Երկխոսություն աշխարհի երկու գլխավոր համակարգերի վերաբերյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկխոսության տիտղոսաթերթը, 1632թ․

Երկխոսություն աշխարհի երկու գլխավոր համակարգերի վերաբերյալ(Dialogo sopra i due massimi sistemi del mondo) Գալիլեո Գալիլեյի 1632 թվականին լույս տեսած իտալալեզու գիրքն է, որը համեմատում է Կոպեռնիկյան համակարգը ավանդական Պտղոմեոսյան համակարգի հետ։ 1635-ին Մաթիաս Բեռնեգերի կողմից այն թարգմանվել է լատիներեն Systema cosmicum վերնագրով[1] (հայերեն՝ Տիեզերական համակարգ)[2]։ Գիրքը նվիրված էր Գալիլեյի հովանավոր Ֆերդինանդո II Մեդիչիին, Տոսկանայի Մեծ դքսին, ով 1632 թվականի փետրվարի 22-ին առաջինը ստացավ տպագիր օրինակը[3]։

Կոպեռնիկյան համակարգում Երկիրն ու մյուս մոլորակները պտտվում են Արեգակի շուրջ, իսկ Պտղոմեոսյան համակարգում տիեզերքում ամեն ինչ պտտվում է Երկրի շուրջ։ Երկխոսությունը լույս է տեսել Ֆլորենցիայում, ինկվիզիցիայի պաշտոնական լիցենզիայով։ 1633 թ.-ին գրքի պատճառով Գալիլեոն ճանաչվեց որպես «հերետիկոսության մեջ խստորեն կասկածվող»։ Գիրքն այնուհետև ներառվեց արգելված գրքերի ցանկում, որտեղից այն չհանվեց մինչև 1835 թվականը (1822-ին նրա քննարկած տեսությունները թույլատրվեցին տպագրության)[4]։ Իր ժամանակին չբարձրաձայնված գործողության արդյունքում կաթոլիկ երկրներում նույնպես արգելվեց իր կողմից գրված կամ երբևէ գրվելիք թեմաների հրատարակումը։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը գրելիս Գալիլեոն այն անվանեց որպես իր «Երկխոսություն մակընթացությունների մասին», և երբ ձեռագիրը գնաց ինկվիզիցիայի հաստատմանը, վերնագիրն էր՝ «Երկխոսություն ծովի տեղատվության և հոսանքի մասին»։ Նրան հանձնարարվեց վերնագրից  հեռացնել մակընթացությունների մասին բոլոր հիշատակությունները և փոխել նախաբանը, քանի որ այդպիսի վերնագրին հավանություն տալը նման կլիներ նրա այն տեսությանը հավանություն տալուն, որը որպես մակընթացությունների պատճառ նշում է Երկրի շարժումը։ Արդյունքում տիտղոսաթերթի  պաշտոնական վերնագիրը Երկխոսություն է, որին հաջորդում են Գալիլեոյի անունը, ակադեմիական գրառումները, իսկ հետո գալիս է երկար ենթավերնագիր։ Անունը, որով այժմ հայտնի է աշխատանքը, վերցվել է տպագրողի կողմից տիտղոսաթերթի  նկարագրությունից, երբ 1744 թվականին կաթոլիկ աստվածաբանի կողմից հաստատված նախաբանով թույլատրվել է այն տպել[5]։ Սա պետք է հիշել՝ Գալիլեոյի գիրքը գրելու շարժառիթները քննարկելիս։ Չնայած գիրքը պաշտոնապես ներկայացվում է որպես երկու համակարգերի քննարկում(ինչպես դա անհրաժեշտ էր լիներ ընդհանրապես տպագրվելու համար), կասկած չկա, որ Կոպեռնիկյան կողմը հաղթում է բանավեճը[6]։

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը ներկայացվում է որպես  չորս օրերի ընթացքում երկու փիլիսոփաների և մեկ աշխարհականի միջև քննարկումների շարք։

