Զերովիլ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զերովիլ
անգլ.՝ Zeroville
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա և վեպի էկրանավորում
ՀիմքԶերովիլ
Թվականսեպտեմբերի 6, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Ֆրանկո[1][2]
ՊրոդյուսերՔերոլայն Արագոն, Vince Jolivette? և Մայքլ Մենդելսոն
Սցենարի հեղինակՓոլ Ֆելթին և Իեն Օուլդս
ԴերակատարներՋեյմս Ֆրանկո[3], Սեթ Ռոգեն[3], Ջեքի Ուիվեր[3], Մեգան Ֆոքս[3], Ուիլ Ֆերրել[3], Դենի ՄաքԲրայդ[3], Դեյվ Ֆրանկո[3], Քրեյգ Ռոբինսոն[3], Ջոուի Քինգ[3], Թոմաս Իեն Նիկոլաս[3], Միա Սերաֆինո[3] և Հորացիո Սանս[3]
ՕպերատորԲրյուս Տիերի Չունգ
ԵրաժշտությունՋոնի Ջևել
ՄոնտաժՄեթյու Դիզել
Պատմվածքի վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունRabbit Bandini Productions
Տևողություն96 րոպե
Շահույթ65 000 $[4]

«Զերովիլ» (անգլ.՝ Zeroville), Սթիվ Էրիկսոնի նույնանուն վեպի հիման վրա նկարահանված դրամա-կատակերգություն ժանրի ամերիկական ֆիլմ, որի ռեժիսորն է Ջեյմս Ֆրանկոն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական ֆակուլտետի երիտասարդ ուսանող Հայկ Ջերոմը (Ջեյմս Ֆրանկո), ով տառապում է աուտիզմով և շատ է սիրում ֆիլմեր՝ 1969 թվականին ժամանում է Լոս Անջելես, որտեղ թևակոխում է Հոլիվուդի կինոարտադրության շրջադարձային ժամանակաշրջանը։ Այդ ժամանակ, երբ աշխարհը փոխվում է սեքսի, նարկոտիկների և ռոկ-ն-ռոլլի պատճառով նա ստանում է սիրելի աշխատանքը՝ ֆիլմի մոնտաժողի աշխատանքը և սկսում է առնչվել տարբեր կերպարների հետ՝ նախկին աստղերի, գողերի, քաղաքական ակտիվիստների, երաժիշտների և ռեժիսոր-վետերանների հետ[5][6]։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ջեյմս Ֆրանկո Հայկ Ջերոմ Հայկ Ջերոմ
Սեթ Ռոգեն Ջոն Միլիուս Ջոն Միլիուս
Ջեքի Ուիվեր
Մեգան Ֆոքս հոլիվուդյան աստղ հոլիվուդյան աստղ
Ուիլ Ֆերել
Դեննի Մակբրայնդ
Դեյվ Ֆրանկո
Քրեյգեն Ռոբինսոն
Ջոուն Քինգ
Գորացիո Սանս

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտին Ջեյմս Ֆրանկոն ձեռք բերեց իրավունք Սթիվ Էրիկսոնի 2007 թվականին գրված վեպի հիման վրա ֆիլմի նկարահանման և մշակման համար[7][8]։ Ֆիլմի սցենարը գրվեց Փոլ Ֆելտենի և Իէն Օլդսի կողմից[9]։ Իսկ ֆիլմի պրոդյուսերները դարձան Քեռոլայն Առագոնը, Վինս Ջոլիվեթը և Մայքլ Մենդելսոնը[10]։

2014 թվականի սեպտեմբերի 5-ին Ֆրանկոն մասնակցում է Վենետիկի կինոփառատոնին՝ սափրած գլխով և գլխի վրա դաջված դաջվածքով։ Նրա գլխի վրա պատկերված էին «Վայր արևի տակ» ֆիլմի դերասաններ Մոնտգոմերի Կլիֆտան և Էլիզաբեթ Թեյլորը։ Նա ասաց որ «մենք ստեղծում ենք փոքրիկ ֆիլմ։ Հնարավոր է, որ այն մենք կցուցադրենք այստեղ Վենեցիայում՝ հաջորդ տարի»[11][12]։ Հոկտեմբերի 24-ին լուսաբանվեց ֆիլմի դերասանական կազմի նկարը, որի մեջ ներկա էին Ջեյմս Ֆրանկոն, Սեթ Ռոգենը, Ջեքի Ուիվերը, Մեգան Ֆոքսը, Ուիլ Ֆերելը, Դեննի Մակբրայնդը, Դեյվ Ֆրանկոն, Քրեյգ Ռոբինսոնը, Ջոուն Քինգը և Գորացիո Սանսը[9][13]։

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսել են 2014 թվականի հոկտեմբերի 24-ին Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիա նահանգում։ Նոյեմբերին նկարահանումները ընթացել են Փասադենայում[14]։ Հենց այդ ժամանակ էլ ֆիլմը ներկայացվել է «American Film Market»-ում վաճառվելու համար[10]։

2015 թվականի հունվարի 20-ին Ֆրանկոն Ինստագրամում հրապարակեց ֆիլմի թրեյլերը[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt1881109/
  2. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=192336.html
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. https://www.the-numbers.com/movie/Zeroville#tab=summary
  5. «Меган Фокс сыграет в фильме Джеймса Франко». The Hollywood Reporter Russia. 27 октября 2014. Վերցված է 18 мая 2015-ին.
  6. «Джемс Франко и Меган Фокс на съемках совместного фильма "Зеровилль"». Hello Russia. 11 ноября 2014. Վերցված է 18 мая 2015-ին.
  7. «Seth Rogen, Will Ferrell, Megan Fox and More Join Franco's Zeroville». comingsoon.net. 24 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 18 мая 2015-ին.
  8. «'Megan Fox is the best': Director James Franco gushes over actress as they pose for Instagram snap on Zeroville set». Daily Mail. 13 ноября 2014. Վերցված է 18 мая 2015-ին.
  9. 9,0 9,1 «James Franco's 'Zeroville' Casts Seth Rogen, Will Ferrell and More». /Film. 24 октября 2014. Վերցված է 18 мая 2015-ին.
  10. 10,0 10,1 «Megan Fox Joins James Franco in 'Zeroville'». The Hollywood Reporter. 24 октября 2014. Վերցված է 18 мая 2015-ին.
  11. «James Franco Shoots 'Zeroville' At Venice Film Fest». Variety. 5 сентября 2014. Վերցված է 18 мая 2015-ին.
  12. «James Franco Shaves Head For Upcoming Film 'Zeroville'». The Huffington Post. 4 сентября 2014. Վերցված է 18 мая 2015-ին.
  13. «Seth Rogen, Megan Fox, Will Ferrell, Danny McBride, Dave Franco And More Join James Franco's 'Zeroville'». Indiewire. 24 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 18 мая 2015-ին.
  14. «James Franco's 'Zeroville' begins filming in L.A.». onlocationvacations.com. 24 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 18 мая 2015-ին.
  15. «James Franco Shares First Clip from ZEROVILLE Featuring Will Ferrell». Collider.com. 20 января 2015. Վերցված է 18 мая 2015-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]