Ալադինի ապարանքի առաջին ասպետը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ալադինի ապարանքի առաջին ասպետը
A Kid in Aladdin's Palace
Kid in aladdin's palace poster.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1998
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորRobert L. Levy?
ԴերակատարներԹոմաս Իեն Նիկոլաս, Ռոնա Միտրա և Ջեյմս Ֆոլքներ
ՕպերատորՈւոլլի Փֆիստեր
Տևողություն89 րոպե

«Ալադինի ապարանքի առաջին ասպետը» (անգլ.՝ A Kid in Aladdin's Palace), ռեժիսոր Ռոբերտ Լ. Լևիի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Թոմաս Յեն Նիկոլասը, Ռոնա Միտրան, Նիկոլաս Այրոնսը, Ջեյմս Ֆոլկները, Տեյլոր Նեգրոնը, Աարոն Իպալեն, Դայանա Քենտը, Ռոջեր Էնալսը, Դևիդ Կիրշը, Գորդոն Վինտերը։

Տասներկու դար առաջ Բարսայում Ալադին սուլթանի չարանենգ եղբայրը բաղձում էր տիրանալ ջինով կախարդական լամպին։ Սուլթանը Ջինին թաքցնում է քարայրի մեջ իսկ նրա մուտքի բանալին մասնատում է և տարբեր տեղեր պահում, որպեսզի ըստ հետագայում հայտնվի փրկիչը և փրկի իրեն։ Իսկ փրկիչը ամերիկացի մի պատանի է, որը պատահաբար հին գնված ապրանքների միջից պատահաբար գտնում է ջինի լամպը և ինքն էլ չիմանալով թե ինչպես կանչում է ջինին։ Ջինը տղային տանում է իր ժամանակները, որպեսզի վերջինս այնտեղ փրկի սուլթանին։ Այնտեղ փրկիչը ծանոթանում է Ալի Բաբայի հետ և փրկում է գեղեցկուհի արքայադստեր կյանքը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգուշացում նախքան ընթերցելը. մանրամասներ է պարունակում սյուժեից։

Ալադինի եղբայրը՝ չարանենգ Լուքսորն ուզում էր տիրանալ Ալադինի գահին և նրա կախարդական լամպին։ Բայց Ալադինն իր եղբոր դիտավորությունները տեսնելով ջինով լամպը թաքցնում է մի քարայրում և այն կողպում է կախարդական բանալիով։ Իսկ այնուհետև Ալադինը բանալին բաժանում է մասերի և կախարդանքի շնորհիվ այն տարբեր տեղեր է գցում։ Զայրացած Լուքսորը հավերժական քնի է մատնում Ալադինին և արդյունքում ինքն է սկսում ղեկավարել պետությունը։ Բայց դա դեռ նրան քիչ է։ Լյուքսորն Ալադինի կնոջը համոզում է, որ վերջինս ամուսնանա իր հետ, քանի որ այդ ժամանակ ինքը կդառնա սուլթան։ Լամպում գտնվող Ջինը չի կարողում օգնության հասնել իր տիրոջը։ Նրան ոչինչ չի մնում, քան սպասել, մինչև որ հեռավոր ապագայում ինչ-որ մեկը լամպին դիպչելով իրեն կկանչի։

Արդյունքում անցնում է 12 դար և լամպը հայտնվում է ԱՄՆ-ի փոքրիկ խորտկանոցում, որտեղ աշխատում էր պատանի Կալվին Ֆուլերը։ Կալվին Ֆուլերը գերված էր մի աղջկանով, որն անընդհատ գալիս էր իրենց մոտ և միշտ նույն բանը պատվիրում։ Եվ վերջապես աղջիկն ինքն իր մոտ կանչեց Ֆուլերին և հարցրեց թե դրսի մեքենան ումն է։ Կալվինը, որպեսզի կարողանար գրավել աղջկան, ասաց որ իրենն է, և համաձայնվեց երեկոյան պարի գնալ։ Բայց նրան մնում էր ավտոմեքենայի բանալիները ստանալ։ Կալվինը դիմեց իր հետի աշխատող պատանուն, բայց վերջինս ոչ միայն մերժեց, այլ Կալվինին գործի դրեց։ Կալվինը ստիպված էր մաքրելու հին ամանեղենը, որը խանութպանը գնել էր ինչ-որ մի վաճառականից։ Գնված իրերի մեջ էր գտնվում նաև Ջինի լամպը։ Ջինն անմիջապես ազատություն ստացավ, երբ Կալվինը սկսեց մաքրել լամպը։

Լամպից դուրս գալուն պես Ջինը Կալվինին ասաց, որ վերջինս Փրկիչն է և ստիպված է իր հետ գալ Ալադինի ժամանակաշրջան, որպեսզի այնտեղ գտնի և ազատի իրեն՝ Ջինին։ Կալվինն այլ ելք չուներ և ակամայից հայտնվեց անցյալում։ Նա այնտեղ հանդիպեց լեգենդար Ալի Բաբային և անմիջապես գերի ընկնավ Լուքսորի մոտ։ Սակայն Ալի Բաբայի օգնությամբ Ֆուլերը կարողացավ փախչել և տեսնվել Ալադինի աղջկա՝ Շահիրիզադայի հետ։ Ալի Բաբան որոշեց օգնել Կալվինին, որպեսզի վերջինս Ջինին ազատել կարողանա։ Բայց Ալի Բաբան հետին պլաններ ուներ։ Չէ որ քարայրում, որտեղ գտնվում էր Ջինի լամպը, լիքը գանձեր կար։ Շահիրիզադան տղաներին ուղտեր է տալիս և ինքն էլ միանում ճանապարհորդներին։ Սակայն մի փոքր անց, երբ հերոսներն հասնում են Ալի Բաբայի ապարանքին, նրանց են միանում նաև Ալի Բաբայի երեք եղբայրները։