  • Սալվիատին հանդես է գալիս որպես Կոպեռնիկյան դիրքորոշման կողմնակից և ուղղակիորեն ներկայացնում է Գալիլեոյի որոշ տեսակետներ՝ անվանելով վերջինիս «Ակադեմիկոս», ի պատիվ Գալիլեոյի անդամակցությանը դեյ Լինչեի ակադեմիային։ Նա կրում է Գալիլեոյի ընկեր Ֆիլիպո Սալվիատիի անունը(1582–1614)
  • Սագրեդոն խելացի աշխարհիկ է, ով ի սկզբանե չեզոք է։ Նա կրում է Գալիլեոյի ընկեր Ջիովաննի Ֆրանչեսկո Սագրեդոյի անունը(1571–1620)
  • Սիմպլիսիոն՝ Պտղոմեոսի և Արիստոտելի նվիրված հետեւորդը, ներկայացնում է ավանդական տեսակետներ և Կոպեռնիկյան դիրքորոշման դեմ փաստարկներ։ Ենթադրաբար նա կրում է Արիստոտելի վեցերորդ դարի մեկնաբան Սիմպլիսիոս Կիլիկիացու անունը, բայց ենթադրվում էր, որ այդ անունը կրկնակի մեկնաբանություն ունի, քանի որ իտալերենից «սեմպլիչե» թարգմանաբար նշանակում է «պարզամիտ» (մի քիչ բթամիտ)[7]։ Սիմպլիսիոնի հիմքում ընկած են երկու հասակակից պահպանողական փիլիսոփաներ, Գալիլեոյի հակառակորդ Լյուդովիկո դելե Կոլոմբը (1565–1616?) և Պադուացի պաշտոնակից Չեզարե Կրեմոնին (1550–1631), ով հրաժարվել էր դիտել աստղադիտակի միջով[8]։ Կոլոմբը առաջնորդում էր Գալիլեոյի հակառակորդների ֆլորենտական մի խմբի, որին Գալիլեոյի որոշ ընկերներ անվանում էին «աղավնիների լիգա»[9]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննարկումները միայն չեն սահմանափակվում աստղագիտական թեմաներով, այլ նաև ընդգրկում են ժամանակակից գիտության մեծ մասը։ Դրանցից մի քանիսը նախատեսված էին ցույց տալու, թե ինչն էր Գալիլեոն համարում լավ գիտություն, ինչպիսին է Ուիլյամ Գիլբերտի մագնիսականության վերաբերյալ աշխատանքի քննարկումը։ Մյուս մասերը նույնպես կարևոր են քննարկման համար, քանի որ հակադարձում են Երկրի շարժման դեմ սխալ փաստարկներին։

Երկրագնդի շարժման դեմ դասական փաստարկը Երկրի մակերևույթին արագության զգացողության բացակայությունն է, չնայած, որ այն շարժվում է հասարակածի մոտ 1700 կմ/ժ արագությամբ։ Այս պարագայում պատկերավոր փորձ է արվում, որի ժամանակ մարդը նավի տախտակամածից ներքև է և չի կարող իմանալ՝ նավը կանգնած է, թե սահուն անցնում է ջրի վրայով․ ուսումնասիրում է շշից ջրի կաթելը, ակվարիումում ձկների լողալը, թիթեռների թռիչքը և այլն; և նրանց վարքը չի հուշում՝ նավը շարժվում է, թե ոչ։ Սա իներցիալ հաշվարկման համակարգի դասական բացատրություն է և հերքում է այն առարկությունը, որ եթե Երկիրը պտտվեր, մենք կշարժվեինք հարյուրավոր կիլոմետր ժամ արագությամբ, և այն, ինչ որևէ մեկը ձեռքից վայր էր գցում, արագորեն կընկներ նրանից հետ՝ դեպի արևմուտք։

Գալիլեոյի փաստարկների հիմնական մասը կարելի է բաժանել երեք դասի.

  • Ավանդական փիլիսոփաների կողմից բարձրացված առարկությունների հերքումներ․ օրինակ նավի վրայի մտավոր փորձը։
  • Դիտարկումներ, որոնք անհամատեղելի են Պտղոմեոսյան մոդելի հետ. օրինակ Վեներայի փուլերը, որոնք պարզապես գոյություն չունեն, կամ արևաբծերի տեսանելի շարժումները, որոնք կարող են բացատրվել միայն Պտղոմեոսյան կամ Տիխոնիկ համակարգերում[10]։
  • Փաստարկներ, որոնք ցույց են տալիս, որ սխալ էր փիլիսոփաների միասնական տեսությունը երկնքի մասին, որն ըստ ենթադրությունների ապացուցում էր, որ Երկիրը անշարժ է; օրինակ՝ Լուսնի լեռները, Յուպիտերի արբանյակները և հենց վերոնշյալ արևային բծերի գոյությունը հին աստղագիտության մաս չեն կազմում։

Ընդհանուր առմամբ, այս փաստարկները լավ տեղավորվում են հաջորդ չորս դարերի գիտության գաղափարախոսության մեջ։ Միայն թե որքան համոզիչ պետք է լինեին նրանք 1632 թվականին անկողմնակալ ընթերցողի համար, մնում է վիճելի հարց։

Գալիլեոն չորրորդ փաստարկն է բերում.

