Եվսեյ Մոիսեենկո
Եվսեյ Մոիսեենկո ռուս.՝ Yevsey Yevseyeviç Moiseyenko | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15 (28), 1916 կամ օգոստոսի 28, 1916[1] |
Ծննդավայր | Uvaravičy, Գոմելի գավառ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 29, 1988[3] (72 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ և գրաֆիկա |
Թեմաներ | գեղանկարչություն[4] |
Աշակերտներ | Q120679503? և Q124646403? |
Պարգևներ |
Եվսեյ Եվսեևիչ Մոիսեենկո (ռուս.՝ Евсей Евсеевич Моисеенко, օգոստոսի 15 (28), 1916 կամ օգոստոսի 28, 1916[1], Uvaravičy, Գոմելի գավառ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 29, 1988[3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, բելառուս և ռուս նկարիչ, գրաֆիկ, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1970)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1986)։ Լենինյան մրցանակի (1974) և ԽՍՀՄ Պետական մրցանակի (1983) դափնեկիր։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվսեյ Մոիսեենկոն ծնվել է 1916 թվականի օգոստոսի 15 (28)-ին Ուվարովիչի բնակավայրում (ներկայում՝ գյուղ Բելառուսի Գոմելի մարզի Բուդա-Կոշելյովսկի շրջանում)։
7-րդ դասարանն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, որտեղ 1931 թվականին ընդունվել է Մ. Կալինինի անվան գեղարվեստաարդյունաբերական ուսումնարան՝ մետաղի վրա փորագրման և պապիե-մաշեի բաժին։ 1931-1935 թվականներին սովորել է այս ուսումնարանում՝ Բ. Լանգի, Ֆիլիմոնովի, Նիկոլաևի մոտ։ Ավարտել է ուսումնարանի պապիե-մաշեի փորագրման բաժինը։ Դիպլոմային աշխատանք եղել է «Չապաև» թղթապանակ-հասցեն։
1935 թվականին ընդունվել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ Մանկավարժների թվում եղել են Ի. Բրոդսկին և Վ. Յակովլևը։ Նկարչի վրա մեծ ազդեցություն է ունեցել Ա. Օսերկինը, որի արվեստանոցում նա սովորել է։
Կրթությունն ընդհատել է պատերազմը։ 1941 թվականի հուլիսի 5-ին կամավոր միացել է ժողովրդական աշխարհազորայիններին։ Լենինգրադի մատույցներում իր զորամասի հետ հայտնվել է շրջափակման մեջ և գերի ընկել ֆաշիստների մոտ։ Մինչև 1945 թվականի ապրիլը գտնվել է Ալտենգրաբովի համակենտրոնացման ճամբարում։ Երբ բանտարկյալներն ազատ են արձակվել դաշնակից զորքերի կողմից, Մոիսեենկոյին ուղարկել են հայրենիք։ Պատերազմն ավարտել է 3-րդ գվարդիական հեծելազորային կորպուսում։
Զորացրվելուց հետո՝ 1945 թվականին, վերադարձել է ինստիտուտ և 1947 թվականին ավարտել այն Ալեքսանդր Օսմյորկինի արվեստանոցում՝ ստանալով նկարչի որակավորում։ Դիպլոմային աշխատանք եղել է «Գեներալ Դովատոր» նկարը[5]։
Եվսեյ Մոիսեենկոն եղել է բնանկարի, նատյուրմորտի վարպետ։ Նկարչին ճանաչում են բերել հաստոցային նկարները քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների թեմաներով, այդ թվում՝ «Կարմիրները եկան» (1961), «Մայրեր, քույրեր» (1967), «Կեռաս» (1969), «Հաղթանակ» (1972), «Մայիսի 9» (1975)[6]։ Այդ աշխատանքներում նա փիլիսոփայորեն վերաիմաստավորում է պատերազմի թեման։
«Առաջին հեծյալ», «Կարմիրները եկան, «Լրաբերներ», «Կեռաս» կտավների համար արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի (1970) կոչման։
1970-1980-ական թվականներին թեմատիկ գեղանկարչության հետ մեկտեղ հանդես է եկել որպես տաղանդավոր դիմանկարիչ։
Կյանքի վերջին տարիներին անդրադարձել է ավետարանական սյուժեներին («Խաչելություն», 1988)։
1958 թվականից մինչև կյանքի վերջ ղեկավարել է անհատական արվեստանոց Ի․ Ե․ Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Դաստիարակել է նկարիչների մի քանի սերունդ։ 1963 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում[7].
