Զագրեբի մայր տաճար
Զագրեբի մայր տաճար Zagrebačka katedrala | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Խորվաթիա, Զագրեբ |
Տարածաշրջան | Հարավային Եվրոպա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Զագրեբի թեմ |
Ներկա վիճակ | կանգուն է |
Ժառանգության կարգավիճակ | Register of Cultural Goods of Croatia?[1] |
Անվանված | Աստվածածնի վերափոխման տոն |
Ճարտարապետ | Հերման Բոլե |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Հիմնադրված | 1093 թվական |
Շինանյութ | աղյուս |
![]() | |
![]() | |
Զագրեբի մայր տաճար (խորվ.՝ Zagrebačka katedrala), ամբողջական անվանումը՝ Մարիամ Աստվածածնի վերափոխման և սրբեր Ստեփանոսի և Վլադիսլավի մայր տաճար, կաթոլիկ կրոնական տաճար Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Մտնում է Զագրեբի թեմի մեջ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զագրեբի մայր տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են 1093 թվականին, սակայն ավարտվել են միայն 1242 թվականին՝ մոնղոլական արշավանքների շրջանում[2]։
15-րդ դարի վերջում Խորվաթիան և Բոսնիա Հերցեգովինան գրավվել են Օսմանյան կայսրության կողմից։ Թուրքական տիրապետության շրջանում այս տարածաշրջանում կառուցվել են մի շարք շինություններ, այդ թվում և ամրոցներ, տաճարներ և այլն։ 17-րդ դարում տաճարի հարավային կողմում կանգնեցվել է աշտարակ, որը ծառայել է, որպես ռազմական դիտակետ։
1880 թվականին եկեղեցին լրջորեն վնասվել է հզոր աղետաբեր երկրաշարժի հետևանքով։ Շինության հիմնական մասը փլուզվեց։ Վերականգնման աշխատանքները վստահվեցին ավստրիացի ճարտարապետ Հերման Գոլին։ Նա կարողացել է վերականգնել տաճարի գոթական տեսքը, ինչպես նաև վերականգնել 105 մետր բարձրությամբ երկու աշտարակները։
Ներկայումս Զագրեբի մայր տաճարը համարվում է կարդինալ Ալոյիզիե Ստեպինացի և մագնատ Թամաշ Էրդյոդի գերեզմանը։ Զագրեբյան այս կրոնական կառույցը պատկերված է Խորվաթիայի Հանրապետության ազգային արժույթ հանդիսացող 1000 կունա թղթադրամի դարձերեսին։ Այն թողարկվել է 1993 թվականին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զագրեբի մայր տաճարի պաշտոնական կայք Archived 2008-05-13 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զագրեբի մայր տաճար կատեգորիայում։ |