  • Ուղղակի փաստարկ ֆիզիկայից ի օգուտ Երկրի շարժման՝ մակընթացությունների բացատրության միջոցով

Որպես ալիքների առաջացման բացատրություն կամ որպես Երկրի շարժման ապացույց՝ սա ձախողում է։ Հիմնական փաստարկը ներքին անհամապատասխանություն ունի և փաստորեն բերում է այն եզրակացության, որ մակընթացությունները գոյություն չունեն։ Բայց Գալիլեյը սիրում էր հակասություններ և քննարկման «Չորրորդ օրը» նվիրեց դրանց։ Դրա ձախողման չափը, ինչպես Գալիլեյի հետ կապված գրեթե ամեն ինչ, հակասական է։ Մի կողմից, այս ամենը մամուլում որակվեց որպես «խուլիգանություն»[11], մյուս կողմից, Այնշտայնը լիովին այլ կերպ նկարագրեց.

Երկրի շարժման մեխանիկական ապացույցի փափագն էր, որ ստիպեց Գալիլեյին կազմել մակընթացությունների սխալ տեսություն։ Վերջին զրույցի հետաքրքրաշարժ փաստարկները դժվար թե ընդունվեին Գալիլեոյի կողմից որպես ապացույց, եթե նրա խառնվածքը չգերիշխեր[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Maurice A. Finocchiaro: Retrying Galileo, 1633-1992, University of California Press, 2007 0-520-25387-6, 978-0-520-25387-2
  2. Journal for the history of astronomy, 2005
  3. Gindikin, Semen Grigorʹevich (1988). Tales of physicists and mathematicians. Birkhäuser. էջ 62. ISBN 978-0-8176-3317-2. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  4. The Trial of Galileo: A Chronology Արխիվացված 2007-02-05 Wayback Machine
  5. Drake, Stillman (1990). Galileo: Pioneer Scientist. U of Toronto Press. էջ 187. ISBN 0-8020-2725-3.
  6. Koestler, Arthur (1989). The Sleepwalkers. Penguin Arkana. էջ 480.
  7. Arthur Koestler, The Sleepwalkers: A History of Man's Changing Vision of the Universe (1959), Penguin Books, 1986 edition: 0-14-055212-X, 978014055212X 1990 reprint: 0-14-019246-8, 978-0-14-019246-9 [1]
  8. Stillman Drake: Galileo at Work: His Scientific Biography, Courier Dover Publications, 2003, 0-486-49542-6, page 355 : Cremonini and delle Colombe
  9. "La legha del pippione". "Pippione" is a pun on Colombe's surname—which is the plural of the Italian word for dove. Galileo's friends, the painter, Lodovico Cardi da Cigoli, his former student, Benedetto Castelli, and a couple of his other correspondents often referred to Colombe as "il Colombo", which means "the Pigeon". Galileo himself used this term a couple of times in a letter to Cigoli of October, 1611 (Edizione Nazionale 11:214). The more derisive nickname, "il Pippione", sometimes used by Cigoli (Edizione Nazionale 11:176, 11:229, 11:476,11:502), is a now archaic Italian word with a triple entendre. Besides meaning "young pigeon", it is also a jocular term for a testicle, and a Tuscan dialect word for a fool.
  10. Drake, (1970, pp.191–196), Linton (2004, pp. 211–12), Sharratt (1994, p. 166). This is not true, however, for geocentric systems—such as that proposed by Longomontanus—in which the Earth rotated. In such systems the apparent motion of sunspots could be accounted for just as easily as in Copernicus's.
  11. Timothy Moy (September 2001). «Science, Religion, and the Galileo Affair». Skeptical Inquirer. 25 (5): 43–49. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 29-ին.
  12. «Foreword; By Albert Einstein; Authorized Translation by Sonja Bargmann». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 25-ին.(passages omitted)
  13. Paul Mainwood (2003 թ․ օգոստոսի 9). «Thought Experiments in Galileo and Newton's Mathematical Philosophy» (PDF). 7th Annual Oxford Philosophy Graduate Conference. 7th Annual Oxford Philosophy Graduate Conference. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ սեպտեմբերի 22-ին., quoting page xvii of Einstein's foreword in G. Galilei (1953) [1632]. Dialogue Concerning the Two Chief World Systems. Translated by Stillman Drake. Berkeley and Los Angeles, CA: The University of California Press.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկխոսություն աշխարհի երկու գլխավոր համակարգերի վերաբերյալ» հոդվածին։