Նկարչի ոճին հատուկ են սուր գրաֆիկականությունը, երբեմն հասնելով էքսպրեսիայի վրձնով ազատ աշխատանքի հետ համատեղ, արվեստանոցային կոմպոզիցիան, վառ, մաքուր գույները։
ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս է (1973, թղթակից անդամ՝ 1962): ԽՍՀՄ Նկարիչների միության (1947), Նկարիչների միության գեղանկարչական բաժանմունքի բյուրոյի, Լենինգրադի նկարչների միության վարչության և նախագահության անդամ է (1956), ԽՍՀՄ նկարիչների միության քարտուղար (1973)։
Եվսեյ Եվսեևիչ Մոիսեենկոն մահացել է 1988 թվականի նոյեմբերի 29-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1986)
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)
- ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1965)
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ(1970)
- Լենինյան մրցանակ (1974) – «Մարտական տարիներ» («Կարմիրները եկան», «Ընկերներ», «Կեռաս», «Հաղթանակ») նկարների շարքի համար
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1983) – «Հիշողություն» («Մանկությունից», «Վետերաններ», «Երգ», «Հիշողություն», «Օգոստոս») նկարների շարքի համար
- Ի. Ե. Ռեպինի անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ (1966) «Կարմիրները եկան» նկարի համար
- Լենինի շքանշան (1986)
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան (1967)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1976)
- Մեդալ «Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի»
- «Տարվա լավագույն նկարի համար» մեդալ (1967)
- ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ (1962)
- Մ. Բ. Գրեկովի անվան ոսկե մեդալ (1970)
- Կիրովի գործարանի 1-ին մրցանակ (1972)
Աշակերտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դմիտրի Շուվալով
- Շալվա Բեդոև
- Անդրեյ Վիստրապով
- Ժումակին Կայրամբաև
- Սերգեյ Կիչկո
- Ելենա Օրլովա Աֆինոգոնևա
- Ալեքսանդր Պետրով
- Նիկոլայ Ռամանով
- Օլգա Խորոշևա
- Ալեքսեյ Խուդյակով
- Վալենտին Չիկով
- Անդրեյ Յակովլև
- Մատլյուբա Յախյաևա
- Մամեդ Մամեդով, «Յոթնյակ» խմբի մասնակից
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սանկտ Պետերբուրգի այն տան պատին, որտեղ 1953 թվականից մինչև 1988 թվականը ապրել և ստեղծագործել է Եվսեյ Մոիսեենկոն (Սուվորովի պողոտա, 56), տեղադրվել է հուշատախտակ[8]։
- Գոմելի մարզում՝ Բուդա-Կոշելևոյում, 2007 թվականի օգոստոսի 25-ին բացվել է Եվսեյ Մոիսեենկոյի անվան պատկերասրահը՝ ի նշան Բուդա-Կոշելևսկի շրջանի բնակիչների երախտագիտության[9]։
- 2016 թվականի փետրվարին նկարչի «Ազատություն»․նկարը գործարար Անդրեյ Ֆիլատովի մասնավոր հավաքածուից անհատույց երկարաժամկետ ցուցադրության է հանձնվել Իսրայելի Յադ Վաշեմ հուշահամալիրին[10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Моисеенко Евсей Евсеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского Государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб, 2007. С. 58.
- ↑ Художник. 1976, № 2. С. 8.
- ↑ Выставка произведений членов Академии художеств СССР. К 25-летию преобразования Всероссийской Академии художеств в Академию художеств СССР. Живопись. Скульптура. Графика.— М. : Искусство, 1973. — С. 216
- ↑ «Моисеенко Е. Е., мемориальная доска». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Картинная галерея им. Е. Е. Моисеенко». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Свобода!» в Яд ва-Шем Արխիվացված 2016-02-24 Wayback Machine // Агентство еврейских новостей, 16 февраля 2016
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Земская М. За правду жизни и большую мысль. К итогам осенней выставки ленинградских художников // Смена, 1954, 18 декабря.
- Бродский В. Жизнеутверждающее искусство // Ленинградская правда, 1957, 11 октября.
- Шведова В. Над чем работают ленинградские художники // Художник. 1959, № 9.
- Герман М. Первые впечатления. Заметки о живописи и графике на осенней выставке // Вечерний Ленинград, 1961, 23 сентября.
- Григорьева Н. Всесоюзная художественная // Ленинградская правда, 1963, 26 декабря.
- Бетхер-Остренко И. Художественная летопись истории // Вечерний Ленинград, 1964, 28 января.
- Аникушин М. Солнце на полотнах // Ленинградская правда, 1964, 3 ноября.
- Колесова О. Две тысячи встреч. На выставке «Ленинград» // Ленинградская правда, 1964, 4 ноября.
- Буткевич О. От находок к открытиям. Заметки с выставки «Ленинград». // Советская культура, 1964, 26 декабря.
- Кривенко И. «Ленинград» (раздел живописи) // Художник. 1965, № 3. С.27-36.
- Вторая Республиканская художественная выставка «Советская Россия». Живопись. Скульптура. Графика. Монументально-декоративное и театрально-декорационное искусство. Каталог. — М: Советский художник, 1965. — с.6,27.
- Леонова Н. Живописец Моисеенко // Художник. 1965, № 7. С.13-19.
