Երիցուկ երիցուկանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երիցուկ երիցուկանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Anthemideae
Ցեղ Երիցուկ (Matricaria)
Տեսակ Երիցուկ երիցուկանման (M. matricarioides)
Միջազգային անվանում
Matricaria matricarioides

Երիցուկ երիցուկանման (լատ.՝ Matricaria matricarioides), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30սմ բարձրությամբ ուղիղ ճյուղավոր ցողունով և հաճելի բուրմունքով միամյա խոտաբույս է։ Տերևները ցողունագիրկ նստադիր են և կրկնակի կամ եռակի մասնատված։ Ծաղկազամբյուղներում գտնվում են կարճ ծաղկակոթերով խողովակաձև,լեզվակավոր ծաղիկները բացակայող խողովակաձև, կանաչավուն ծաղիկները։ Փաթաթոցի տերևիկները թաղանթային սպիտակ եզրաշերտով են, իսկ հարթ, երկարավուն պտուղները կողավոր սերմնիկներ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում են ստորին կամ միջին լեռնային գոտիներում, գետափերին, բնակավայրերի հարևանությամբ, ճանապարհների եզրին և աղբավայրերում։ Հանդիպում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի և Արմավիրի մարզերում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաբույլերը օգտագործվում են բուժական նպատակով։ Թուրը կիրառվում է որպես սպազմալիտիկ, քրտնաբեր և հանգստացնող միջոց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Գիրք:Հայաստանի վայրի դեղաբույսեր