Կալվինի ժամանակակից գիտելիքներն օգտագործելով նրանք կարողանում են բարձրաբերձ ցցունքային ժայռից վերցնել բանալու մի կտորը։ Դրա համար Կալվինը դելտապլան է ստեղծում և Շահիրիզադայի հետ միասին թռչում են մեկ այլ ժայռի վրայից։ Շահիրիզադան բանալու առաջին կասը կարողանում է վերցնել փայտին ամրացված ծամոնի միջոցով։ Բանալու վերջին մասը նրանք կարողանում են գտնել մեռյալների հովտում, որտեղ Կալվինը մարտնչում է մեռյալ զինվորների հետ, որոնց միայն կրակի միջոցով է հնարավոր հաղթել։ Բանալին հավաքելուց հետո նրանք կարողանում են բացել քարայրի մուտքը և գտնել Ջինի լամպը։ Սակայն այստեղ բացահայտվում է Ալի Բաբայի կեղծավորությունը և վերջինս կախովի կամուրջը կտրելով մահվան է դատապարտում Կալվինին և Շահիրիզադային։ Բայց Կալվինին այս անգամ ևս օգնում է ապագայի ձեռքբերումները և նա իր պայուսակից հանում է լեզկան և նրա միջոցով կարողանում է իրեն և Շահիրիզադային անցկացնել կամրջի մյուս եզրը։ Բայց մուտքի մոտ նրանց սպասում էր Լյուքսորը՝ Ալի Բաբայի հետ միասին։ Ալի Բաբան փոշմանել էր իր արարքի համար և փորձել էր փրկել Կալվինին, բայց չէր կարողացել։

Ջինի լամպին տիրանալով Լյուքսորը Կալվինին, Ալի Բաբային իր եղբայրների հետ միասին փակում է քարայրում։ Նա գերի է վերցնում Շահիրիզադային և նրան որպես պետական հանցագործի դատապարտում է գլխատման։ Շահիրիազադայի փրկության համար թագուհին համաձայնվում է ամուսնանալ Լյուքսորի հետ, բայց վերջինս հրաժարվում է։ Իսկ Կալվինն իր ընկերների հետ կարողանում է քարայրից այլ ելք գտնել և նրանք բոլորը միասին սլանում են օգնության։ Նրանք գլխատման համար նախատեսված բեմահարդակը քանդում են նախքան արքայադստեր գլխատումը և այսպիսով փրկում նրան։ Լյուքսորի ճանկերից դուրս պրծնելուց հետո նրանց միայն մի բան էր մնում՝ հետ բերել Ջինի լամպը։ Կելվինը թռչող գորգի միջոցով ընկնում է Լյուքսորի հետևից, որը գտնվում է թռչող նժույգի վրա։ Ճարպկություն բանեցնելով Կալվինին հաջողվում է տիրանալ լամպին, իսկ Լյուքսորին ներքև գցել։ Ջինը կարողանում է կենդանացնել Ալադինին, որը շնորհակալություն է հայտնում Կալվինին և Ալի Բաբային։

Կալվինը վերադառնում է իր ժամանակը և թեև հիմա մեքենայի բանալին իր ձեռքին էր գտնվում, բայց Կալվինը հրաժարվում է այդ աղջկա հետ պարելու գնալ և բացի այդ ասում է, որ մեքենան իրենը չէ։ Բայց Կալվինի ժամանակաշրջան է գալիս Շահիրիզադան և երկուսը միասին թռչող գորգի վրա սլանում են հերթական արկածի հետևից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Թոմաս Յեն Նիկոլաս Կալվին Ֆուլեր
Ռոնա Միտրա Շահիրիզադա
Նիկոլաս Այրոնս Ալի Բաբա
Ջեյմս Ֆոլկներ Լուքսոր
Թեյլոր Նեգրոն Ջենի
Աարոն Իպալե Ալադին
Դայանա Քենթ Ջասմին
Ռոջեր Էնալս Կուս Կուս
Դևիդ Կիրշ Բոբ
Գորդոն Վինտեր Հումիս
Նիլ Կոնրիչ Ռիշադ
Ջոնաթան Չարլզ Կապլան Էլիոթ
Ջոն Տոուլս-Բեյ Չարլի
Գարի Եփ միսթր Նոքբեսթ
Միշել Մերկին Վալերի

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը համարվում է Ռոնա Միտրայի դեբյուտը[1]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Desert Opening
  2. Cave Of Wonders
  3. Sealing The Cave
  4. Special Delivery
  5. Market Chase
  6. Calvin From Reseda
  7. Harem Delights
  8. Secret Passage
  9. Camel Companion
  10. Oasis
  11. Winging It
  12. Sweet Dreams
  13. Sea Of Sand
  14. Burger Mirage
  15. Sandstorm
  16. Searching
  17. Love Blooms
  18. Luxor Sees All
  19. Valley Of Death
  20. Guardians Of The Key[2]

Նմանատիպ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]