- Иванов П. Лицо современника // Искусство. 1965, № 8. С.5-10.
- Третья Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. М., МК РСФСР, 1967. C.38.
- Аникушин М. О времени и о себе. // Вечерний Ленинград, 1967, 17 октября.
- Щеглов Е. Эпоха Ленина в творчестве художников России // Советская культура, 1970, 28 февраля.
- Колесова О. Широка страна моя … Творческий отчёт ленинградских художников, посвящённый 50-летию образования СССР. // Ленинградская правда, 1972, 23 сентября.
- Богданов А. Славя страну труда. // Вечерний Ленинград, 1972, 10 октября.
- Арбузов Г. С мыслью о родине // Ленинградская правда, 1972, 10 октября.
- Богданов А. Ярче, но и глубже // Вечерний Ленинград, 1973, 25 декабря.
- Яковлева Л. Величие подвига // Вечерний Ленинград, 1975, 27 мая.
- Губарев А. На полотнах — человек труда. Выставка «Наш современник» // Ленинградский рабочий, 1975, 11 октября.
- Дмитренко А. Мир современника // Ленинградская правда, 1975, 12 октября.
- Леняшин В. Думая о будущем. Время. Художник. Творчество // Вечерний Ленинград, 1976, 26 января.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.23,73.
- Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.3,17.
- Кекушева-Новосадюк, Г. В. Евсей Евсеевич Моисеенко. — Л., 1977
- Дмитренко А. Человек на своей земле // Ленинградская правда, 1977, 20 ноября.
- Леняшин В. Поиски художественной правды // Художник. 1981, № 1. С.8-17.
- Левандовский С. Живопись на Ленинградской зональной // Искусство. 1981, № 2. С.62.
- Кекушева, Г. В. Евсей Моисеенко. Альбом. — М.: Сов. художник, 1981
- Нехорошев Ю. Романтика трудных дорог // Художник. 1981, № 9. С.18-28.
- Евсей Евсеевич Моисеенко. Каталог выставки. — Л., Художник РСФСР, 1982. — 84 с.
- Герман, М. Евсей Моисеенко // Искусство Советского Союза. Альбом. — Л.: Аврора, 1985. — 514—529
- Кекушева, Г. В. Картина Е. Е. Моисеенко «Матери, сёстры». Путь к картине / Альбом. — Л.: Художник РСФСР, 1982.
- Моисеенко Е. В неустанном поиске и совершенствовании // Искусство. 1986, № 5. С.14
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.87.
- Юрьева Т. Самоотверженность // Советская культура, 1987, 15 октября
- Горчакова Э. Жду разговора трудного // Советская культура, 1988, 19 января
- Каменский, А. А. Романтический монтаж. — М.: Сов. художник, 1989. — С. 317—318
- Леонова Н. Г. Евсей Моисеенко. Л., 1989
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.9, 15, 19-21, 371, 387, 388, 390—399, 401—403, 405—407. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5901724217.
- Дмитренко, А. Чтобы помнили… // Петербургские искусствоведческие тетради. — СПб, 2007, вып. 9. — С. 195—202.
- Шаманов, Б. Уроки мастера // Петербургские искусствоведческие тетради. — СПб, 2007, вып. 9. — С. 187—194.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского Государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб, 2007. С. 58.
- Литовченко Е. Н. Е. Е. Моисеенко. «Коллекция из мастерской». Живопись, рисунок. — Спб.: «Историческая иллюстрация», 2012. — 240 с.
- Кудреватый, М. Г. К вопросу о творческом методе Е. Е. Моисеенко // Петербургские искусствоведческие тетради. Вып. 33. СПб: 2015. С. 96—110.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվսեյ Մոիսեենկո «Երկրի հերոսներ» կայքում
- Եվսեյ Մոիսեենկոն ArtOnline.Ru կայքում Արխիվացված 2020-02-24 Wayback Machine(ռուս.)
- Կենսագրությունը Art-catalog.Ru կայքում(ռուս.)
- Կենսագրությունը «Գոմելի մարզի թանգարաններ» կայքում Արխիվացված 2019-06-30 Wayback Machine(ռուս.)
- Գոմելի մարզի մշակույթի գործիչներ(ռուս.)
- Кудреватый М. Г. Особенности композиционного решения картины Е. Е. Моисеенко «Черешня» // Научные труды. Вып. 26 : Сб. статей / Науч. ред., сост. О. А. Еремеев, В. С. Песиков; А. В. Чувин, Е. М. Елизарова. СПб. : Институт имени И. Е. Репина, 2013. 136 с. C. 3-9.
|
- Օգոստոսի 28 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 29 մահեր
- 1988 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- Խորհրդային մանկավարժներ
- Ռուս մանկավարժներ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Ռուս նկարիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- 20-րդ դարի նկարիչներ
- Ռուս դիմանկարիչներ
- Ռուս բնանկարիչներ
- Ռուս գրաֆիկներ
- Ռուս արվեստագետներ