականի հունվարի 15-ին թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ «Without Warning»-ը[6], իսկ 2009 թվականի փետրվարի 28-ին՝ «Without Warning Acoustic», 2010 թվականի հունիսի 1-ին՝ «Heroes Are Human» ալբոմները։ Նրա 4-րդ ալբոմը մինի ալբոմ է, որը թողարկվել է 2012 թվականի մարտի 20-ին, որի առաջին՝ «My Generation» սինգլը ներառված է նաև «American Reunion» ալբոմի մեջ[7]։ Նիկոլասի 5-րդ մինի ալբոմը թողարկվել է 2014 թվականի ապրիլի 8-ին։

2015 թվականի մարտին Նիկոլասը հայտնվեց «Blues Traveler»-ի «Blow Up the Moon» ալբոմում, որտեղ «All the Way» երգի համահեղինակն էր։

2010 թվականի հունիսի 30-ին Նիկոլասը Ռիգլի մարզադաշտում կատարեց Չիկագո Քաբսի առաջին նետումը, ինչպես նաև խաղի ընդմիջմանը երգ կատարեց։ Նրան հրավիրեցին նաև 2015 թվականի հուլիսի 7-ին՝ Սենթ Լյուիս Կարդինալսի դեմ խաղին կատարելու հիմնը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլասը 2007 թվականին ամուսնացել է DJ Colette անվամբ հայտնի Կոլետ Մարինոյի հետ։ 2011 թվականին զույգն ունեցավ իրենց առաջնեկին՝ Նոլան Ռիվերին[8]։ Դուստրը՝ Զոի Դիլանը, ծնվեց 2016 թվականի ապրիլին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]