Երաժիշտներ (նկար, Կարավաջո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երաժիշտներ
տեսակգեղանկար
նկարիչԿարավաջո[1][2]
տարիմոտ 1595
բարձրություն92,1 սանտիմետր[3]
լայնություն118,4 սանտիմետր[3]
ուղղությունբարոկկո
ժանրինքնապատկեր, կենցաղային ժանր, այլաբանություն և դիմապատկեր
նյություղաներկ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[4][5]
սեփականատերՖրանչեսկո Մարիա դել Մոնտե և Մետրոպոլիտեն թանգարան
պատվիրատուՖրանչեսկո Մարիա դել Մոնտե[2]
հիմնական թեմաերաժշտություն, սեր և Կարավաջո
կայք
Ծանոթագրություններ
 The Musicians by Caravaggio Վիքիպահեստում

«Երաժիշտներ», բարոկկո շրջանի իտալացի նկարիչ Կարավաջոյի 1595 թվականի նկարներից։ Պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։ Այստեղ հայտնվել է 1952 թվականին։ 1983 թվականին հիմնական ռեստավրացիայի է ենթարկվել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Կարավաջոյի առաջին հովանավորներից մեկը՝ կարդինալ Դել Մոնտեն էր , «Երաժիշտները» նկարը նրա առաջին պատվերն է։ Կարդինալի ամրոցում հաճախ անց էին կացվում տոնական երեկույթներ, որոշեց առանձնասենյակներից մեկը զարդարել երաժշտության թեմայով։ Քանի որ երիտասարդ Կարավաջոն նրա շրջապատից էր՝ ստացավ երկու նկարի պատվեր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանական թատերական զգեստներով երեք պատանի նստած են և պատրաստվում են փորձի։ Կենտրոնում Մարիո Մինիտին ձգում է լյուտնյայի լարերը , ջութակահարը ուշադիր նայում է նոտաներին, նրանց մեջտեղում Կարավաջոն տեղավորել է իրեն։ Ձախ կողմում պատկերված է Ամուրը՝ նետերը մեջքի ետևում, խաղողով զբաղվելիս։ Այս կերպարի մի քանի բացատրություն կա։ Նկարի անունը պայմանական է, բայց բազմանշանակ։ Նկարը անվանել են «Երաժշտություն», « Երաժիշտներ», «Համերգ», չնայած նկարի համար լավագույն անվանումը «Փորձ» է։ Պատանիների թատերական հագուստները կտավը հեռացնում էր առօրեականությունից, իսկ փորձի հասարակ մոտիվը դառնում է ավելի տոնական։ Նկարին գեղեցկություն էր հաղորդում նաև գույների և հորինվածքի հարմոնիան։ Այս նկարին որպես զույգ Կարավաջոն նկարել է նաև «Վինահարը» նկարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժիշտներ (նկար, Կարավաջո)» հոդվածին։