Սպազմատոլիկ դեղանյութեր («Սպազմ և հունարեն λύσις— քայքայում, լուծում), քիմիական տարբեր կառուցվածք ունեցող դեղամիջոցներ, որոնք առաջացնում են ներքին օրգանների՝ արյունատար անոթների, բրոնխների, ստամոքս-աղիքային համակարգի, լեղուղիների, միզուղիների հարթ մկանունքի թուլացում։ Ըստ ազդեցության մեխանիզմի սպազմատոլիկ դեղանյութեր լինում են նեյրոտրոպ և միոտրոպ։ Առաջին խմբին են պատկանում խոլինոլիտիկ դեղամիջոցները (ատրոպին, սպազմոլիտին, տիֆեն, ապրոֆեն, դիպրոֆեն և այլն)։ Նեյրոտրոպ սպազմատոլիկ դեղանյութերի շարքին պայմանականորեն դասվում են նաև սիմպաթոմիմետիկ դեղամիջոցները (ադրենալին, էֆեդրին, իզադրին), որոնք սիմպաթիկ նյարդերի գրգռման հետևանքով թուլացնում են բրոնխների, աղիքների և այլ օրգանների հարթ մկանները։ Սիոտրոպ սպազմատոլիկ դեղանյութեր (պապավերին, նոշպա և այլն) անմիջական ազդեցություն են ունենում հարթ մկանների վրա։ սպազմատոլիկ դեղանյութեր օգտագործում են հարթ մկանների կծկումների ուժեղացմամբ ընթացող մի շարք հիվանդությունների (բրոնխային հեղձուկ, երիկամային խիթ, գլխուղեղի արյան անոթների սպազմ և այլն) բուժման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 49)։