Զատիկ Խանզատյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խանզադյան (այլ կիրառումներ)
Զատիկ Խանզատյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | ապրիլի 3 (15), 1886[1] կամ 1884[2] Մանիսա, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | հունվարի 23, 1980[1] Փարիզ[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | քարտեզագիր |
| Հաստատություն(ներ) | Ֆրանսիայի ռազմածովային ուժեր[3], Ազգերի լիգա և Մուրադ-Ռափայելյան վարժարան[3] |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[3][4] |
| Ալմա մատեր | Մեսրոպյան վարժարան[3] |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն և ֆրանսերեն |
Զատիկ Հակոբի Խանզատյան (ապրիլի 3 (15), 1886[1] կամ 1884[2], Մանիսա, Օսմանյան կայսրություն - հունվարի 23, 1980[1], Փարիզ[1]), ֆրանսահայ քարտեզագետ, ՀԽՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ (1967)։
Ավարտել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանը, ապա՝ Փարիզի նավագնացության բարձրագույն և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի դպրոցները, ստացել կոմանդորի կոչում։ 1911 թվականին հրավիրվել է Կոստանդնուպոլիս (Ստամբուլ)՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի վարչությունում աշխատելու, 1914 թվականին անցել է Բուլղարիա՝ Վառնայի ծովափի պաշտպանության ղեկավարի պաշտոնով։ 1919 թվականին մասնակցել է Փարիզի խաղաղության վեհաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ 1920 թվականին հրատարակել է 25 քարտեզից կազմված «Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնության ատլաս»-ը։
Ազգերի լիգայում վարել է աշխարհագրագետ-քարտեզագետի պաշտոն։ 1920-1932 թվականներին կազմել և հրատարակել է Թուրքիայի տնտեսական աշխարհագրության, Ալժիրի պատմական աշխարհագրության, Պաղեստինի տնտեսական աշխարհագրության և այլ ատլասներ։ 1930-1955 թվականներին եղել Է Մուրադ-Ռափայելյան վարժարանի աշխարհիկ տնօրենը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է ֆրանսիական Դիմադրության շարժմանը։ Պատերազմից հետո ծավալել է հայրենասիրական գործունեություն, կազմել մի շարք ատլասներ, այդ թվում՝ Խորհրդային Հայաստանի 40-ամյակին նվիրված «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ը (1960)։ Խանզատյանը ֆրանսահայ մշակութային միության պատվավոր նախագահն էր, ֆրանս-սովետական բարեկամության ջատագով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 492.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #123969549 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զատիկ Խանզատյան» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 12)։ |
