Երկնագույն բանակ
Երկնագույն բանակ | |
---|---|
Կապույտ բանակի զորքերը և գեներալ Յուզեֆ Հալլերը | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ցամաքային զորքեր |
Երկիր | Ֆրանսիա Լեհաստան |
Թվակազմ | 68, 500 |
Պատմություն | |
Ճակատամարտեր | |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | գեներալ Յուզեֆ Հալլեր |
Կայք | hallersarmy.com |
Երկնագույն բանակ կամ Հալլերի բանակ (լեհ.՝ Błękitna Armia), լեհական զորամիավորում, որը 1919 թվականի մայիս-հուլիս ամիսներին պատերազմել է Գալիցիայում գեներալ Յուզեֆ Հալլերի հրամանատարության տակ։ Զորամիավորման անվանումը պայմանավորված էր համազգեստի գույնով։ Կազմավորվել է Անտանտի և ԱՄՆ-ի կողմից Ֆրանսիայում՝ լեհական իշխանության կողմից բոլշևիկյան զորքերի դեմ այն կիրառելու նպատակով։ Պատերազմի ավարտին զորամիավորման կազմը հասել է վեց դիվիզիաների և կազմում էր մոտ 80 հազար զինվոր[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանակի առաջին ստորաբաժանումները ստեղծվել են 1917 թվականին Ֆրանսիայի նախագահ Ռայմոն Պուանկարեի և լեհ քաղաքական գործիչ Իգնացի Յան Պադերևսկու միջև ստորագրված դաշինքից անմիջապես հետո։ Նոր բանակի վարձկանների մեծ մասը կամ լեհեր էին, որոնք ծառայում էին ֆրանսիական բանակում, կամ Գերմանիայից նախկին լեհ ռազմագերիներ, կամ նախկինում ավստրա-հունգարական կայսերական բանակում ծառայողներ (ընդհանուր մոտ 35 000 մարդ)։ Եվս 23 000 մարդը ԱՄՆ-ից լեհեր էին[2]։ Մնացածները հավաքվել են ամբողջ աշխարհից, այդ թվում էին նաև Ֆրանսիայում ռուսական էքսպեդիցիոն կորպուսի և Բրազիլիայում լեհական սփյուռքից ծառայողները (ավելի քան 300 մարդ)։
Ի սկզբանե բանակը գտնվում էր ֆրանսիական քաղաքական վերահսկողության տակ և գեներալ Լուի Արշինարդի հրամանատարության տակ։ 1918 թվականի փետրվարի 23-ին քաղաքական վերահսկողությունն անցել է Լեհական ազգային կոմիտեին։
1919 թվականի ապրիլ-հունիս ընկած ժամանակահատվածում Հալլերի բանակի թվաքանակն աճել է մինչև 70 000 զինվոր, և բանակն ամբողջ սպառազինությամբ վերատեղաբաշխվել է Լեհաստանում։
1919 թվականի մայիսին Հալլերի զորքերը տեղափոխվել են խորհրդա-լեհական ճակատ։ Բանակը մասնակցել է բազմաթիվ մարտերում Կարմիր բանակի հետ միասին՝ հիմնականում Սեմյոն Բուդյոննիի հեծելազորի հետ։
Հալլերի բանակի Լեհաստան տեղափոխման պայմաններից մեկը Արևմտա-ուկրաինական Ժողովրդական Հանրապետության դեմ ուղղված պատերազմում չմասնակցելն էր։ Սակայն 1919 թվականի մայիսի 15-ին լեհական իշխանությունը Հալլերի բանակը ուղարկեց ուկրաինա-լեհական ճակատ Գալիցիա և Վոլին, ինչը թույլ տվեց խլել նախաձեռնությունը Գալիցիական բանակի դեմ մարտերում։ Բանակը մասնակցել է լեհա-ուկրաինական պատերազմում Արևելյան Գալիցիայում, պաշտպանել է Լվով քաղաքը ուկրաինական ջոկատներից։
Չորտկովսկի հարձակման ժամանակ Հալլերի բանակը մեծ կորուստներ կրեց։ Այնուամենայնիվ, օգնություն ստանալով Անտանտից, Լեհաստանի զորքերը դուրս են մղել Գալիցիական բանակը Զբրուչ գետից այն կողմ։ Արևելյան Գալիցիայի և Վոլինի գրավումից հետո Հալլերի բանակը 1919 թվականի սեպտեմբերին վերակազմավորվել է և դարձել է լեհական բանակի մասը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Paul S. Valasek Haller’s Polish Army in France Chicago 2006 ISBN 0-9779757-0-3 (անգլ.)
- ↑ Melvin Ember; Carol R. Ember; Ian Skoggard (2005). Encyclopedia of Diasporas: Immigrant and Refugee Cultures Around the World. Volume I: Overviews and Topics; Volume II: Diaspora Communities. Springer Science & Business Media. էջ 260. ISBN 978-0-306-48321-9. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնագույն բանակ» հոդվածին։ |
|