Երևան տրանզիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երևան-տրանզիտից)

«Երևան-տրանզիտ», երաժշտական նախագիծ, որի ընթացքում հնչում են հայկական երգեր ծագումով հայ և ոչ հայ երաժիշտների զուգերգերի տեսքով։

Նախագծի շրջանակներում իրականացվել է ձայներիզների (СD) թողարկում, կազմակերպվել են համերգներ և տարբեր հաղորդումներ, որոնք հետագայում նաև լույս են ընծայվում DVD ձևաչափով և այլն։

Չորս անգամ իրականացվել է «Երևան-Մոսկվա. տրանզիտ» նախագիծը, մեկ անգամ՝ «Երևան-Կիև. տրանզիտ»[1]։

«Երևան-Տրանզիտ»-ի մասնակիցներ են դարձել Լայմա Վայկուլեն, Վլադիմիր Պրեսնյակովը, Լեոնիդ Ագուտինը, Անժելիկա Վարումը, Սոսո Պավլիաշվիլին, «ՈւմաԹուրման», «Ա-Ստուդիո», «Մորալնի կոդեքս» խմբերը, Վալերի Սյուտկինը, Իոսիֆ Կոբզոնը, Նադեժդա Բաբկինան, Ալեքսանդր Բույնովը, Թամարա Գվերդծիթելին, Սերգեյ Պենկինը, Comedy Club–ը, ՎԻԱ «Սլիվկի»-ն, «Օտպետիե մոշեննիկի» խումբը, Սվետլանա Լոբոդան, Թինա Կարոլը և ուրիշներ[1][2]։

Նախագծի կազմակերպիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվական՝ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հատուկ մրցանակ
  • 2007 թվական՝ Armenian Music Awards, «Լավագույն համերգ» անվանակարգ[2]։

Երևան-Մոսկվա. Տրանզիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երևան-Մոսկվա. Տրանզիտ» նախագծի համերգը կայացել է 2005 թվականին, Մոսկվայի «Ռոսիա» պետական կենտրոնական համերգասրահում։ Համերգին մասնակցել են՝

Նախագիծն իրականացվել է Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի մասնակցությամբ։

Երևան-Մոսկվա. Տրանզիտ 4[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երևան-մոսկվա. Տրանզիտ 4» նախագծի համերգը կայացել է 2006 թվականին, Մոսկվայի «Միր» համերգասրահում։

Համերգին մասնակցել են՝

Երևան-Մոսկվա. Տրանզիտ. Համերգ նվիրված Հաղթանակի օրվան և Շուշիի ազատագրման 15 ամյակին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երևան-տրանզիտ. Համերգ նվիրված Հաղթանակի օրվան և Շուշիի ազատագրման 15 ամյակին» նախագծի համերգը կայացել է Հանրապետության հրապարակում 2007 թվականի մայիսի 9-ին։

Համերգին մասնակցել են՝

  • Լայմա Վայկուլե
  • «Մորալնի կոդեքս»
  • Սերգեյ Պենկին
  • Ալեքսանդր Բույնով
  • «Ա-Ստուդիո»
  • Վլադիմիր Պրեսնյակով
  • Վլադ Ստաշևսկի
  • Արաքսյա
  • Անաստասիա Ստոցկայա
  • Արամո
  • Ալիսա Մոն և ուրիշներ։
  • Հաղորդավարներ՝ Հրանտ Թոխատյան և Ալիկա Սմեխովա

Նախագիծն իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։

Երևան-Կիև. Տրանզիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երևան-Կիև. Տրանզիտ» նախագծի համերգը կայացել է 2009 թվականին, Կիևի «Ուկրաինա» համերգասրահում։

Համերգին մասնակցել են՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Շարմ Հոլդինգ» հայկական պրոդյուսերական ընկերությունը ծրագրում է «Երևան-Կիև-Տրանզիտ» երգի նախագիծը
  2. 2,0 2,1 «Նախագիծ «Երևան. տրանզիտ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]